Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

ԼՂՀ մշակույթի նախարարը գաղտնազերծել է, թե ինչն է Արցախում հրապուրում աշխարհահռչակ մարդկանց

Հարցազրույցներ

Նախորդ տարի Արցախի մշակութային քաղաքականությունը հիմնականում ուղղված է եղել երկու կարևորագույն ռազմավարական խնդիրների լուծմանը' հայկական մշակութային ինքնության պահպանմանը և ներկայացմանն ու աշխարհին Արցախի մշակութային կերպարի նորովի մատուցմանը: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը ներկայացնում է անցած տարվա ձեռքբերումները, նոր ծրագրերն ու համագործակցությունները: Դրանք բազմաթիվ են և շարունակելու են աշխարհին ներկայացնել Արցախի հոգևոր և մշակութային բացառիկ արժեքները:

- Տիկին Աղաբալյան, ինչպիսի՞ն էր 2013թ. Արցախի մշակութային կյանքում:

-Իրադարձային առումով' հագեցած ու հետաքրքիր, մշակութային քաղաքականության իրականացման տեսանկյունից' հիմնականում հաջողված: 2013թ. Արցախի համար, նախևառաջ, առանձնացավ այնպիսի իրադարձություններով, որոնք էական ազդեցություն ունեցան ոչ միայն Արցախի մշակութային կյանքի, այլև Արցախի ճանաչման և ըստ այդմ, Արցախի Հանրապետության հանդեպ որակապես նոր վերաբերմունքի ձևավորման համար:

2013թ. իրադարձություններից կառանձնացնեի Շուշիում Կերպարվեստի պետական թանգարանի բացումը, Գորգերի թանգարանի բացումը, Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրության կենտրոնի ստեղծումը, արցախցի կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի բեմադրությունը, Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի բեմադրությունը Տիգրանակերտում, դասական երաժշտության պատանի երաժիշտ-կատարողների «Տնջրե» երրորդ միջազգային փառատոնը և, իհարկե, միջազգային հնչեղության առումով, տարվա կարևորագույն իրադարձությունը' «Ստարմուս» ընկերության նախաձեռնությամբ իրականացված' «Քրիստոնեական կղզյակ. Հայաստան և Արցախ» ծրագիրը:

-Ինչպե՞ս կգնահատեք ոլորտի վիճակն ու ի՞նչ է արվում բացերը շտկելու համար:

- Կարևորագույն ձեռքբերում եմ համարում այն, որ երկրի իշխանությունների կողմից այսօր ամենաբարձր մակարդակով ունենք մշակույթի դերի ու նշանակության կարևորումը ազգային անվտանգության, արժեհամակարգի ձևավորման, ընդհանրապես երկրի զարգացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիրներում: Սա հնարավորություն է տալիս ձևավորելու համապատասխան ընկալում և վերաբերմունք նաև հանրության շրջանում, ինչը շատ կարևոր է հետպատերազմյան Արցախում, սոցիալ-տնտեսական բազում կենսական խնդիրների առկայության պայմաններում, հոգևորի մասին չմոռանալու, մեր արմատներից չկտրվելու, ազգային դիմագիծը պահպանելու և մշակութաստեղծ մեր առաքելությունը շարունակելու համար: Իհարկե, ձեռքբերումների կողքին նաև շատ չլուծված խնդիրներ կան: Կարևորը' կա հստակ պատկերացում անելիքների: Այսօր օրակարգում են մշակութային կրթության խնդիրները: Խորհրդային համակարգի փլուզումից հետո մշակութային կրթության նոր համակարգ չի ստեղծվել, մինչդեռ կրթությունը զարգացման հիմքն է: Առանց ամուր հիմքի հնարավոր չէ մտածել կայուն զարգացման մասին: Այսօր մշակութային կրթություն իրականացնող դպրոցները, միջին մասնագիտական և բարձրագույն հաստատությունները գործում են տարանջատ և հաճախ կրթական մակարդակների հաջորդականություն չեն ապահովում, ինչպես որ լիարժեքորեն չեն ապահովում ստեղծագործական ներուժի բացահայտումն ու զարգացումը: Ոլորտում համակարգված ու ճկուն պետական քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտություն կա, որը պետք է բխի ինչպես ԼՂՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքներից, այնպես էլ երկրի զարգացման ռազմավարությունից:

-Խոսեցինք ոլորտի խնդիրներից: Ստեփանակերտի` Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը գտնվում է վատ վիճակում: Այս հարցի առնչությամբ նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել:

-Ոչ միայն Վահրամ Փափազյանի անվան թատրոնը: Պատերազմի հետևանքով` Արցախում ավերվել կամ վնասվել են հարյուրավոր շենքեր ու շինություններ, այդ թվում և մշակութային նշանակության: Մասնավորապես, անմխիթար վիճակում են Արցախում գործող երկու թատրոնների, Արցախի պատմաերկրագիտական թանգարանի, երաժշտական քոլեջի, երաժշտական դպրոցի, գրադարանների, մշակույթի տների, շրջանային թանգարանների և գյուղական ակումբների շենքերը: Սակայն, չգիտես ինչու, մամուլում պարբերաբար քննարկումների թեմա է դառնում և հանրային հետաքրքրություն հարուցում միայն Ստեփանակերտի թատրոնի շենքի խնդիրը: Ողջունելի է, եթե դա բխում է Արցախում այդ կարևոր մշակութային օջախի հանդեպ սրտացավ վերաբերմունքից ու թատերավեստի բարի ավանդույթներն Արցախում վերականգնված տեսնելու անկեղծ ցանկությունից: Սակայն, ցավոք, նկատելի են նաև իրականությունը խեղաթյուրելու և խնդիրը շահարկելու փորձեր: Արցախում սահմանային գյուղի ակումբի վերականգնման խնդիրը չի զիջում իր հրատապությամբ:

Ստեփանակերտի թատրոնի շենքի հիմնանորոգման և Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բնականոն գործունեության վերականգնման հարցում ոչ-ոք մտահոգված ու շահագրգիռ չէ ավելի, քան Արցախի ներկայիս իշխանությունները: Խնդիրը գտնվում է անձամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուշադրության կենտրոնում: 2013թ., թատրոնի շենքի հիմնանորոգման ծրագիրը սկսելու նպատակով, նախագահի առաջարկությամբ, ճարտարապետ Արթուր Մեսչյանը սկսել է նախագծման աշխատանքները: Թատրոնի աշխատակազմը ժամանակավորապես տեղափոխվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի շե նքը, որտեղ և՝ անհամեմատ բարվոք պայմաններում իրականացնում է իր գործունեությունը: Թատրոնի շենքի հիմնանորոգմանը զուգահեռ, նախատեսվում է պայմաններ ստեղծել ինչպես դրամատիկական, այնպես էլ օպերային թատրոնի համար: Քայլեր են ձեռնարկվում նաև ստեղծագործական նոր կազմի ձևավորման ու անհրաժեշտ մասնագետների պատրաստման ուղղությամբ: Ծրագիրը, բնականաբար, լուրջ ներդրումներ է պահանջում: Այս ուղղությամբ ևս անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում: Հիմնանորոգման աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է լուծել նաև Ստեփանակերտի մշակույթի տան տեղափոխման խնդիրը, քանի որ վերջինս զբաղեցնում է թատրոնի շենքի երկրորդ հարկը: Դա հնարավոր կլինի անել 2014-ի վերջին, երբ շահագործման կհանձնվեն Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի հիմնանորոգված և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի նոր շենքերը և համապատասխանաբար տարածք կազատվի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում: Ընթացիկ տարում կլուծվի նաև Շուշիի Մ.Խանդամիրյանի անվան թատրոնի շենքային պայմանների բարելավման խնդիրը, շահագործման կհանձնվի հիմնանորոգված դահլիճը: Գարնանը կգործարկվի Շուշիի երկրաբանական թանգարանի շենքը, սկսված են Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի նախագծման աշխատանքները: Նշված ծրագրերը իրականացվում են ինչպես պետական միջոցներով, այնպես էլ՝ մասնավոր: Ուրախությամբ եմ փաստում, որ մեկենասության բարի ավանդույթների վերականգնման միտում կա, ինչի շնորհիվ կյանքի են կոչվում պետության համար կարևոր տասնյակ ծրագրեր ու գաղափարներ:

- Չճանաչված պետության հանգամանքը որքանո՞վ է խանգարում Արցախին միջազգային հեղինակավոր մրցույթների կամ փառատոների մասնակցելու հարցում:

-Խանգարում է, առաջին հերթին, մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից: Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երաժիշտը, երգիչը, դերասանը, որը կարող է ունենալ բացառիկ տաղանդ և ճանաչվել լավագույնը, չի կարող մասնակցության հայտ ներկայացնել միջազգային մշակութային նախագծերում լոկ այն պատճառով, որ իր երկիրը «դե-յուրե» ճանաչված չէ: Ասել է, թե՝ խախտվում է մարդու՝ մշակութային իրավունքների լիակատար իրացման իրավունքը, այն իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության մասին համընդհանուր հռչակագրում։ Մենք, իհարկե, ելք և հնարավորություն գտնում ենք՝ մեր ստեղծագործողներին արտերկրում ներկայացնելու, նրանց տաղանդն ու կարողությունները ցուցադրելու և նորից ու կրկին ապացուցելու, որ հոգևոր մեծությունը չի չափվում երկրի սահմաններով և ճանաչումը միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չէ:

- Նախորդ տարի Արցախ այցելեցին համաշխարհային մեծության բազմաթիվ մտավորականներ, մշակութային գործիչներ: Կարո՞ղ ենք ասել, որ մշակույթն այն զենքն է, որով այսօր Արցախը ներկայանում է աշխարհին և երբեմն նաև օգնում քաղաքական հարցերի լուծմանը:

-Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ քաղաքակիրթ մարդկությունը հետաքրքրություն է ցուցաբերում Արցախի հանդեպ: Սկսած հնագույնից՝ մարդկային քաղաքակրթության պատմությամբ հետաքրքրվողները ի վերջո հասնում են Հայաստան ու Արցախ: Մարդկանց ձգում է ոչ միայն հազարամյա պատմամշակութային ժառանգությանը, հոգևոր արժեքներին հաղորդակցվելու հնարավորությունը, այլև՝ հրաշալի բնությունը, այստեղ ապրող մարդկանց անմիջականությունն ու ջերմությունը: Վստահ եմ, որ այդ հետաքրքրությունը ժամանակի հետ միայն ավելանալու է: Ամեն տարի տասնյակ հազարավոր օտարերկրացիներ են այցելում Արցախ, այդ թվում և ճանաչված ու հեղինակավոր անհատներ: Եվ եթե նրանք ընտրում են աշխարհի քարտեզի վրա աննշան այս անկյունը, որտեղ հասնելու համար, արհեստական դժվարություններից բացի, պիտի հաղթահարել նաև դժվարանցանելի ոլորաններով ձգվող երկար ճանապարհը, ուրեմն գտնում են այստեղ կարևոր արժեքներ: Ցավոք, սա դեռ չեն հասկացել Ադրբեջանում, որտեղ շարունակում են հիստերիկ ջղաձգումներով և «սև ցուցակ»-ով «արգելափակել» դեպի Արցախ ճանապարհը: Դա, մեղմ ասած, անհեթեթ է, ինչի գերադրական աստիճանն էր Մոնսերատ Կաբալեի նման մեծությանը Ադրբեջանում «անցանկալի անձ» հայտարարելը և ապա' Ադրբեջան հրավիրելը:

- Դեկտեմբերին տեղի ունեցավ Մոնսերատ Կաբալիեի' «Հայաստան, Արցախ. քրիստոնեության կղզյակ» տեսաձայնային ալբոմի շնորհանդեսը: Ինչպիսի՞ շարունակություն է ունենալու օպերային երգչուհու հետ համագործակցությունը:

-Մենք խորին հարգանք ու երախտագիտություն ենք տածում Մոնսերատ Կաբալիեի հանդեպ նախևառաջ որպես ճշմարիտ արվեստագետի, ով կարողացել է գերել աշխարհն իր տաղանդով ու մարդկային արժանիքներով և իր մեծագույն ներդրումն ունի համաշխարհային մշակույթի զարգացման մեջ: Մեզ համար պատիվ էր' հյուրընկալել աշխարհահռչակ երգչուհուն Արցախում և ճանաչել նրան նաև որպես ճշմարիտ քրիստոնյայի: Ուրախ ենք, որ մեր այս ծանոթությունը վերաճեց անկեղծ բարեկամության և հետաքրքիր համագործակցության: Ալբոմը, որի շնորհանդեսը կազմակերպվեց 2013-ի դեկտեմբերին Փարիզում, ներկայացնում է երգչուհու ինչպես արդեն ծանոթ, այնպես էլ՝ բոլորովին նոր ստեղծագործություններն ու կատարումները: Սա բացառիկ նվեր է Մոնսերատ Կաբալիեի արվեստի բոլոր երկրպագուների և իհարկե, համայն հայության համար: Մոնսերատ Կաբալիեի՝ տասը ստեղծագործությունների, այդ թվում և կոմիտասյան «Կռունկ»-ի և «Չինար ես»-ի կատարումներով ներկայացված են Հայաստանն ու Արցախը, որպես' քրիստոնեության կղզյակ: Սա նաև ուղերձ է աշխարհին' քրիստոնեական արժեքներից չշեղվելու և մեր հավատի հիմքերը ամուր պահելու մասին: Եվ մեր համագործակցության շարունակությունը առաջին հերթին պիտի լինի այս ուղերձը աշխարհին հասանելի դարձնելը:

-Կարո՞ղ ենք այս տարի նույնպես ակնկալել նոր համագործակցություններ, այցելություններ:

-Իհարկե: 2014-ը նույնպես հագեցած է լինելու հետաքրքիր մշակութային նախաձեռնություններով ու ծրագրերով: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Կարևորը՝ լինի խաղաղություն: Այնպիսի խաղաղություն, որը կնպաստի մեր ոգեղեն վերելքին, մեր ազգային ու մարդկային արժանապատվության բարձրացմանը:

Հարցազրույցը' Հասմիկ Հարությունյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված