Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

«Չարենցին կհարցնեի՞ր, թե ինչու կրակեց կնոջ հետույքին». լրագրողի սուր հարցադրումները Դավիթ Ասատրյանին

Հարցազրույցներ

Գրականության, քաղաքի, բարոյականության մասին erit.am-ը զրուցել է պոետ Դավիթ Ասատրյանի հետ:

- Դավի՛թ, ո՞վ ես դու:

- Ո՞վ եմ ես... (մտածում է): Ես մեկն եմ, ով ծնվել է այս աշխարհի երեսին, գրում է բանաստեղծություններ ու վստահ չէ' ճիշտ է անում, թե՝ ոչ: Հնարավոր է' մի օր ամեն ինչ թողնեմ ու ընտրեմ կինոռեժիսուրան, կա՛մ կենսաբանություն, կա՛մ մանկավարժություն, որով զբաղվել եմ:

- Այսինքն՝ ներկա պահին բանաստե՞ղծ ես:

- Բանաստեղծ ասվածը մի փոքր այլ է, ես ուղղակի պոետական կյանքով եմ ապրում: Այսինքն՝ պոետ լինելու համար պարտադիր չէ բանաստեղծություն գրելը: Շատ ընկերներ ունեմ, որ ոչ մի տող չեն գրել, բայց պոետ են:

- Իսկ ո՞րն է պոետական կյանքը:

- Պոետական կյանքում արժեքներն այլ են՝ ի տարբերություն այն կյանքի, որով մարդկությունն է ապրում: Օրինակ՝ մենք ապրում ենք շուկայական հարաբերությունների պայմաններում, իսկ պոետական աշխարհում շուկան տեղ չունի: Տաղանդավոր պոետներ ունենք այժմ, Դավիթ Մշեցին… Նա աշխատում էր Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում… որպես բանվոր: Դավիթը, սակայն, իմ բանաստեղծական գրքի' «Սիրո երաշտ»-ի հրատարակության գումարն է տվել: Աբսուրդ է, չէ՞… Ամբողջ օրը ցեմենտ կրես, մատներդ փչացնես ու դրանով քո պոետ ընկերոջ գիրքը տպես… Ա՛յ սա պոետական աշխարհն է:

- Այսինքն՝ պոետական աշխարհում ամեն ինչ մաքո՞ւր է, ազնի՞վ:

- Պետք է որ այդպես լինի: Հակառակ դեպքում դա պոետական աշխարհ չէ, այլ ԳՄ է:

- Այժմյան պոետներից դու նշեցիր միայն Դավիթին… Այլ պոետներ էլ կա՞ն:

- Իհարկե կան ու շատ տաղանդավորները: Կարող եմ նույնիսկ անուններ նշել, որ մեր ընթերցողն ընթերցի. Դավիթ Մշեցի, Տաթեւ Ոսկանյան, Գոռ Հարությունյան, Սուսաննա Ղազարյան, Մարինե Պետրոսյան, Նարեկ Կիրակոսյան… Իհարկե կան, պատկերացնո՞ւմ եք՝ չլինեին…

- Ընթերցողը նրանց մասին գիտի՞, թե՞ նրանք ուղղակի գրական շրջանակում են:

- Տե՛ս, ինչո՞ւ էր Շիրազը համազգային մեծ սեր վայելում՝ բացի իր մարդկային տեսակից… Որովհետեւ Շիրազն ասում էր այնպիսի բաներ, որոնց մասին մարդիկ վախենում էին մտածել: Իսկ այսօր ով ինչ ուզում է, ասում է, հետեւաբար պոետի պոետական կերպարի արժեքն է ընկնում: Դեմոկրատիան ազատ խոսքի բերանին դրված այլանդակ մեծ դնչկալն է: Պատմության մեջ դեմոկրատիայի առաջին երեւույթն այն էր, երբ Պիղատոսը ժողովրդին հարցրեց. «Ո՞ւմ եք ընտրում»: Դեմոկրատիան էլ ասաց. «Վարդապետին խաչե՛ք, իսկ այս սրիկա շան որդուն ազատ արձակե՛ք»: Ա՛յ սա դեմոկրատիան է: Այո՛, ես էլ եմ ազատ մարդ, բայց ազատությունն այն չէ, որ ինչ ուզեմ, ինչպես ուզեմ, գրեմ: Եթե մարդը ներքին չափ չունի, ապա ազատությունն իր եւ շրջապատի համար չարիք է:

- Իսկ դու ի՞նչ ես գրում ու ի՞նչ կուզեիր գրել, որ չես գրում:

- Չէ՛, ես գրում եմ այն, ինչ ուզում եմ: Իմանալով, որ իմ, օրինակ, չբավարարված սեռական կյանքի ելեւէջները, եթե նույնիսկ ես գրեմ դրանց մասին, ապա գրքում չեմ տպի, «Ֆեյսբուքում» չեմ տեղադրի, ընթերցողի սեղանին չեմ դնի: Հասկանում ես' 17-18 տարեկան աղջիկը գրում է այն մասին, թե ինչքան է ուզում իր հոր հետ քնի: Ու դա վերցնում, տպագրում են ամսագրում, գրում «Ֆեյսբուքում»: Դու եւ քո հայրը, գնացե՛ք, ինչ ուզում եք, արե՛ք, մի՛ տվեք դա ինձ: Այո՛, ես գրում եմ շատ բաներ, որոնք հրապարակման ենթակա չեն: Ես գրում եմ այն, ինչ ուզում եմ' հասկանալով իմ չափը: Ես ծնվել եմ հայ, իմ Աստծուց շնորհակալ եմ, որ հայ եմ, ոչ թե հույն, ու ես Տիրոջ հետ համաձայն եմ, որ ինձ տվել է հայ գենի շարունակությունը: Հետեւաբար ես ունեմ շատ պարտավորություններ: Ես մի քառյակ ունեմ, որտեղ ասում եմ. «Ես ամենքիդ հետ, ամենքիդ համար' համամարդկային ու մարդկային եմ, բայց մի՛ նեղացեք, երբ կոչը հնչի' ես հայոց հողի հայ ֆիդային եմ»: Գրողը չի կարող ազգային չլինել: Վիլյամ Սարոյանը՝ ամերիկյան միջավայրում ապրած անգլալեզու գրողը, ուղնուծուծով հայ է իր գրականության մեջ:

- Իսկ դու ինքդ ինչպե՞ս ես սկսում գրել:

- Ուղղակի գալիս է այն պահը, որ էլ չեմ կարող չգրել: Տողը հայտնվում է ուղեղիդ մեջ դրսից, երկնքից կլինի, թե գետնի տակից, թե միջավայրն այդ տողը կբերի, կմտցնի քո ուղեղի մեջ: Գրում եմ այն ժամանակ, երբ ֆիզիկապես ի վիճակի չեմ չգրելու: Ես չունեմ մի բանաստեղծություն, որ նստել ու գրել եմ: Օր է եղել, որ եկել եմ տուն ու 15-20 բանաստեղծություն եմ գրել 2 ժամվա մեջ ու հետո հասկացել եմ, որ ամբողջությամբ դատարկված՝ չեմ կարողանա աթոռից հասնել մինչեւ մահճակալս: Երբ բանաստեղծություն ես գրում, քեզ թվում է, թե հենց նոր աշխարհում ինչ-որ հարց լուծեցիր: Ու հնարավոր է՝ 5-6 օր այդ զգացողությունը քո ներսում մնա: Պոեզիան, գրականությունը, արվեստն առհասարակ կարող է այնպիսի մեծ երեւույթների հիմք լինել, ինչպիսիք են, օրինակ, հեղափոխությունները: Հասարակության մեջ պետք է լինի ուղեղների հեղափոխություն: Եթե ուղեղների հեղափոխություն չեղավ, ինձ հետաքրքիր չէ քաղաքական հեղափոխությունը: Ի վերջո, բռնաբարվողի համար ինչ տարբերություն, թե ով է իրեն բռնաբարում:

- Քո կարծիքով՝ այժմ հայ գրականությունը ճգնաժամի մե՞ջ է, եւ արդյո՞ք նաեւ այդտեղ է անհրաժեշտ հեղափոխություն:

- Անպայման պետք է: Այսօր մեր մարդկային տեսակի մեջ ճգնաժամ կա: Դա կա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: «Ֆեյսբուքում» շատ մեծ աղմուկ հանեց այն տեղեկությունը, որ Չինաստանի, թե Ճապոնիայի ռեստորաններում աբորտ արած երեխաների միս են ուտում: Այսինքն՝ սա փաստում է, որ մարդ տեսակն այնքան է հետ գնացել, որ այլեւս հետ գնալու տեղ չկա: Ամբողջ աշխարհն այսօր բարոյական ճգնաժամի մեջ է: Հայաստանում վերջին ժամանակներս խոսում են միայն կուսության մասին: Եթե պարսիկ լինեի ու միացնեի հայկական հեռուստաալիք, կմտածեի. «Այս ի՞նչ նորմալ ժողովուրդ են, իրենց միակ խնդիրը կուսությունն է»: Հայաստանում մի ամբողջ սերունդ հեռուստատեսության միջոցով քրեածին, կեղտոտ, վայրենի, այլանդակ հաղորդումներ է դիտում: Դա է պատճառը, որ երեխային երբ հարցնում ես, թե ինչ է ուզում դառնալ, ասում է. «Օրենքով գող»: Պետք է դարի շաբաթօրյակ հայտարարել ու սկսել մաքրվել:

- Գրականության միջոցով հնարավո՞ր է դա:

- Իհարկե, մի գեղեցիկ քանդակ անգամ քաղաքում կարող է հարց լուծել: Լորկան ասում է. «Արվեստը ժողովուրդներին կարող է տալ թեւեր, բայց նույն այդ արվեստը կարող է պարգեւել սմբակներ»: Հիմա մենք, ցավոք, սմբակավորներ ենք:

- Թեւերի կարիք ունե՞նք:

- Անշուշտ: Իմ առաջին բանաստեղծական ժողովածուն հենց այդպես է կոչվում' «Առանց թեւերի»: Ժողովածուում տեղ են գտել նաեւ այնպիսի գործեր, որոնք ես գրել եմ 14 տարեկանում: Կյանքիս առաջին բանաստեղծությունը, որ գրել եմ, մի աղջկա մասին է, ում շատ էի սիրում, 13 տարեկանում առաջին անգամ նրան եմ ասել՝ «Ես քեզ սիրում եմ»: Այդ աղջիկը հիմա իմ կինն է: Ու իմ առաջին բանաստեղծությունները նվիրված են եղել իմ կնոջը: Նա իմ մուսան է: Ամեն օր՝ քնելուց առաջ, հեքիաթ եմ հորինում նրա համար: Ա՛յ հենց դրա մասին եմ խոսում: Ես կնոջս հեքիաթ եմ պատմում գիշերը, պարտադիր չէ, որ այդ հեքիաթն առավոտյան գրեմ, բերեմ ու ասեմ. «Հիմա էլ դու կարդա»: Դա այդ պահի համար էր: Հիմա նկարիչներ կան, որ թղթի վրա թեկուզ կատակով մի բան են նկարում, բայց դրանով ցուցահանդես չեն բացում: Մարդ պետք է հոսանքին հակառակ լողա: Կարմրախայտ ձուկն իր ձվադրման ժամանակ լողում է ակունքին հակառակ: Մարդն էլ է այդպես: Եթե հոսանքին համարժեք քայլես, ապա ոչինչ չես թողնելու, ոչինչ չես ստեղծելու: Եթե հակառակ լողաս' դու կդառնաս Չարենց, դու կդառնաս Սարյան, Խաչատրյան: Ամենահեշտ բանը մեծամասնության կողքին կանգնելն է: Հաղթանակը շատ հայրեր ունի, միայն պարտությունն է, որ որբ է: Հիմա մենք պարտված ենք: Ես, սակայն, լավատես եմ: Երթուղայինի 150 դրամի հետ կապված դեպքերը լավատեսության ներքին ազդակ էին:

- Ովքե՞ր են քո գրական կուռքերը:

- Ոչ մեկով չեմ ոգեշնչվում' որպես բանաստեղծ, բայց ինձ լիարժեքորեն համարում եմ նրանց շարունակությունը: Ունեմ չհրապարակված պոեմ, որտեղ գրել եմ. «Ես գենն եմ կրում Չարենցի, վարում եմ Սեւակի ավտոն»: Հայ պոեզիայում ինձ համար գագաթներ են Համո Սահյանը, Եղիշե Չարենցը, Վահագն Դավթյանը, Հովհ. Թումանյանը, Համաստեղը, Պ. Սեւակը, Սիամանթոն… Հայ պոետներին պաշտում եմ: Նրանք բոլորն իմ ընկերներն են, իմ հայրերը: Սիամանթո ես կարդում ու զգում, որ ինքը հայ պոեզիայի «պապին» է: Ես Սիամանթոյից ազդվում եմ, անգամ վախենում եմ:

- Եթե քո նշած բոլոր սիրելի գրողները հավաքվեին ու դու հանդիպեիր նրանց հետ, ի՞նչ կխոսեիք, ի՞նչ կհարցնեիր: Օրինակ՝ Չարենցին կհարցնեի՞ր, թե ինչու կրակեց կնոջ հետույքին:

- Չէ՛, դա երբեք չէի հարցնի (ծիծաղում է), քանի որ ինձ հանճարների անկողինները հետաքրքիր չեն: Սոմերսեթ Մոեմն ունի հետեւյալ գործը' «Լուսին եւ 6 պենսանոց»: Կարդալուց հետո սկսեցի նույնիսկ չսիրել Գոգենի գործերը… Հմմմ… հետո հասկացա… այն, ինչ դու մտածում ես Գոգենի մասին, 6 պենսանոցի չափ է, բայց իրականում գործ ունես լուսնի հետ… Ինչ սիրուն հարց էր: Երբեք չէի մտածի, որ ինչ-որ մեկն ինձ այդպիսի հարց կտա (ծիծաղում է): Չէի խոսի, հաստատ չէի խոսի նրանց հետ:

- Իսկ բանաստեղծություն կնվիրեի՞ր:

- Նրա՞նց: (Մտածում է): Պատկերացնում եք, որ նրանք գան, քաղաքից քանի հոգի կփախչի մեկ գիշերվա ընթացքում… (Ծիծաղում է): Հետաքրքիր է, որ այդ հարցդ տվեցիր, ես հիշեցի, որ պոետական շրջանում հավաքվելիս նրանց մասին միշտ կենդանի ենք խոսում, նույնիսկ նրա մասին, ով մինչ մահանալը վատ է խոսել Սեւակի, Շիրազի մասին: Մենք սկսում ենք խոսել, թե նրան ինչպես են այն աշխարհում դիմավորելու (ծիծաղում է): Ոչինչ չէի խոսի, ուղղակի կլսեի նրանց: Ա՜խր, Չարենցի հետ ի՞նչ խոսես: Նստես ու լսես: Հմմմ… Չէ՛, բայց Սիամանթոյին կարելի է հարցնել. «Այդքան հանճարեղ տղերք էիք, այդպես միամիտ ո՞նց եղաք»: Սահյանի հետ, օրինակ, «շփվում եմ», շատ եմ կարդում: Այժմ «Վահագն Դավթյան» երիտասարդական նախաձեռնություն ենք ստեղծել. պարզվում է՝ մեր մեծն պոետը թանգարան անգամ չունի: Դպրոցական ծրագրում Վահագն Դավթյան չկա: Որոշել ենք դիմել քաղաքապետին: Ամոթ է, որ Վահագն Դավթյանն այսօր թանգարան չունի:

- Դավի՛թ, քեզ հետ կարելի է անվերջ ու ամեն ինչից խոսել: Արի՛ ամփոփենք, ի՞նչ կոչ ունես երիտասարդներին, սկսնակ գրողներին:

- Գրողի գործը չի սկսվում ու վերջանում գրասեղանի շուրջ: Ես մի բան գիտեմ' արմատից պոկվելն անհնար է: Արմատից աճե՛ք, բարձրացե՛ք: Ես խորհուրդներ առհասարակ չեմ տալիս. կարծիք եմ հայտնում: Արդեն կարծիքը կարելի է ընկալել որպես խորհուրդ: Կարծիք եմ հայտնում, որ մենք այսօր ինքնամաքրման խնդիր ունենք, մեզ շատ բաներ սխալ են համոզել: Մենք եվրոպացի ենք: Մենք հայ ենք, մենք խոշոր մշակույթ կրող ազգի զավակներ ենք: Մի ազգ, որտեղ կան ծայրահեղ հանճարներ, հանճարեղ Նարեկացի, ու կա մի հատ ծայրահեղ շան ձագ: Ընդհանրապես մենք ծայրահեղական ազգ ենք, եթե լավն ենք, ուրեմն ամենալավն ենք, եթե վատն ենք, ամենավատն ենք: Մենք անարյուն պատերազմի մեջ ենք: Արժեքների պատերազմ է: Այս նյութը կարդալուց հետո մի՛ հետաքրքրվեք' ով է Դավիթ Ասատրյանը, գնացե՛ք, նայե՛ք՝ քանի անուն տվեցի. Թումանյան, Սահյան, Չարենց, Մոեմ, Լորկա... Գնացե՛ք, նրանց գործերը կարդացե՛ք:

Հ.Գ.: Երիտասարդ բանաստեղծը, ում հետ այսօր զրուցեցինք, «Առանց թեւերի», «Սիրո երաշտ» ու անտիպ գործերի հեղինակ է: Այս տարի հաղթող է ճանաչվել երիտասարդ ստեղծագործողների առաջին համահայկական երիտասարդական «Նուռ» մրցանակաբաշխությունում:

Հարցազրույցը` Լուսի Սարգսյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված