Ներկայացվել է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների նորացված վարկանիշային աղյուսակը
Սպորտ
Goal.com հեղինակավոր պորտալը ներկայացրել է 2025/2026 մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների նորացված վարկանիշային աղյուսակը։
Ցուցակը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։ Երկրորդ տեղում նրա ակումբակից Մայքլ Օլիսեն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը։
Վարկանիշի լավագույն վեցնյակում ընդգրկված են նաև Լուիս Դիասը («Բավարիա»), Էրլինգ Հալանդը («Մանչեսթեր Սիթի») և Կիլիան Մբապեն (Մադրիդի «Ռեալ»)։ Նրանց հաջորդում են Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), Դեկլան Ռայսը («Արսենալ»), Խվիչա Կվարացխելիան (ՊՍԺ) և Խուլիան Ալվարեսը («Ատլետիկո»)։ Նշենք նաև, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին զբաղեցնում է 13-րդ, իսկ «Ալ-Նասրի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն՝ 14-րդ հորիզոնականը:
2026 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերին՝ ավանդույթի համաձայն անցկացվելով Փարիզի Շատլե թատրոնում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու