Ինչպիսին կլինեն դոլարի փոխարժեքը և գնաճի մակարդակը Հայաստանում 2026 թվականին. ԵԱԶԲ-ի կանխատեսում Ո՞վ կփոխարինի Թրամփին Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Հայաստանին ատոմակայանի արդիականացման և երկաթուղիների զարգացման գործում Վրաստանը, Թուրքմենստանը, Ռումինիան և Ադրբեջանը ծրագրում են ստեղծել նոր տրանսպորտային երթուղի Ավտովթար՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կա 4 վիրավոր Ադրբեջանում երկարաձգվել է կարանտինային ռեժիմը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Դաս է, որը պետք է սովորել․ Ծառուկյանը խոսել է իր և UFC-ի նախագահի հարաբերությունների մասին Բախվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր Հայտնի թուրք դերասանուհին հերքում է. «Ես կրոնափոխ չեմ եղել» Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Հայաստանն ու ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030թթ. կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը 

Բացառիկ հարցազրույց Արմեն Աշոտյանի հետ` ամենաքննարկվող և «սուր» հարցերի շուրջ

Հարցազրույցներ

Հասարակական տարբեր շերտերի կողմից հաճախ հարցադրումներ են հնչում, որոնց հիմնական հասցեատերը ՀՀ Կրթության և գիտության նախարարությունն է:  Lurer.com-ը Ճարտարագիտական համալսարանում առկա հակասությունների, կրթական հիմնախնդիրների և պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին զրուցեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:

- Պարո’ն Աշոտյան, Ճարտարագիտական (Պոլիտեխնիկ) համալսարանում դասախոսները բողոքում են, որ աշխատավարձերի նոր հաշվարկման կարգի հետ կապված` իրենց աշխատավարձերը նվազել են: Հատկապես այն ֆոնին, երբ ավելանում են ուսման վարձավճարները, տրամաբանական պետք է լիներ, որ աշխատավարձերը ոչ թե պետք է նվազեին, այլ աճեին: Այդ դժգոհությունները հասան այն աստիճանի, որ դասախոսներից ոմանք դասադուլի կոչեր էին հնչեցնում, և կարծեմ նաև Ձեր ջանքերով հարցը այս պահին տեղափոխված է 2014 թվական: Տրամաբանակա՞ն է արդյոք այս պայմաններում դասախոսների աշխատավարձերի կրճատումը:

-Խնդիրը շատ ավելի բարդ է և չի վերաբերում միայն դասախոսական անձնակազմի աշխատավարձերին: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին, ովքեր թույլ չտվեցին, որ իրենց դժգոհությունների, խնդիրների, առկա խոչընդոտների հարցը քաղաքականացվի: Սա շատ կարևոր է, որ մենք նաև այս մշակույթը ձևավորենք, որ ակադեմիական ազատությունների շրջանակում նաև դասախոսները և ուսանողները բարձրաձայնեն իրենց դժգոհությունները, խնդիրները, և այդ ամենը արվի բացառապես մասնագիտական կամ հարմասնագիտական շրջանակներում, և խուսափենք խնդրին քաղաքական երանգներ տալուց: Հատուկ շնորհակալություն, որովհետև դա զգոնություն ու ջանքեր էր պահանջում, ինչը և Պոլիտեխնիկի նման ԲՈւՀ-ի դասախոսներն ու ուսանողները ցուցաբերեցին: Հարցի մեջ մի քանի ենթաձևակերպումների հետ համաձայն չեմ, որովհետև աշխատավարձերի հետ կապված խնդիրը պիտի դիտարկել ընդհանուր ԲՈւՀ-ի կամ ԲՈւՀ-երի ֆինանսական վիճակից ելնելով: Մի քանի օր հետևելով քննարկումներին և տեսնելով, որ ԲՈւՀ-ի ներսում խնդիրը ինքնուրույնաբար լուծման ենթակա չէ, նախարարությունը քննարկումների ճեպընթաց կազմակերպեց և գտավ լուծումը: Այն բաղկացած է երեք կետից: Առաջին. ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում վարձատրության ձևը, մեթոդաբանությունը Ճարտարագիտական համալսարանում չի փոխվել: Եվ անգամ սեպտեմբերին ստացած նոր նորմատիվով աշխատավարձը վերահաշվարկվելու է, և տարբերությունը փոխհատուցվելու է:

Մեր որոշման երկրորդ կետը այն է, որ ԲՈւՀ-ի ռեկտորի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, համապատասխան առաջարկություններ ներկայացնելուց հետո, պետք է նաև աշխատի ԲՈւՀ-ի բոլոր մակարդակների կառավարման մարմինների հետ: Այսինքն` վարձատրության ձևավորման մեթոդաբանությունը եթե նոր փոփոխություններ առաջարկի, պետք է լավագույնս քննարկված լինի դասախոսների, կառավարման մարմինների, ֆակուլտետների, ամբիոնների, ինչպես նաև ուսանողների հետ: Եվ միայն համապարփակ քննարկումների պարագայում այն կարող է ընդունվել՝ անկախ իր մեթոդաբանությունից, եթե ԲՈւՀ-ում կա մեծամասնության աջակցություն տվյալ քաղաքականությանը: Այն պետք է կյանքի կոչվի 2014թ. սեպտեմբերի 1-ից:

Երրորդ կետն այն է, որ կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը Պոլիտեխնիկին: Այս տարիների ընթացքում հավելյալ հատկացումներ արվել են ԲՈւՀ-ի զարգացման ծրագրերի համար, օրինակ` վերջերս բացված Հայկական ազգային ինժեներական լաբորատորիան, որի համար կառավարությունը գումար է հատկացրել, նաև մինչ այդ բացված «Նոկիա» կենտրոնը, որտեղ ներդրումներ են կատարվել, Windows կենտրոնը, Microsoft կենտրոնը և այլն: Մինչև այս տարվա ավարտը ևս շուրջ 500.000 ամերիկյան դոլարին համարժեք դրամի չափով հատկացում է արվելու Պոլիտեխնիկին, ևս 40 մլն դրամի չափով հատկացում է արվելու կառավարության կողմից ԲՈւՀ-ի զարգացման ծրագրերի համար: Այսինքն` հաշվի առնելով, որ ԲՈւՀ-ը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի գիտա-կրթական համակարգի համար և սպասարկում է նաև տնտեսության մի շարք գերակա ուղղություններ, կառավարությունը ակտիվորեն աջակցություն է ցուցաբերում: Բոլոր բուհերը այսօր այս կամ այն կերպ բախվում են ֆինանսական խնդիրների: Ուսման վարձերի բարձրացումը չի բերում ուղղակիորեն ԲՈւՀ-ի ֆինանսական միջոցների ավելացմանը, որովհետև եթե մենք Պոլիտեխնիկի վրա ենք օրինակը բերում, ապա վերջին տարիներին Պոլիտեխնիկը ավարտում է 1500 մարդ, իսկ ընդունվում է հազարը: Ակնհայտ է, որ այստեղ կա նաև մասնագիտությունների, կրթական մատուցվող ծառայությունների վերանայման, վերաիմաստավորման, խոշորացման խնդիր, որովհետև մի շարք մասնագիտությունների գծով պահանջարկը կտրուկ նվազել է, և եթե քայլեր չձեռնարկենք կրթական ծրագրերի արդիականցման ուղղությամբ, ապա շատ արագ մենք կունենանք ավելի ծանր իրավիճակ: Նման խնդիրների բախվում են գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները: Դա անխուսափելիորեն բերելու է կառուցվածքային փոփոխությունների: ԲՈւՀ-երը պետք է ավելի լավ կառավարվեն, ավելի լավ մենեջմենթի ենթարկվեն, և ֆինանսական հոսքերի կառավարումը շատ կարևոր է, որպեսզի այս ծանր ժամանակահատվածը կոլեկտիվները անցնեն արժանապատիվ և համախմբված, հակառակ պարագայում կրթական այս հաստատությունների զարգացման մասին խոսելը շատ դժվար կլինի:

- Ավանդաբար Հայաստանում մեծ է երիտասարդության հոսքը դեպի համալսարաններ, մինչդեռ միջին մասնագիտական հաստատություններում, կարծես թե, ուսանողների թվաքանակը շատ ավելի փոքր է: Այս տարի ԲՈւՀ ընդունվողների թիվը բավականին փոքր է եղել: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը այլ ուսումնական հաստատությունների առումով:

- Այս տարի 18.000 տեղերի վրա մենք ունեցել ենք 15.000 առաջին կուրսեցի: Սա տարբեր բացատրություններ ունի: Առաջինը կապված է այն բանի հետ, որ երիտասարդությունը հիմա ավելի շատ է հաշվարկված որոշում կայացնում, չի գնում բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ զուտ դիպլոմ ստանալու համար, եթե իր տեղը աշխատաշուկայում չի տեսնելու վաղը կամ մյուս օրը: Հիմա ավելի շատ է հոսքը դեպի միջին մասնագիտական հաստատություններ: Դա, իհարկե մեզ ուրախացնում է, որովհետև իրականում մենք մի պահ շատ ավելացրեցինք համալսարանների ուսանողական կազմը: Կար մի պահ, երբ ԲՈւՀ-ի ուսանող-քոլեջի ուսանող հարաբերակցությունը մեզ մոտ հասել էր երեքը մեկի, մինչդեռ եվրոպական երկրներում այդ հարաբերակցությունը հակառակն է` մեկը երեքի: Այսօր ԲՈւՀ-ի, քոլեջների և այլ հաստատությունների ուսանողների թվի հարաբերակցությունը ՀՀ-ում 2,5-ը մեկի է, և այդ թիվը գնալով նվազելու է. ես դրանում վստահ եմ: Դա ԲՈւՀ-երին բերելու է նոր իրավիճակի, երբ ուսանողների համար պետք է պայքարել՝ կրթական որակյալ և մատչելի ծառայություններ մատուցելու միջոցով: Մրցակցությունը նաև այս դաշտում առկա է դիմորդների, լավ ուսանողների համար: Այստեղ ով ավելի որակյալ և մատչելի կմատուցի իր ծառայությունները՝ նա կլինի կրթական համակարգի ապագա առաջատարը:

- Հայտնի է, որ շատ ուսանողներ ավարտում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, և աշխատանքի խնդիրը այդպես էլ չի լուծվում: Որքա՞ն է, ըստ Ձեր մոտավոր հաշվարկների, պահանջարկը, և արդյո՞ք կրթական ոլորտը մասնագետներ է թողարկում՝ պահանջարկից ավելի:

-Մենք այսօր համաշխարհային տենդենցի մեջ ենք, իսկ տենդենցը հետևյալն է. բարձրագույն կրթությունը դարձել է մասսայական ամբողջ աշխարհում: Երկրորդ համաշխարհային տենդենցը այն է, որ մասսայական բարձրագույն կրթության մեջ ավելի է բարձրացել հումանիտար, սոցիալական, բանասիրական գիտությունների ուղղությունների դերը: Եթե կարդանք վիճակագրությունը՝ կտեսնենք, որ նվազել է հետաքրքրությունը ճշգրիտ գիտությունների, ինժեներական մասնագիտությունների նկատմամբ, սա ամբողջ աշխարհում տենդենց է, ցավո՛ք, մեզ մոտ էլ է այդպես: Ամբողջ հարցադրման մեջ կարմիր թելով անցնում է պրոբլեմը: Ինչ վերաբերվում է կրթական ծառայություններ - աշխատաշուկա կապին՝ որոշ ոլորտներում այդ կապը շատ հստակ է, արդյունավետ, սակայն համակարգի ամբողջական գործարկումը հեռու է ցանկալի լինելուց, որովհետև կրթական ծառայությունների և տնտեսական պահանջարկի ու աշխատաշուկայի միջև կապը այսօր չի ենթադրում փոխկապակցվածության այնպիսի աստիճան, որպեսզի պոտենցիալ գործազուրկներ, այսպես ասած, ԲՈւՀ-երից դուրս չգան: Մյուս կողմից, իհարկե, պետք է նաև շեշտել, որ խնդիրը միայն ինստիտուցիոնալ չէ, խնդիրը նաև պոտենցիալ ուսանողի ընտրության մեջ է: Եթե մենք այսօր խոսում ենք կադրերի գերարտադրության մասին' տնտեսագիտական, մանկավարժական, լեզվաբանական, իրավաբանական մասնագիտություններով, ապա միաժամանակ ահազանգում ենք կադրերի սակավության մասին' տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրո-պարենային համակարգի և այլ ոլորտներում, այսինքն' ուսանողները, կատարելով իրենց մասնագիտական ընտրությունը, կիսում են, եթե չասեմ, կրում են պատասխանատվություն նաև իրենց ապագա աշխատանքի տեղավորման համար: Եթե մենք այսօր ունենք տարեկան անվճար կրթության շուրջ հիսուն թափուր տեղ' ագրարային մասնագիտություններով, որոնց պահանջարկը գյուղերում, մարզերում մեծ է, իսկ ուսանողները գերադասում են տնտեսագետներ դառնալ հարյուրներով, ապա պարզ է, որ աշխատաշուկայի հետ որևէ խնդիր այստեղ չունենք: Հոգեբանական խնդիր է. այսօր գրավիչ են թվում օֆիսային մասնագիտությունները, որոնք այսպես կոչված, չակերտավոր սպիտակ կյանքի գրավական են: Հողի, կենդանու հետ աշխատելու ցանկություն, չգիտես ինչու, մեր երիտասարդները չեն դրսևորում, այն դեպքում, երբ աշխատաշուկայում այդ պահանջարկը կա: Ուսանողը կրում է պատասխանատվություն իր ընտրության համար, այնպես որ պետք չէ տեսնել միայն պետության կարգավորիչ դերի թերկատարումը այստեղ:

- Յուրաքանչյուր պետություն, բնականաբար, որոշակի կրթական համակարգ է ստեղծում, որը պետք է ձևավորի այնպիսի քաղաքացիներ, որոնք կրում են պետության գաղափարախոսությունը: Խորհրդային կրթական համակարգը ուներ նման խնդիր՝ որպես այդպիսին կրթելով խորհրդային քաղաքացիներ: Նոր` Բոլոնյան համակարգով արդյո՞ք մենք կարողանում ենք մեր պետության, այսպես կոչված, պետական «գաղափարախոսությունը» մատուցենք նոր սերնդին, և որքանո՞վ է Բոլոնյան կրթական համակարգը մեր ժամանակակից հայ հասարակության հոգեկերտվածքին համապատասխան:

- Բոլոնյան կրթական համակարգին մենք փորձում ենք հետևել 2005 թվականից, և այդ ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվել: Այսօր հայաստանյան ԲՈւՀ-երի դիպլոմները շատ ավելի ճանաչելի ու համադրելի են եվրոպական բարձրագույն կրթական տարածքում, քան հինգ տարի առաջ: Չտեսնել ձեռքբերումը, որը տեսանելի է յուրաքանչյուր ընտանիքի մակարդակով, հնարավոր չէ։ Այսօր խնդիր չէ Հայաստանում ավարտել բակալավրիատ, գնալ մագիստրատուրան արտասահմանյան ուսումնական հաստատություններում սովորել, որովհետև արտերկրում ճանաչում և բարձր են գնահատում մեր երկրի կրթության աստիճանը, իսկ դա Բոլոնյան կրթական համակարգի և մեր գործադրած ջանքերի արդյունքն է: Պետությունը, կառավարությունը, նախարարությունը հսկայական ջանքեր են գործադրել այս ուղղությամբ: Մյուս կողմից պետք է շեշտել, որ Բոլոնյան համակարգը տալիս է սխեմաներ: Որքանով կտեղայնացվեն այս սխեմաները, կախված է տվյալ պետության քաղաքականությունից: Երկրորդ` պետք է հասկանալ, որ Բոլոնյան համակարգը հիմնականում շեշտադրում է անում բուհերի' որպես կրթական գիտելիք տվող հաստատությունների երևույթի վրա: Այսինքն' արժեհամակարգի հետ կապված, Բոլոնյան գործընթացը որևէ պարտադրանք չունի: Ամեն մի պետություն իր ազգային-պետական արժեհամակարգն է փորձում վերարտադրել համալսարանների միջոցով: Համալսարանների առաքելություններից մեկն էլ հենց դա է՝ կերտել ազգի էլիտա ոչ միայն գիտելիքի կամ հմտության մակարդակով, այլ նաև արժեքի մակարդակով: Որքանով է մեր հասարակությունը այսօր եփել, բյուրեղացրել և փաթեթավորել իր արժեհամակարգի այն անսասան տարրերը, որոնք պետք է վերարտադրվեն, սա հարց է, որը, կարծում եմ, պետք է քննարկենք ոչ միայն կրթության նախարարի ձևաչափով, այլև հանրային քննարկումների միջոցով: Երբեմն թեմայի ոչ մասնագիտական քննարկումները արժեզրկում են այն, որովհետև թե՛ քաղաքականության մեջ, թե՛ հասարակական սեկտորում թեման շատ է քննարկվում, բայց՝ մակերեսային: ՀՀ Սահմանադրությունը միակ փաստաթուղթն է այսօր, որ մեզ տալիս է մեր պետության տեսլականը: Որևէ այլ արժեքային հայեցակարգ մենք չունենք: Սահմանադրությամբ ամրագրված արժեքները շատ յուրովի են մեկնաբանվում տարբեր հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: Օրինակ, չգիտես ինչու, Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են յուրովի մեկնաբանել սահմանադրական այն հոդվածը, որը խոսում է առաքելական եկեղեցու` պետության կողմից բացառիկ առաքելությունը ճանաչելու մասին' որպես հոգևոր-մշակութային, ազգային, ազգապահպան, կարևորագույն գործոն, որի շուրջ կարող ենք թվարկել տարբեր բաներ: Դպրոցը և համալսարանը չի կարող լինել բարեկեցության օազիս, կամ ազգային դաստիարակության օազիս մի ալեկոծված հասարակությունում, որտեղ դպրոցից դուրս մարդը անթեղվում է մեկ այլ միջավայր կամ բուհից դուրս: Մենք ունենք միջավայրերի տարբերություն. եթե խորհրդային ժամանակահատվածում դպրոցը, փողոցը, տունը ամբողջությամբ մի եթերի մեջ էին, մի միջավայրի մեջ, այսօր դպրոցը, փողոցը, տունը, կոլեկտիվը տարբեր միջավայրերի մեջ են: Չկա ավտորիտար կերպով թելադրվող ինչ-որ մի ալգորիթմ, ինչ-որ մի չիպ, որը փորձում են բոլորի մեջ դնել: Սա ժողովրդավարական հասարակության այս փուլի հետևանքներից մեկն է, չասեմ հիվանդություն է, բայց հետևանքներից մեկն է, պետք է դեռ ազգովի գտնենք այդ կոնսենսուսը, թե որտեղ են մեր հայացքները համընկնում՝ անկախ մեր քաղաքական, սոցիալական, կրոնական տարբերություններից: Մի պահանջեք ԲՈւՀ-ից, դպրոցից ու մի ակնկալեք այն, ինչը դեռևս հասարակությունը իր մեջ չի ստեղծել: Ո՞վ կարող է ինձ տալ այդ օրակարգը: Հիմա մենք փորձում ենք մեր սխալների և փորձերի եղանակով գնալ, հասկանալ՝ ինչ արժեքային համակարգ ենք մենք սերմանում դպրոցում և ԲՈւՀ-ում: Այստեղ երկու խարիսխ կա, որը աներկբա է ինձ համար: Երկուսն էլ գերագույն արժեքներ են: Դա եկեղեցին է և բանակը : Կստեղծենք կողքից ուրիշ բան՝ խնդրե՛մ, ներմուծենք դպրոց, համալսարան և տարածենք. գոնե այս երկուսը, կարծում եմ, պատահական չէ, որ հասարակության մեջ ամենաբարձր վստահություն ունեցող ինստիտուտներն են:

- Գաղտնիք չէ, որ շատերը իրենց մասնագիտական կարողությունները զարգացնում են արտերկրում: Եթե մի հրաշքով կրթության նախարարին տրվեր այդպիսի հնարավորություն, հետաքրքիր է` ո՛ր երկիրը կընտրեիք:

-Ես ժամանակին այդ ընտրությունն արել եմ: Բժշկական համալսարանն ավարտելով՝ օրդինատուրայիս մի մասը անցկացրել եմ Ֆրանսիայում: Պետք է խոստովանել, որ դա շրջադարձային նշանակություն է ունեցել իմ մտածելակերպի ձևավորման վրա ոչ միայն մասնագիտական գիտելիքների մակարդակով, որոնք ձեռք եմ բերել, բայց չեմ կիրառում այսօր իմ գործունեության մեջ՝ լինելով դատական բժիշկ, այլև աշխարհայացքի ձևավորման տեսակետից: Փորձ ունեմ նաև ռուսական կրթական համակարգում սովորելու՝ Մոսկվայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի վերապատրաստման դասընթացները ավարտելով' որպես գլոբալ գորընթացների կառավարիչ: Եթե նորից հնարավորություն ունենայի, նույն ճանապարհը կընտրեի, և խորհուրդ կտայի երիտասարդներին՝ կրթության առաջին փուլը, գոնե բակալավրիական կրթության աստիճանը ավարտել Հայաստանում: Շատ վտանգավոր է՝ լինելով երիտասարդ, գնալ ընկնել այլ միջավայր, որովհետև այն, ինչը մարդուն պահում է հայ, դա միայն իր ծագումը չէ, այլ մտածելակերպը՝ բոլոր ասպարեզներում, սկսած, կներեք, Արմենչիկից, որին ես չեմ լսում, բայց հասարակության մի զգալի հատվածը համարում է հայկական էստրադա, վերջացրած՝ ծայրահեղական օրինակ բերեմ' թաղի, այսպես ասած, շփման մշակույթով՝ հարևանության, բարեկամության և այլն: Այդ չորս տարիները դպրոցը ավարտելուց հետո պետք է անցկացնել Հայաստանում, որպեսզի չկտրվել այն արգանդից, որը բերել է քեզ: Հետո մագիստրատուրայում, լինելով ավելի հասուն մարդ, կարելի է գնալ արտասահման, աշխարհ տեսնել, փոխվել, բայց չփոխել ինքդ քեզ, չդավաճանել սեփական եսը, ինքնությունը: Խնդրում եմ Արմենչիկի հիաշատակումը չդիտարկել որպես ռաբիսի քարոզ, դա ծայրահեղական օրինակ էր: Ես չեմ համարում, որ դրսում սովորելը դա ինչ-որ մի հսկայական առավելություն է մարդու համար: Այսինքն' ես մարդկանց գիտեմ, ովքեր Հայաստանում են սովորել, ավարտել և հրաշալի մարդիկ են, հրաշալի մասնագետներ, և ես գիտեմ մարդկանց, ովքեր ավարտել են դրսում, տարբեր կախարդական անուններով բարձրագույն ուսումնական հաստատություններում, բայց գալիս են Հայաստան ու չեն ցանկանում օգտակար լինել իրենց երկրին: Հարվարդի դիպլոմը դեռևս չի տալիս առավելություն ԵՊՀ դիպլոմի նկատմամբ, եթե դու այդ առավեությունը քո կյանքով, գործունեությամբ պատրաստ չես ապացուցելու: Ապացուցիր, որ ունես այդ գիտելիքը, հմտությունը, կարողությունը և ցանկությունը՝ ծառայելու, աշխատելու հայրենիքում, որպեսզի չփոշիացնես այն ներուժը, որը այս կամ այն կրթական հաստատությունը քեզ տալիս է:

-Բավականին երիտասարդ տարիքում դուք նշանակվեցիք Կրթության և գիտության նախարար՝ մինչ այդ երկու անգամ ունենալով պատգամավորական աշխատանքի փորձ: Հետաքրքիր է՝ նոր մտածողությամբ նոր սերնդի ներկայացուցիչ նախարարը ի՞նչ արեց, որ չէին արել նախկին նախարարները:

-Ոչ կոռեկտ պատասխան պահանջող հարց եք տալիս, կարող եմ ընդանուր և ազնիվ Ձեզ ասել, որ գոնե 90-ականների կեսից առ այսօր տարվել է միասնական պետական քաղաքականություն: Ինչ նախարար էլ եկել է նախորդից հետո՝ գլոբալ քաղաքականությունը նպատակների և խնդիրների մեջ չի փոխվել: Օրինակ` որոշել ենք անցնել 12-ամյա կրթության, ոչ պոպուլյար որոշում է, այսօր այդ խնդիրը քննարկվում է' արդյոք արժե՞ր, թե չարժեր, բայց որոշումը կայացվել է, կյանքի է կոչվել դեռևս 2006թ.-ին: Ավագ դպրոցների ռեֆորմը նույնպես ոչ այդքան պոպուլյար, բայց անհարժեշտ քայլ էր: Ծրագիրը փորձարկվել է 2008թ.-ին: Բոլոնիայի գործընթացի որոշումը կայացվել է 2005 թվականին: Ընդհանուր քաղաքականության միտումները մենք շարունակաբար փոխանցում ենք իրար, որովհետև հեծանիվ հորինելու խնդիր այստեղ չկա: Աշխատանքի ոճի, տեմպի, արագության մեջ, իհարկե՛, մենք տարբեր ենք: Դա բնավորության խնդիր է, քաղաքական թիմերի խնդիր, դա փոփոխվող աշխարհի խնդիրն է: Որևէ այլ տեսակի խնդիր մենք չունենք: Հատկապես պետք է շեշտեմ, որ հրաշալի հարաբերություններ ունեմ իմ բոլոր գործընկերների հետ, ովքեր պատիվ են ունեցել ղեկավարելու այս նախարարությունը: Համարում եմ, որ Հայաստանում չկա կրթության ոլորտի լավագույն մասնագետ հասկացությունը, և նախարարը բնավ կրթության ոլորտի լավագույն մասնագետը չէ: Կրթության գործընթացների կառավարիչ՝ գուցե՛, բայց ոչ մասնագետ: Դրանք տարբեր բաներ են նաև քաղաքական իմաստով: Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Երբ ինձ երբեմն քննադատում են քաղաքական ակտիվության համար, ես չեմ նեղանում, որովհետև քննադատում են կա՛մ չհասկանալով ամբողջությամբ նախարարի պաշտոնի բուն իմաստը, կամ իրենց սրտով չեն իմ քաղաքական հայացքները: Եթե ես իրենց ուզածը ասեի, վստահաբար իրենք կողջունեին նախարար Աշոտյանին, ով իր գործի հետ զուգահեռ ժամանակ է գտնում տապակվելու նաև երկրի մյուս խնդիրներով:

- Եթե անկեղծ լինենք, կնշե՞ք մի որոշում, որը կայացնելուց հետո զղջացել եք նախարար աշխատած տարիներին:

- Այս պահի դրությամբ ոչ մի լուրջ որոշման հետ կապված չեմ փոշմանել, գուցե եթե այսօր որոշ պրոցեսներ վարելու լինեի, ավելի մեղմ կվարեի, բայց մեկ է՝ արդյունքը և ուղղությունը կլինեին նույնը: Գուցե պատմության ընթացքում ապացուցվի, որ 2009 թվականից առ այսօր կայացված որոշումների մի մասը սխալ է եղել, բայց այսօր ոչ ոք չի կարող նման տեսակի կանխատեսում տալ, որովհետև ես շարունակական քաղաքականություն եմ վարում և երբեք չեմ առաջնորդվում սեփական իմիջային խնդիրներով: Իհարկե, քաղաքական գործիչ լինելով շահագրգիռ եմ, որ իմիջս լինի մաքսիմալ «պուպուշ և քնքուշ», բայց եթե աշխատանքը պահանջում է կայացնել ոչ պոպուլյար որոշումներ, ապա, կարծում եմ, քաղաքական առաջնորդության տարրերից մեկն այն է, որ կարողանաս ճիշտ, երբեմն ցավոտ որոշումներ կայացնել: Այդպիսի ճիշտ որոշումներ ես կայացրել եմ:

-Մի հարց, որ շատ են մեզ ուղղել՝ կապված նախարարության սուբսիդավորմամբ հրատարակվող «Լուսապսակ» ամսագրի հետ: Այդպես էլ հայտնի չէ` իրականում վաճառվե՞լ է կամ այժմ վաճառվու՞մ է ամսագիրը դպրոցներում: Դուք ճի՞շտ եք համարում աշակերտներին այդ դրամական փոխհարաբերությունների մեջ ներքաշելը:

-Ամենահեշտ բանը, որ նմանատիպ մոտեցման կամ անհանգստության դեպքում ամբոխավարությանը տուրք տալու համար կարելի էր անել՝ ասել, որ այդ երևույթի վերջը պետք է տալ: Մենք առանց այդ էլ շատ քիչ մանկապատանեկան գրականություն ունենք: Ես չեմ խոսում որակի մասին, չեմ կարդացել այդ ամսագիրը, այն տարիներ շարունակ ֆինանսավորվող ամսագիր է: Բայց այդ ահազանգի շնորհիվ մենք նաև որոշ խնդիրներ բացահայտեցինք, շնորհակալ եմ ահազանգի հեղինակներին: Դպրոցներում որևէ բան չի կարող վաճառվել, եթե դա ծնողների ցանկությամբ չէ, կամ պարտադիր խնդիր չէ, օրինակ՝ դասագրքերի վարձակալության գումարների մասով: Դրամաշրջանառությունը դպրոցներում կարգավորված է նորմատիվ ակտերով: Ուրիշ բան, որ մեր իրականության մեջ հասարակության մի շոշափելի հատված ունակ է ապացուցելու, որ կարող է շրջանցել անգամ ամենակատարյալ նորմը, ակտը և որոշումը: Եթե ժամանակակից համեմատություն անեմ, կարելի է ասել, որ այն ավելի շատ նման է վիրուս-անտիվիրուս համակարգերի պայքարին, որովհետև նոր վիրուսների ծնվելուն զուգահեռ նոր անտիվիրուսներ են ի հայտ գալիս: Հարկավոր է հասկանալ, որ օրենքը ոչ թե պրոբլեմ է, այլ' ուղղություն: Կարգը, նորմը ոչ թե խոչնդոտ է, այլ ճանապարհ ցույց տվող նշան: Միշտ չէ, որ ամենակարճ ճանապարհը ամենաճիշտ ճանապարհն է: Սա իմ կոչն է բոլոր այն մարդկանց, ովքեր կրթության ոլորտում մտածում են, որ ավելի լավ է ինչ-որ մի կերպ շրջանցել այս կամ այն խոչնդոտը, որ ամրագրված է և ամենայն ուշադրությամբ վերահսկվում է նախարարության կողմից:

-Վերջերս պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման գործընթաց է սկսվել: Ձեր աշխատավարձը բարձրացվե՞լ է:

-Աշխատավարձը կարող է բարձրանալ, եթե կառավարության կողմից որոշում կայացրած օրինագիծը հավանության արժանանա ԱԺ-ում: Այնտեղ այս քննարկումների մի մասի ականատեսը ես եմ եղել, չեմ կարծում, որ մենք ամբողջությամբ ճիշտ ուղիով ենք տանում այս քննարկումները, որովհետև քննարկումների իմաստը չպետք է լինի, թե աշխատավարձից կախված՝ որ պաշտոնը կամ պաշտոնյան են դառնում պետության ներսում դե ֆակտո ավելի բարձր, քան մնացածը: Քննարկումները պետք է ունենան լրացուցիչ իմաստ՝ հատկապես լայն հասարակական շերտերին վերաբերող փոփոխությունների առումով. ուսուցիչներ, բժիշկներ, զինծառայողներ և այլն:

-Դուք համարժե՞ք եք համարում աշխատավարձերի բարձրացումը զինծառայողների, բժիշկների, ուսուցիչների այս պահի աշխատավարձերի ֆոնին:

-Գիտեք, շատ հեշտ է այս հարցի շուրջ պոպուլիզմ անել: Ցածր աշխատավարձով հնարավոր չէ որակյալ կադրեր պահել կառավարման համակարգում: Խոսքը նախ և առաջ վերաբերում է այն աշխատավոր քաղծառայողներին, ովքեր կուտակելով փորձ, գիտելիք, հմտություն պետական ապարատում՝ երբեմն լքում են այն, որովհետև մասնավոր սեկտորում՝ միջազգային կազմակերպություններ և այլն, տվյալ մասնագետներին առաջարկում են կրկնակի կամ եռապատիկ բարձր աշխատավարձ: Մի շարք լավագույն մասնագետներ վերջին տարիների ընթացքում ուղղակի լքել են նախարարությունը: Ակնհայտ է, որ պետությունը պետք է լինի մրցունակ գործատու նաև որակյալ աշխատուժի հավաքագրման տեսակետից: Հակառակ պարագայում, եթե բոլոր լավ կադրերը աշխատեն պետական ապարատից դուրս, կառավարման ինչպիսի՞ որակ և հետևանք մենք կունենանք երկրում:

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպիսին կլինեն դոլարի փոխարժեքը և գնաճի մակարդակը Հայաստանում 2026 թվականին. ԵԱԶԲ-ի կանխատեսում Բելգիայի թանգարանից գողացել են Նապոլեոն Բոնապարտի մատանին և այլ արժեքավոր իրեր․ RTBFGoogle Chrome-ն այժմ ունի արհեստական ​​բանականության գործակալՈ՞վ կփոխարինի ԹրամփինՆեպալը մեկնարկել է Էվերեստը մաքրելու հնգամյա ծրագիր Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Հայաստանին ատոմակայանի արդիականացման և երկաթուղիների զարգացման գործում Գիտնականները կիտրոնի տեսք ունեցող մոլորակ են հայտնաբերել․ Daily Mail Վրաստանը, Թուրքմենստանը, Ռումինիան և Ադրբեջանը ծրագրում են ստեղծել նոր տրանսպորտային երթուղի Ավտովթար՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կա 4 վիրավոր Կրետեի ափերից ավելի քան 500 միգրանտ է տարհանվելԱդրբեջանում երկարաձգվել է կարանտինային ռեժիմը «Ամուսնությունը միշտ օգնում է». Կիրկորովն առաջին անգամ խոսել է Պուգաչովայի սկանդալային հարցազրույցի մասինԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Դաս է, որը պետք է սովորել․ Ծառուկյանը խոսել է իր և UFC-ի նախագահի հարաբերությունների մասին3I/ATLAS միջաստղային օբյեկտը անցել է Երկրին ամենամոտ կետով Անհայտ անձինք Բելգիայի թանգարանից գողացել են Նապոլեոնի մատանին Բախվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր40 տարի առաջ անհետ կորած աղջիկը ողջ է հայտնաբերվելՀայտնի թուրք դերասանուհին հերքում է. «Ես կրոնափոխ չեմ եղել»Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Հայաստանն ու ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030թթ. կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. ԽուդաթյանՈւմերովը բանակցություններ է վարել եվրոպացի գործընկերների հետ Եղվարդի խճուղում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսըWildberries-ը կվերանվանի իր պատվերների թողարկման կետերը Սպասվում է քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերինԹուրքիայում զանգվածային ձերբակալություններ են ԵՄ-ն կօգտագործի ռուսական ակտիվները՝ Ուկրաինային օգնելու համար․ PoliticoԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցումՕդի որակի հարցում Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, Բաքուն՝ ամենաբարենպաստ բնական պայմաններովը 15-ամյա աշակերտուհուն սպանած տղամարդու ինքնությունը բացահայտվել է 28 տարի անցՌուսաստանի դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների կալանքի ժամկետըԿաթողիկոսի օրհնությամբ՝ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Լարիսա Դոլինան կարող է կորցնել ևս երկու բնակարանՌուբիոն շնորհավորել է ԼավրովինԻնչ են քննարկել դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական ՓալմերըԵՄ-ի որոշումը նշանակալի հաղթանակ էր․ Զելենսկի36 ժամ ջուր չի լինելու«Այսօրվա նիստը տևեց ընդամենը 4.5 ժամ»․ Փաշինյան (տեսանյութ)Ուկրաինայի կարգավորման ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն․ ՌուբիոԺնևում կայացած փախստականների համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումներըՔանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews Դուբայի օդանավակայանում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել և չեղարկվելԻնչ նոր օրենքներ է ստորագրել Վահագն Խաչատուրյանը․ մանրամասներ Ռուսաստանում դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը ԱՄՆ պետքարտուղարը՝ Թրամփի և Մադուրոյի հնարավոր հանդիպման մասինՇատ լավատես եմ հավաքականի ապագայի վերաբերյալ․ Յուրա Մովսիսյան Հայ հոգևորականը միշտ ապրել ու գործել է նաև հանուն հայրենի երկրի և ազգի․ Հայր Ասողիկ Պուշկին փողոցի մի հատվածում մեքենաների կանգառը կարգելվիԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում
Ամենադիտված