Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Տարեվերջին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Երևան. ԱՄՆ դեսպան

Հրապարակումներ

Ամերիկայի Միացյալ Նահանգներն այժմ, առավել քան երբևէ, ցանկանում է Հայաստանի հետ իր հարաբերություններն ավելի խորացնել և ավելի լավ գործընկեր դառնալ: Երկկողմ հարաբերությունների, Հայաստանում բիզնես միջավայրում առկա փոփոխությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սառեցված գործընթացի մասին «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում իր տեսակետն է ներկայացնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

-Պարոն դեսպան, ավելի քան երկու տարի է` Հայաստանում եք: Ինչպե՞ս եք ձեզ զգում Հայաստանում:

-Սա հրաշալի երկու տարի էր և լավ փորձառություն ինձ և կնոջս համար: Սրանք արժեքավոր և նոր փորձառություններով լեցուն տարիներ էին: Այժմ կինս ԱՄՆ-ում է` թոռնիկիս առողջական խնդիրների հետ կապված: Հայաստանի մասին կասեմ, որ երկրում կան մարտահրավերներ' թե’ ներքին, թե’ տարածաշրջանային, որը երկիրը դարձնում է առավել հետաքրքրական: Կան հնարավորություններ, հոյակապ, տաղանդաշատ մարդիկ, ովքեր աշխատում և իրենց ջանքերն են ներդնում, որպեսզի երկիրը հաջողությունների հասնի: Մենք ցանկանում ենք այդ ամենի մասը լինել: ԱՄՆ-ն այստեղ է, որպեսզի ներկա գտնվի այս աշխատանքներում և խրախուսենք ջանքերը, իսկ եթե շտկման կարիք կա, ապա մատնացույց անենք դրանք: Մարտահրավերների և հնարավորությունների հավասարակշռությունն ու հոյակապ մարդիկ իմ աշխատանքը դարձնում են ավելի լավ և հետաքրքրական:

-Որպես քաղաքացի` ինչպիսի՞ խնդիրներ է նկատել դեսպանը, որը կցանկանար լուծված տեսնել:

-Իմ մասնավոր կյանքը թողել եմ Վաշինգտոնում նոր եկել Երևան և որպես մասնավոր քաղաքացի իմ կարծիքը չեմ արտահայտի, այլ հանդես կգամ որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Մարտահրավերները բոլորին հայտնի են. կան տարածաշրջանային մարտահրավերներ, կան ներքին մարտահրավերներ: Քաղաքական ասպարեզում կան քաղաքական, մարդու իրավունքներ, թափանցիկության հետ կապված հարցեր: Հենց վերջերս ԱՄՆ պետդեպի մարդու իրավունքների զեկույցն է հրապարակվել: Հուսով եմ, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, կազմակերպություններն ու ԶԼՄ-ները, կառավարությունը կծանոթանան զեկույցի ն և կտեսնեն, թե որ ոլորտներում են թերություններ մատնանշվել: Սակայն խնդիրները ներկայացնելուց զատ, ԱՄՆ-ն փորձում է աջակցել դրանց վերացման գործին: Աշխատում ենք անկախ դատական համակարգի ձևավորման, ընտրական բարեփոխոումների, թափանցիկության և հակակոռուպցիոն հարցերի ուղղությամբ: Մենք փորձում ենք քննադատությունն ու աջակցությունը հավասարակշռել: Վերջին երկու և կես տարիների ընթացքում ամենախոշոր ձեռքբերումներից մեկը առևտրի, տնտեսության ե ներդրումների ոլորտում համագործակցությունն ու կապերի խորացումն է, Հայաստանում գործարար միջավայրի բա րելավումը: Այդ ուղղությամբ դեռևս կան իրականացվելիք աշխատանքներ, բայց դրական տեղաշարժ էլ կա և ավելի շատ օտարերկրյա գործարարներ են ներդրում կատարում: Ես տեսել եմ նոր ներդրումներ տեղեկատվության, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում, վստահ եմ, որ այդ միտումը կշարունակվի: Նաև տուրիզմի և հյուրանոցային բիզնեսի ոլորտում կան օտարեկրյա ներդրումներ: Մեզ համար շատ կարևոր էր վերջին ամսին էներգետիկ ոլորտում կնքված համաձայնագիրը Որոտանի հիդրոկասկադի վերաբերյալ:

- Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով են կարևորում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Բացի տնտեսական ոլորտներից, էլ ո՞ր ոլորտները կառանձնացնեք, որտեղ կարևորում եք համագործակցությունը:

-Երկկողմ հարաբերությունների, դիվանագիտական առումով թերևս կարելի է դատել բարձրաստիճան փոխայցերի մակարդակին նայելով: Նախկին պետքարտուղար Քլինթոնը երկու անգամ է այցելել Հայաստան. մինչ այդ տասնութ տարի որևէ պետքարտուղար Հայաստան չէր եկել: Անցյալ տարվա վերջին, երբ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցով պետքարտուղար Ջոն Քերիի հետ, նա ցանկություն ունեցավ Հայաստան այցելելու և հուսով ենք, որ նա կայցելի Հայաստան այս տարվա վերջին: Սակայն հարաբերությունների բովանդակային կողմն ավելի կարևոր է, քան բարձրաստիճան այցերը: Անցյալ տարվա վերջին արդյունավետ երկկողմ ձևաչափով աշխատանքային քննարկում ունեցանք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների վերաբերյալ: Դեկտեմբերին մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Այդ ամենն ուղղված է մեր համագործակցությանը թե’ տնտեսական, թե’ անվտանգության ոլորտում: Անվտանգության ոլորտում մենք ևս ամուր համագործակցություն ունենք, ՆԱՏՕ-ն ամուր համագործակցություն ունի Հայաստանի հետ, և դա շատ կարևոր է:

Շատերը հարցնում են, թե ինչպիսին է ԱՄՆ-ի արձագանքն ի պատասխան նրա, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը: Վաշինգտոնը շատ հստակ նշում է, որ ԱՄՆ-ն այժմ առավել քան երբևէ ցանկանում է Հայաստանի հետ իր հարաբերություններն ավելի խորացնել և ավելի լավ գործընկեր դառնալ: Հայաստանի նախագահն ու կառավարությունը վերահաստատել են ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Արևելյան գործընկերների հետ համագործակցության պատրաստակամությունը, և մենք պատրսատ ենք և շարունակելու երկխոսությունը տարբեր հարցերի շուրջ:

- Պետքարտուղար Քերիի այցը տարածաշրջանայի՞ն է: Մանրամասնություններ կա՞ն այցի վերաբերյալ:

- Մանրամասներ այցի վերաբեյալ դեռ չկան: Պետքարտուղար Քերին պաշտպանում է տարածաշրջանային հարցեր, ցանկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում, և այցը, բնականաբար, կլինի տարածաշրջանային:

- Պարոն դեսպան, դուք կանխեցիք իմ հաջորդ հարցը: Պետքարտուղար Քերին Սենատում ելույթի ժամանակ ասաց, որ հայ-թուրքական հարաբերություններն ԱՄՆ արտաքին քաղաքականության օրակարգում են: Արդյո՞ք այդ հարաբերություններից կարելի է ակնկալիքներ ունենալ, երբ Թուրքիան, ամեն անգամ խոսելով հարաբերությունների մասին, մեջտեղ է բերում նախապայմաններ և երրորդ երկրի վերաբերյալ հարց բարձրացնում:

- Նախկին պետքարտուղար Քլինթոնը շատ ակտիվ դերակատարում է ունեցել հայ-թուրքական արձանագրությունների, բանակցության և ստորագրման խիզախ որոշման հարցում: Այդ արձանագրություններում որևէ նախապայմաններ չկան Հայաստանի, Թուրքիայի կամ որևէ երրորդ երկրի հետ կապված, և մենք շարունակում ենք հորդորել, որ երկրները վավերացնեն աձանագրություններն առանց նախապայմանների: Մենք հարգում ենք Հայաստանին, որ աձանագրությունները դեռ պահանվում են խորհրդարանում և հետ կանչված չեն: Հայաստանի համբերությունը գնահատվում է, չորս տարի է անցել, բայց Հայաստանի խորհրդարանը դեռ պահպանում է այդ արձանագրությունները: Մեկ նկատառում ունեմ: Պետքարտուղար Քերիի աշխատանքի ընթացքում հասկացել եմ, որ «ստատուս քվոյի» դրությունը նրան չի գոհացնում, և նա հավատացած է, որ ոչ մի հակամարտություն այնքան բարդ չէ, որ հնարավոր չլինի լուծում գտնել: Նա անձամբ զբաղվում է արտաքին քաղաքականության երկու ամենակարևոր հարցերով' Իրանի միջուկային ծրագրի և Միջին արևելքի խաղաղության գործընթացի ու պաղեստիանյան ճգնաժամի խնդիրներով: Տարածաշրջանային մյուս խնդիրները, հակամարտությունները նա նույնպես կարևորում է, և մենք ձգտում ու կողմերին հորդորում ենք, որ այդ ուղղությամբ աշխատեն, այս պարագայում' Հայաստանի, Թուրքիայի հարաբերությունների կարգավորման և դրա հետ առնչություն չունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, որն իրականանում է ԵԱՀԿ ՄԽ միջոցով: Քերիի հրահանգով փորձում ենք կողմերին տանել խնդիրների կարգավորման:

- Ղարաբաղյան խնդրին մենք դեռ կանդրադառնանք: Իմ հաջորդ հարցը կրկին վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: ԱՄՆ-ն այն եզակի պետություններից է, որի նախագահը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հատուկ ելույթով իր ցավակցությունն է հայտնում հայ ժողովրդին, ինչը Հայաստանը բարձր է գնահատում: Սակայն, չե՞ք կարծում, որ շարունակելով չընդունել Հայոց ցեղասպանությունը, գերտերությունները նպաստում են հետագա ցեղասպանությունների իրականացմանը:

- Նախագահի հայտարարությունը շատ կարևոր է, և ես ուրախ եմ, որ այն բարձր է գնահատվում: Իր նախագահության օրոք արված բոլոր հայտարարություններում Օբաման փաստերը չի ժխտել: Դրանք շատ հստակ են`մեկուկես միլիոն տեղահանված հայեր, ովքեր ջարդերի են ենթարկվել, քսաներորդ դարի վատթարագույն ողբերգություններից մեկը և այլն: Փաստերը ընդունվում են և դատապարտվում: Թե ինչպիսի տեսք կունենա հայտարարությունը հաջորդ տարի, ես չեմ կարող կանխորոշել, քանի որ հայտարարության տեքստի որոշումը կայացվում է Վաշինգտոնում:

- Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը վերջերս ճանաչեց ԼՂ անկախությունը, ինչը, բնականաբար, որոշակի ոգևորություն առաջացրեց այստեղ: Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ որևէ նահանգ կամ քաղաք ընդունում է ԼՂ անկախությունը: Արդո՞ք այս ճանաչումներն ԱՄՆ պետական դիրքորոշումն են արտահայտում, և արդյո՞ք այս ճանաչումները կարող են նպաստել հետագայում ԱՄՆ-ի կողմից ԼՂ ճանաչմանը:

- Մեզ մոտ դաշնային կառավարման համակարգ է և քաղաքային խորհուրդները, նահանգները հայտարարություններ, բանաձևեր են ընդունում ամենատարբեր հարցերի վերաբերյալ ու դաշնային կառավարությունը որևէ կերպ չի առնչվում այդ հայտարարություններին: Կա իշխանության ճյուղերի տարանջատում, և մենք փորձում ենք այդ տարանջատումը պահպանել, ինչը մեր Սահմանադրության կարևորագույն դրույթն է: Երբեմն դժվար է գնահատական տալ, թե այդ բարդ համակարգում ով ի՞նչ է անում, սակայն իմ ուշադրության կենտրոնում գործադիր ճյուղի գործողություններն են, նախագահի հրահանգները: Բայց ես ուզում եմ ձեր հարցի բովանդակային մասին անդրադառնալ: Լեռնային Ղարաբաղի հարցը բանակցային գործընթացում է, և մենք պարտավորված ենք ու ցանկանում ենք, որ ապահովվի խնդրի խաղաղ կարգավորում: ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, 18 տարի այդ ուղղությամբ աշխատում է: Կողմերը պետք է զիջումներ կատարեն, քանի որ «ստատուս քվոն» ոչ մեկի համար ընդունելի չէ: Եվ երբ ավելի լայն համատեքստում ենք նայում խնդրի կարգավորումը, ապա հասկանում ենք, որ այն կօգնի նաև բարելավել Հայաստանի դիրքը տարածաշրջանում: Դուք կտեսնեք, որ դեսպան Ջեյմս Ուորլիքը Հայաստանի և Ադրբեջանի հետ փորձելու է այս հարցն առաջ մղել, և ես հույս ունեմ, որ Հայաստանի ժողովուրդը կհասկանա, թե ինչով են պայմանավորված այդ որոշումները. դրանք արվում են հանուն խնդրի խաղաղ կարգավորման:

- Պարոն դեսպան, դուք ձեր խոսքում անընդհատ նշում եք խաղաղ կարգավորում, խաղաղ բանակցություններ արտահայտությունները: Ապրելով Հայաստանում և ավելի մոտիկից ծանոթ լինելով իրավիճակին'`արդյո՞ք կարելի է խաղաղ իրավիճակ համարել այն, երբ սահմանին անընդհատ հրադադարի ռեժիմը խախտվում է և այն խախտում է միայն մեկ կողմը և սահմանին գրանցվում են զոհեր: Արդյո՞ք  այս իրավիճակում է ճիշտ է խոսել խաղաղ կարգավորման և խաղաղ բանակցությունների մասին:

- Հենց դա է պատճառը, որ «ստատուս քվոն» անընդունելի է և հենց դա է պատճառը, որ փորձում ենք կողմերին ուղղորդել խաղաղ կարգավորման վերաբերյալ որոշում ընդունել: Համանախագահների հայտարարություններում շատ հստակ դատապարտվում են բոլոր տեսակի բռնությունները, ռազմական հռետորաբանությունը, զենքերի ձեռքբերումը, որը ապակայունացնում է իրավիճակը: Այդ ամենը դժվարացնում են այն խաղաղ լուծումը, որին մենք ձգտում ենք:

-Դուք կարծես թե մասամբ պատասխանեցիք իմ հաջորդ հարցին: Փարիզում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ և հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հանդես եկավ ռազմատենչ հայտարարություններով և խոսեց Ղարաբաղը գրավելու իր ցանկության մասին: Արդյո՞ք սա չէ այսօր առկա ամենամեծ խնդիրը և արդյո՞ք հարևան պետության հենց այս դիրքորոշումը չէ, որ խանգարում է խաղաղ բանակցություններին:

- Նոյեմբերին երկու երկրների նախագահների հանդիում տեղի ունեցավ Վիեննայում և երկու երկրների նախագահները նշեցին, որ հանդիպումը դրական մթնոլորտում է անցել: Եվ մենք փորձում ենք առավել խորացնել այդ փոքրիկ բարելավումը: Բայց դուք իրավացի եք, հռետորաբանությունը դժվարացնում է խնդրի լուծումը և համանախագահները հստակ նշել են, որ ժամանակն է հետևում թողնել տարբեր տեսակի բռնություններն ու հռետորաբանությունները և առաջ շարժվել:

Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված