Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվել Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից Ֆրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Սոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել 

«ՀԺ». Սա առաջին մարտիմեկյան հանրահավաքն էր, որտեղ սպանդի պատասխանատուների մասին խոսակցությունը լղոզվեց

Հայկական Մամուլ

Մարտի 1-ին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը խոստանում էր լինել աննախադեպ եւ եղավ աննախադեպ: Սա թերեւս առաջին մարտիմեկյան հանրահավաքն էր, որտեղ վեց տարի առաջ տեղի ունեցած սպանդի պատասխանատուների մասին խոսակցությունը լղոզվեց:

Ռոբերտ Քոչարյանի անունը, օրինակ, հանրահավաքում ոչ մի անգամ չհնչեց: Վերջին շրջանում Հայ ազգային կոնգրեսում չափազանց զգուշավոր են դարձել Ռոբերտ Քոչարյանի հարցում, եւ սա չի կարող պատահականություն լինել: Եւ ուրեմն՝ պատասխանի կարիք է զգում հարցը, թե որն է նման նրբանկատության պատճառը: Ամենատրամաբանական պատասխանը կարող է լինել այն, որ Կոնգրեսը մտավախություն ունի, թե Քոչարյանին արժանի գնահատականներ տալով' կարող է փչացնել հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որոնք, փաստորեն, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու տարիների ասելիքի առանցքն են կազմում:

Եթե այսպես է, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չափազանց կարեւոր նշանակություն ունի ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի համար, այլապես իմաստ չէր ունենա նրան խնայել ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունների սիրույն: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը որպես ֆիգուր եւ նրա կարծիքները բարձր են գնահատվում «Բարգավաճ Հայաստանում» եւ մասնավորապես` նրա առաջնորդի կողմից: Իսկ թե ինչպիսին են նրա կարծիքների ազդեցությունը ԲՀԿ-ում կայացվող որոշումների վրա՝ կարելի է պատկերացում կազմել արդեն վերը շարադրվածից: Ու սա չափազանց երկիմաստ վիճակի մեջ է դնում Հայ ազգային կոնգրեսին ու նրա առաջնորդին: Փաստորեն, Մարտի 1-ից վեց տարի անց, Կոնգրեսն ու նրա առաջնորդը, թեկուզ անուղղակի, պարտնյորական հարաբերություններ են հաստատել մի մարդու հետ, ում Հաագայի դատարանում դատելը համարում էին կենսական անհրաժեշտություն եւ որին Լեւոն Տեր-Պետրոսյանը երկար տարիներ անվանում էր քաղաքական դիակ:

Խնդրին այստեղ ամենեւին էլ բարոյական հարթության մեջ չէ. եթե Կոնգրեսը հայտարարում է, որ չկան հավերժական թշնամիներ, դա էլ ինչ-որ կերպ կարելի է նորմալ համարել: Պրոբլեմն այն է, թե Հայ ազգային կոնգրեսը ինչպիսի՞ ապագա է նախանշում Մարտիմեկյան սպանդի բացահայտման համար, եթե տեղի ունենա իշխանափոխություն՝ իր առաջարկած սցենարով: Ստացվում է, որ Մարտի 1-ի թիվ մեկ պահանջատերի դերում հանդես գալու հավակնություն ունեցող քաղաքական ուժը ԲՀԿ-ի հետ համատեղ իշխանության գալու պարագայում մարտիմեկյան սպանությունները բացահայտելու գործում պատրաստ է ավելին չանել, քան անում է Սերժ Սարգսյանը: Եւ Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկումների ընթացքում հիմնական զեկուցող, ՀԱԿ վարչության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը, թե` երբ Հովիկ Աբրահամյանն ասում է, որ իրենք 2008թ. Մարտի 1-ին մարդկանց սպանելու հրահանգ չեն տվել, ինքը հավատում է այդ հայտարարությանը, վերը նկարագրված ֆոնին ավելին են թվում, քան անհաջող մարտավարական ձեւակերպումը:
Այս ամենը, իհարկե, չի կարելի համարել վերջնական եզրակացություն, քաղաքական դատավճռի նման մի բան: Բայց ի վերջո, հստակ բացատրության կարիք ունի հարցը, թե ինչու է հանկարծ կոնգրեսը սկսել նրբանկատություն ցուցաբերել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Երկու օր առաջ տեղի ունեցած հանրահավաքում Քոչարյանի հանգամանքի շրջանցումը ամենաաղաղակող, բայց միակ դեպքը չէ: Եւ դա պետք է ունենա կոնկրետ, շատ կոնկրետ բացատրություն:

Շարունակությունը` «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Ամենադիտված