Բայրամովը ԿԽՄԿ-ի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները. Ահազանգ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին (տեսանյութ) Մոսկվայից ուղիղ մեղադրանք․ Փաշինյանը կտրում է կապերը Ռուսաստանի հետ (տեսանյութ) Ուկրաինան ռազմական պարտություն է կրել․ Թրամփ. Ադրբեջանի տարածքով ՀՀ հացահատիկ է եկել (տեսանյութ) Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ Աղետ Հնդկաստանում․ փոթորիկը շրջել է զբոսաշրջային նավը (տեսանյութ) «Էդպիսի հարցե՞ր ենք լուծել». Պապոյանը վստահ է՝ «Ջերմուկն» առաջիկայում կարտահանվի ՌԴ Ուղիղ․ Ինչպե՞ս է նշվում Աշխատավորի օրը Երևանում Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել ԵՄ դեսպանին՝ Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի համար ՌԴ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 141 ուկրաինական անօդաչու թռչող սարք 

«ՀՀ-ում հետևողականորեն շարունակվում է Փոքր ու միջին բիզնեսի թալանը»

Բլոգոսֆերա

Հայաստանի Հանրապետությունում հետևողականորեն շարունակվում է Փոքր ու միջին բիզնեսի թալանը: Վերջին շրջանում ՀԴՄ-ները՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում, տարբեր տրամաչափի, միանգամայն տարբեր գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ շարքից դուրս են գալիս. ծրագիրը, որով աշխատում է Հաշվիչ-դրամարկղային մեքենան, այսպես ասած, «թռնում է»: Թե ի՞նչն է պատճառը՝ ոչ ոք չի կարողանում ասել, որևէ՝ ՀԴՄ գործածող սուբյեկտի կողմից սխալ գործողություն ՀԴՄ-ի՝ շարքից դուրս գալուց առաջ չի արձանագրվում: Պարզապես ապարատը դադարում է աշխատել ու վերջ:

Քանի որ առանց հիշյալ ապարատի հնարավոր չէ գործունեություն իրականացնել, տնտեսվարողներն արագ կերպով այն տանում են դրանց կարգավորմամբ զբաղվող սպասարկման կենտրոն, որտեղ «Դուք սպասարկվու՞մ եք» «կախարդական» հարցից և «Ոչ» պատասխանից հետո լսում, որ այսպես կոչված «նորոգումն» արժե 15 000 դրամ: «Բայց ինչի՞ 15 000»՝ «Չեք ուզու՞մ, տարեք մյուս կենտրոնը, ընդեղ 30 000 ա»: 15 000, 10 000, 12 000 դրամ՝ սրանք հիշյալ սպասարկման կենտրոնի պատին փակցված գնացուցակում նշված թվերն են: Ինչու այսքա՞ն: Որովհետև այսքան է ու վերջ: Ինչի՞ համար: Ուղղակի... վերցնում են ՀԴՄ-ն, տանում կողքի սենյակ, տիրոջը մի ժամ սպասեցնում, հետո բերում ու տալիս ձեռքը: Ի՞նչ է արվում՝ ըստ էության ոչ մի բան: Տնտեսվարողներն արդեն իսկ կասկած են հայտնում, որ շատ հնարավոր է, որ հենց նույն սպասարկման կենտրոններն են ծրագրի տեղադրման ժամանակ ինչ-որ deadline դրել, ժամկետը լրանում է և ծրագիրը կանգ առնում կամ չի բացառվում և այն, որ կենտրոնից փոխանցվող ազդակներով է ծրագրում մի բան շարքից դուրս գալիս: Այստեղ հարկ է շեշտել, որ ՀԴՄ-ի վնասվելու, այն բացելու, ներսում ինչ-որ բան կարգի բերելու, մաս փոխելու, սարքելու մասին խոսք լինել չի կարող. ՀԴՄ-ներն ի սկզբանե ՊԵԿ-ում կապարակնքվում են. խոսքն ընդամենը այս կենտրոնների կողմից մտցվող ծրագրի խափանման մասին է (ի դեպ, ծրագիր կոչվածն էլ հայ ծրագրավորողների գրած պրիմիտիվ ծրագիր է. կարելի է միայն պատկերացնել, թե երկրաչափական ինչ պրոգրեսիա կարող էին ապրել այս կենտրոնների նորոգման գումարները, եթե գործ ունենային բարդ ու հազվագյուտ ծրագրերի հետ)՝ մոտավորապես համակարգչային ծրագրերի տիպի, ասենք՝ Microsoft Word-ի կամ KDWin-ի մեջ մի բան «թռնի» ու դա կարգի բերելու համար քեզնից 15 կամ 20 հազար դրամ պահանջեն. թե ինչու մինչև հիմա հայաստանյան մյուս բոլոր ծառայությունները չեն ֆայմել թվեր կրակել, զարմանալի է: Իսկ թե ինչու են հենց այս՝ ՀԴՄ սպասարկման կենտրոնները ֆայմի նման բարձր մակարդակ դրսևորում, հասկանալի կարող է դառնալ վերջիններիս մտքի «թռիչքուղուն» ծանոթանալով:

Բանն այն է, որ ի սկզբանե ՀԴՄ-ների սպասարկման կենտրոններ կոչվող հաստատությունները անաշխատ փող լափելու պորտաբույծ օբյեկտներ էին, որոնց ճանապարհին կանաչ լույս վառել էր հենց Պետեկամուտների կոմիտեն: ՀԴՄ-ների՝ շրջանառության մեջ դրվելու առաջին օրից կարգը հետևյալն էր. ՀԴՄ-ն ՊԵԿ-ում գրանցվում էր միայն այն բանից հետո, երբ տնտեսվարողը սպասարկման պայմանագիր էր կնքում վերոհիշյալ կենտրոնների հետ, ինչը ենթադրում էր ամսական 2500-3000 դրամի մուծում՝ անկախ նրանից, որ ապարատը կարող է տարիներով սպասարկման կարիք չունենալ, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ դրա համար նաև ՊԵԿ-ում նստած «խելոքներն» են հոգ տանում՝ տարին մեկ տնտեսվարողների գլխին մի նոր մոդելի ՀԴՄ կապելով: Ի դեպ, շատ դեպքերում տնտեսվարողները գաղափար էլ չէին ունենում, որ լծվել են մի նոր կարգի «հարկային պարտավորությունների»: Անգիտությունը սակայն նրանց չէր ազատում դրանից. պարզապես մի օր ստանում էին ծանուցում առ այն, որ իրենց ՀԴՄ-ի վրա, ասենք, մի 30 000 դրամի պարտք է գոյացել:

Դեռ 2010թ. առանց այն էլ պետության, հատկապես հարկային մարմինների հանդեպ մի առանձնակի ջերմություն չզգացող տնտեսվարողների մեջ ատելության մի նոր դոզա հավելող այս անհեթեթության բացահայտումից ու հրապարակումից մեկ ամիս անց կառավարությունը հուլիսի 15-ի նիստում դրական մի որոշում ընդունեց ու ազատեց ՀԴՄ շահագործողներին՝ իբր սպասարկում իրականացնող կազմակերպություններից ունեցած կախվածությունից: «Ուժը կորցրած են ճանաչվել մի շարք դրույթներ, որոնց համաձայն հարկ վճարողները հարկային տեսչություն պետք է ներկայացնեին ՀԴՄ սպասարկման վերաբերյալ անհրաժեշտ պայմանագրերը». ասվում էր այդ որոշման մեջ:

ՀԴՄ սպասարկման կենտրոնների ֆայմի էվոլյուցիոն նոր փուլն, ըստ ամենայնի, սկսվում է կառավարության հենց այս որոշումից: Կառավարությունը համարձակություն ունեցավ իրենց զրկել ամենամսյա կայուն եկամուտի՞ց, ոչի՛նչ, ձևը կգտնեն: Միևնույն է՝ հենց իրենք են ՀԴՄ-ի մեջ ծրագիր մտցնում, իսկ ծրագրի հետ կարող է չէ՞ մի բան պատահել ու հենց այդ ժամանակ էլ կարելի է տնտեսվարողների քթից բերել ու ձեռքից բաց թողած գումարը միանգամից հետ ստանալ:

ՀԴՄ-ների սպասարկման կենտրոնների աշխատանքի մեխանիզմի ու զարմանահրաշ գնացուցակների ողջ առեղծվածն, ըստ էության, հենց այստեղ է:

Երաշխիք, որ ՀԴՄ-ի խափանումը նորից չի կրկնվի՝ չկա: Ըստ ամենայնի, ամեն ինչ կախված է հիշյալ սպասարկման կենտրոնների տերերի կամ տիրոջ մեծահոգությունից ու ախորժակից: Իսկ որ ինչ-որ մի պորտաբույծի ախորժակի պատճառով հազարավոր տնտեսվարողներ կարող են անիմաստ, անհեթեթ ռեկետի ենթարկվել ու դրա համար դարձյալ մեղադրել պետությանը…

Թե ինչ գումարների մասին է այստեղ խոսքը, կարելի է հաշվել՝ պարզելով, թե քանի ՀԴՄ է գործում հանրապետությունում: Պնդել, թե հենց ՊԵԿ-ն է գտել յուրօրինակ ձև՝ հարկատուների գրպանը ևս մեկ անգամ մտնելու համար, չենք կարող, թեև դժվար է նաև պատկերացնել, որ նմանօրինակ օպերացիան մեր կարգի պետությունում կարող է իրագործվել առանց վերին ինստանցիայի գիտության ու դաբրոյի, հանկարծ ու կարող են դաշտում հայտնվել գրեթե մոնոպոլիայի իրավունքով ՀԴՄ-երի սպասարկումն իրենց ձեռքը վերցրած ֆորմալ ձևակերպմամբ երկու-երեք կազմակերպություն ու ՊԵԿ-ից անկախ, ինքնագլուխ կերպով փորձեն ծանրացնել առանց այն էլ հարկային պարտավորությունները մի կերպ վճարող տնտեսվարողների վիճակը:

Գրառումը` Լուսինե Կեսոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բայրամովը ԿԽՄԿ-ի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացըԻրանը հայտարարել է, որ չի հրաժարվում բանակցություններիցՏեղի է ունեցել Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը (տեսանյութ)Մայիսի 5-ին Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավարԱՄՆ-ի դպրոցում դանակահարության հետևանքով հինգ մարդ վիրավորվել էԲալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտեՆավթ, երկինք և ժխտում. ինչպես է Ադրբեջանը օգնում ռմբակոծել ԻրանըԼաբրադորը կդառնա Բուլղարիայի խորհրդարանական նստաշրջանների մշտական ​​մասնակիցՆերկայացվել է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների նորացված վարկանիշային աղյուսակըWildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները. Ահազանգ FT. Կիևի ճնշումը ԵՄ-ին արագացված անդամակցության համար լարվածություն է ստեղծում եվրոպացիների համարՆիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին (տեսանյութ)Մոսկվայից ուղիղ մեղադրանք․ Փաշինյանը կտրում է կապերը Ռուսաստանի հետ (տեսանյութ)Որքան է արժեցել ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունը Ուկրաինան ռազմական պարտություն է կրել․ Թրամփ. Ադրբեջանի տարածքով ՀՀ հացահատիկ է եկել (տեսանյութ)Եղանակի կանխատեսումԾառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետԱրաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետՀայաստանում նվազագույն աշխատավարձը պիտի ավելանա. Գևորգ ՊապոյանՔննարկվել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ 2027-2029թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրըԷստոնիայի նախագահը համարձակ հայտարարություն է արել Պուտինի մասինՀրդեհ Բենիամին գյուղումԱղետ Հնդկաստանում․ փոթորիկը շրջել է զբոսաշրջային նավը (տեսանյութ)«Էդպիսի հարցե՞ր ենք լուծել». Պապոյանը վստահ է՝ «Ջերմուկն» առաջիկայում կարտահանվի ՌԴՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը կստուգի «Ֆուկուսիմա Դաիչի» ատոմակայանից օվկիանոս ջրի արտանետումըՖրանսիան խոչընդոտում է Ռուսաստանի ջանքերը՝ Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու համար. դեսպանԱյնթափ գյուղում մինչև վաղը ջուր չի լինիԵվրախորհրդարանում ընդունված բանաձևով պահանջել են հայ գերիների ազատ արձակում, դատապարտել Ադրբեջանի գործողություններըԹրամփը կանցկացնի գաղտնի հետախուզական ճեպազրույցՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրությունՀայաստանը վերահաստատում է հանձնառությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրինՈւղիղ․ Ինչպե՞ս է նշվում Աշխատավորի օրը ԵրևանումՄայրաքաղաքի մոտ 40 շատրվաններն ու ջրավազանները գործարկվել են (տեսնյութ)ՆԳՆ բարեփոխումներ․ շարժական սպասարկումը՝ նոր հնարավորություններովPolitico. Պենտագոնը զարմացած էր Թրամփի հայտարարություններից՝ զորքերը Գերմանիայից դուրս բերելու վերաբերյալԱՄԷ-ն արգելել է իր քաղաքացիներին այցելել Իրան, Լիբանան և ԻրաքԿարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա. ՊԵԿ նախագահՊենտագոնը իր 2027 թվականի բյուջեով Ուկրաինային օգնություն չի հատկացնումԱդրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել ԵՄ դեսպանին՝ Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի համար ՌԴ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 141 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետՍպանության նախապատրաստություն․ Անչափահասի են վրաերթի ենթարկել (տեսանյութ)Թրամփը նշել է, որ Մերցը որևէ արժեք չի գտել Իրանի շուրջ վեճումԱդրբեջանում ԵՄ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի պատճառովՖրանսիայում Հայաստանի նոր դեսպանատան շենքի վրա խորհրդանշական ցանկապատը կատարյալ կերպով ամփոփում է Փաշինյանի և Միրզոյանի արտաքին քաղաքականության արդյունքները․ Հայկ ԽալաթյանՍլովակիայի վարչապետը գիշերը աշխատել է հացաբուլկեղենի խանութում՝ ի նշան աշխատավոր մարդկանց հանդեպ հարգանքի (տեսանյութ)Պետությունը սկսվում է աշխատող մարդուց․ Ավինյան Իրանի դեսպան․ Թեհրանը առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​կարգավորմանըԱդրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. Ով է վճարում Եվրոպական գագաթնաժողովի ծախսերը (տեսանյութ)
Ամենադիտված