Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարները Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ» Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6 Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 

Հայի հզորությունը միասնականության մեջ է. Մանվել Գրիգորյան

Հարցազրույցներ

Հուլիսի 14-ը ԵԿՄ վարչության նախագահ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է: Lurer.com-ը շնորհավորում է լեգենդար հրամանատարին ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և հաջողություններ:

Ծննդյան օրվա նախօրեին մենք հարցազրույց ենք ունեցել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ:

- Պարո’ն Գրիգորյան, Ձեր տարեդարձից մի քանի օր առաջ հրատարակվեց «Զորավարը» գրքի 2-րդ հատորը: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը:

- Պատերազմի ժամանակ ես ինչ կարողացել, արել եմ: Մտածում եմ, սակայն, որ այսօր էլ ձեռքերս ծալած նստելու իրավունք չունեմ: Այսօր ևս յուրաքանչյուրս պետք է անի այն, ինչ կարող է: Հիմա՝ այս գիրքը: Դուք դա մի՛ համարեք «գիրք Մանվել Գրիգորյանի մասին»: Այդտեղ ներկայացված է լեգենդար 5-րդ մոտոհրաձգային բրիգադի անցած ուղին: 5-րդ բրիգադը պաշտպանության նախարարության մեջ պաշտպանական բանակից հետո ամենամեծ բանակային կազմավորումն էր պատերազմի ամենաթեժ շրջանում՝ կազմավորված Հայաստանի բոլոր տարածքների կամավորներից և զինծառայողներից: Այս գրքում անուն առ անուն հիշատակվում են այն քաջ հայորդիները, ովքեր կյանքն ու առողջությունը զոհաբերեցին Հայաստանի հանրապետության անկախությունը ձեռք բերելու, Արցախ պետությունը կայացնելու համար: Դեռ պատերազմի ժամանակ ես ամեն մի զոհվածի պատվին խաչքար էի կանգնեցնում: Նոր սերունդը պետք է դաստիարակվի այսպիսի գրքերով, պետք է դաստիարակվի մեր քաջերի օրինակով: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր կանգնեցրած խաչքարերն ուխտատեղիներ դառնան:

- Ի դեպ, մենք տեղյակ ենք, որ ամեն տարի ուխտագնացություն եք կազմակերպում դեպի Արցախ աշխարհ: Այս տարի է՞լ եք գնալու: Ո՞րն է այդ ուխտագնացությունների նպատակը:

- Երկրապահական ուխտագնացության ակունքները գալիս են Արցախյան ազատամարտի տարիներից, երբ դեռ 1993 թ. իմ մայրը մեր զոհված մարտական ընկերների ծնողների, կանանց և երեխաների հետ այցելեց պատերազմական գոտի, ուր մենք և՛ մարտնչում էինք, և՛ հուշակոթողներ կանգնեցնում:Ուխտագնացությունը սկսվում է մարտի 5-ից՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվանից՝ Եռաբլուրում պատանի երկրապահի երդման արարողությամբ, և ծավալվում է դեպի ՀՀ մարզեր, սահմանամերձ շրջաններ և Արցախ: Սա միասնականության մի յուրահատուկ քարոզ է: Հիշե՛ք, հայը հզոր է, անպարտ է միասնականությամբ: Մենք այցելում ենք մեր զոհված ընկերների պատվին կանգնեցված հուշարձաններին: Ուխտագնացությունը հնարավորություն է, որ հանդիպեն մարտական ընկերները, իրարից կարոտ առնեն, հիշեն պատերազմական օրերը: Եկե՛ք մեզ հետ, տեսե՛ք, թե ինչպես է սահմանամերձ շրջանների և Արցախի հերոսական ժողովուրդը՝ սահմանին բնակվող այդ սահմանապահ ժողովուրդը, ոգևորվում՝ իր հողում տեսնելով երկրապահ ուխտագնացներին: Մեզ հետ մասնակցում են զոհված, անհայտ կորած երկրապահ ազատամարտիկների հարազատներ, մտավորականներ, հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ: Մեզ հետ են լինում նաև հարյուրավոր պատանի և երիտասարդ երկրապահներ, որոնց համար ուխտագնացությունը նաև հայրենաճանաչողություն է՝ հայրենիքի ամեն մի անկյունը ճանաչելու հնարավորություն: Նոր սերունդը պետք է ճանաչի սահմանամերձ բնակավայրերը, ազատագրված տարածքները, զգա, հասկանա, տեսնի, որ այս տարածքների ամեն թփի, ամեն քարի տակ զոհված հայի արյուն է՝ այն տղաների քրտինքն ու արյունը, ովքեր կասեցրին արյունատենչ թուրքին, ովքեր խաղաղություն պարտադրեցին մեզ պատերազմ պարտադրած ազերուն: Նոր սերունդը պիտի գիտակցի, որ մեր տարաշաշրջանը մեզ թույլ չի տալիս միասնական չլինել, ուժեղ չլինել: Նոր սերունդը պետք է հասկանա նաև, որ Երևանի, Էջմիածնի պաշտպանությունն սկսվում է Արցախից, Տավուշից, Սյունիքից: Նույն կերպ էլ Արցախի, Սյունիքի կամ Տավուշի պաշտպանությունն սկսվում է Էջմիածնից ու Երևանից:

- Արցախյան պատերազմի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին բոլորն են ճանաչում: Սակայն, վերջին շրջանում Դուք նաև օրենսդրական աշխատանքում եք ներգրավվել: Հեղինակեցիք «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը, որը թեպետ ԱԺ-ում ընդունվեց միաձայն, բայց որոշ անհատների դժգոհությանն արժանացավ: Ինչպե՞ս եք մեկնաբանում դա:

- Եթե մեր երկրի բոլոր ուժերը՝ իշխանություն, ընդդիմություն, այլընտրանք, կողմ էին նախագծին, ուրեմն դա իսկապես անհրաժեշտություն էր: Օրենքի ընդունմանը հաջորդող մեկ շաբաթում եղան թյուր մեկնաբանություններ, ինչը անտեղյակության հետևանք էր: Կային մարդիկ, որ կամենում էին երկրապահներին, ազատամարտիկներին միմյանց դեմ տրամադրել՝ տարածելով, թե իբր օրենքը միայն ԵԿՄ անդամներին է վերաբերում: Բայց ես դեռ ԱԺ ամբիոնից էլ հայտարարել էի, որ ԵԿՄ անդամակցությունն այստեղ կապ չունի: Օրենքում պարզ, սևով սպիտակի վրա գրել ենք, որ կարգավիճակը տրվում է այն անձանց, ովքեր 1989-1994 թվականներին մասնակցել են ռազմական գործողությունների, կամ ընդգրկված են եղել ռազմական գոտին սպասարկող մարդատար օդանավերի, ուղղաթիռների անձնակազմերում, կամ ռազմական գոտում կամավոր հիմունքներով մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել: Սա էլ, հասկանում եք՝ ում մասին է՝ բժիշկ են, վարորդ, լրագրող, խոհարար և այլն: Սա այն եզակի օրենքներից է, որ տարածվում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների վրա: Կարգավիճակը տրվում է ողջ աշխարհասփյուռ հայության այն բոլոր զավակներին, ովքեր մասնակցել են ազատամարտին: Այս օրենքով պետությունը օրենսդրորեն ճանաչեց իր երկրապահ կամավորականությանը: Ես կասեի՝ ճանաչեց իր կազմավորման ակունքներում կանգնած հայորդիներին, իրեն ստեղծողներին, այսինքն՝ ինքն իրեն: Այս տղաներին անհրաժեշտ է ընդունել, գնահատել: Դա ոչ այնքան երկրապահներին է հարկավոր, որքան պետությանը, ողջ հայությանը: Չէ՞ որ պատերազմը դեռ չի ավարտվել: Այս օրենքը ադրբեջանցիների ախորժակն էլ կփակի, որ ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում: Սա արդար օրենք է, պետք է ամեն ինչ անենք, որ արդար էլ գործի: Ես թույլ չեմ տա, որ թեկուզ մեկ մարդ, որ մասնակցել է ազատամարտին, զրկված լինի կարգավիճակից: Թույլ չեմ տա նաև, որ կարգավիճակ ստանան պատերազմի հետ կապ չունեցած անձինք: Այս օրենքը նաև հնարավորություն է տալիս կարգավիճակ ստանալ այն տղաներին, որ մասնակցել են պատերազմին, բայց 1992-ի հունվարի 28-ից հետո, երբ ՀՀ կանոնավոր բանակն է հիմնվել, պաշտոնապես չեն գրանցվել բանակային կազմավորումներում: Ինչ վերաբերում է օրենսդիր աշխատանքին առհասարակ, ապա ես ԱԺ եմ եկել հենց երկրապահներին, ազատամարտիկներին օգտակար լինելու, այս խավի խնդիրները բարձրացնելու համար: Եկել եմ, որովհետև հավատացել եմ ՀՀ նախագահին, ով նույնպես երկրապահ է, մեր մարտական ընկերն է, մեզ հետ եղել է խրամատում, մեզ հետ է և այսօր՝ տեղյակ ազատամարտի մասնակիցների դարդ ու ցավին: Դրա համար էլ նախագահն օրենքի ընդունումից հետո վավերացրեց այն:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք փաստը, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին միլիարդ դոլարի զենք վաճառեց:

- Ոմանց համար դա գուցե բիզնես է, իսկ մեզ համար՝ անվտանգության խնդիր: Հայը պետք է հասկանա ի վերջո, որ ծրագրեր կարող ենք կազմել՝ միայն և միայն մեր հնարավորությունները հաշվի առնելով: Չենք կարող հույս դնել «դրսերի ուժերի վրա», քանի որ գերտերություններն ունեն իրենց շահերը. շահերը փոփոխական են՝ մեկ կարող են մեզ հետ համընկնել, մեկ՝ մեր հակառակորդին: Մոռացե՞լ եք՝ «անգլիական նավերը մեր լեռները չեն կարող բարձրանալ» և այդ կարգի այլ անպատկառ պատասխաններ, որ պատմության մեջ ստացել ենք աշխարհի հզորներից: Այնպես որ՝ ռուս կլինեն, մոլդովացի կլինեն, հունգարացի, աֆրիկացի, թե այլ օտարերկրացի, մեզ վրա չլացեն, թող որքան ուզում են՝ խոսեն: Իսկ մեր ոսոխը թող որքան ուզում է, զինվի: Հիշում եմ, դեռ 1994-ի ձմռանը մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Մեր բոլոր թշնամիներն ու, ցավոք սրտի, բոլոր բարեկամները խորհուրդ էին տալիս հանձնել ազատագրված տարածքները՝ փրկելու համար Հայաստանը: Բայց մենք դրան չգնացինք, որովհետև նրանց զենքի ու զրահատեխնիկայի դիմաց մենք ունեինք ոգի, հավատ, իսկ մեր ոգին ուժեղ էր, մեր հավատը ամուր էր»:

- Հուլիսի 14-ին Ձեր ծննդյան օրն է, բազում բարեմաղթանքներ եք ստանալու: Իսկ Դո՞ւք ինչ մաղթանքներ ունեք:

- Արդեն ասացի, որ հայն անպարտելի է, երբ միասնական է: Ամենամեծ մաղթանքս է, որ միասնական լինենք: Միայն այդ դեպքում կիրականացնենք մեր Սպարապետի, մեր նահատակ ընկերների երազանքը: Պետք է լինենք միասնական, որ ամեն օր, ամեն ժամ ավելի ու ավելի հզորացնենք մեր Հայաստան պետությունը, մեր Արցախ պետությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. Աբրահամյան
Ամենադիտված