Բայրամովը ԿԽՄԿ-ի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը
Քաղաքական
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է ԿԽՄԿ-ի կողմից տարածաշրջանում իրականացվող մարդասիրական աշխատանքը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Այա մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցությունը երկարաժամկետ է և հիմնված է վստահության վրա, և նշվել է կողմերի միջև շարունակական շփումների կարևորությունը: Քննարկվել են ԿԽՄԿ-ի կողմից տարածաշրջանում իրականացվող մարդասիրական գործունեությունը, և ընդգծվել է Ադրբեջանի կողմից նրանց աջակցության կարևորությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Բայրամովը նաև ԿԽՄԿ նախագահին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջխաղացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին։
ԿԽՄԿ-ի առաքելությունը Ադրբեջանում դադարեցրել է իր գործունեությունը երկրում անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու