Նոր որոշում. 2023 թվականին Իրանն ու Ռուսաստանը կչեղարկեն խմբային վիզաները
Ռուսաստան2023 թվականի հունվարի 1-ից չեղարկվելու են Իրանի եւ Ռուսաստանի զբոսաշրջիկների ուղեւորությունների խմբային վիզաները դեպի երկու երկրներ:
Այս մասին հայտնել է օտարերկրյա տուրիզմի զարգացման և մարկետինգի բաժնի գլխավոր տնօրեն Լեյլա Աջարին, գրում է ԱՊԱ-ն:
Նրա խոսքով, երկու երկրների՝ 5-50 քաղաքացիներից բաղկացած զբոսաշրջային խմբերի համար մուտքի արտոնագիր չի պահանջվելու, եթե նրանք երկրում անցկացնելու են 15 օր:
Միաժամանակ, Աջարին հայտնել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև անհատական վիզաները չեն չեղարկվել: