Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործողությանը․ Մակրոն
Քաղաքական
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործողությանը։ Նա նաև նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության լուծում կարող է լինել միայն Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը։
«Եթե հիմա ուզում են նորից բացել, շատ լավ է։ Այդ մասին մենք ամենասկզբից ասել ենք»,-Երևանում լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով, որ այսպես թե այնպես, Ֆրանսիան չի մասնակցի Մերձավոր Արևելքում որևէ ուժային գործողության։
Միաժամանակ նա ընդգծել է, որ շատ կարևոր է հրադադարի պահպանումը նաև Լիբանանում, որտեղ վերջին երկու օրերին Իսրայելի կողմից վերսկսվել են հարվածները։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ