Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Քեսաբի հարցով Ֆրանսիայի կառավարությունը հայկական կառույցների ուղարկած դիմումներն անպատասխան է թողել. Հիլդա Չոբոյան

Հարցազրույցներ

Սիրիայում հայկական Քեսաբի լինելիությունն ապահովելու գլխավոր միջոցներից մեկը Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջամտությունն է, որպեսզի Թուրքիայից ներմուծված ուժերը դուրս հանվեն Քեսաբից: Նշյալ նպատակին հասնելու համար անելիք ունեն ոչ միայն սփյուռքի հայկական կառույցները, նաև Հայաստանի իշխանությունները: Մինչ այսօր Քեսաբի հարցով Ֆրանսիայի կառավարությունը հայկական կառույցների ուղարկած դիմումներն անպատասխան է թողել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ֆրանսիայի Ռոն-Ալպի տարածաշրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը:

-Ֆրանսիայի իշխանությունները որևէ մակարդակով պատրաստվո՞ւմ են դատապարտել քեսաբյան դեպքերը և ինչ-որ առարկայական քայլեր կարո՞ղ ենք ակնկալել:

-Ես հանդիպումներ եմ ունեցել ֆրանսիական քաղաքականության ներկայացուցիչների հետ իմ պաշտոնի շրջանակներում: Երբ Քեսաբի դեպքը պատահեց, ես Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ուշադրությունը հրավիրեցի այդ փաստի վրա: Դժբախտաբար, ակնհայտ է, որ ֆրանսիական իշխանություններն այս հարցին լուծում տալու համար պատրաստակամություն չեն ցուցաբերում: Գիտենք, որ եվրոպական և ֆրանսիական իշխանությունները սիրիական պատերազմի առաջին իսկ օրերից զորակցում են ընդդիմությանը և այդ հարցով հատուկ հարաբերությունների մեջ են թուրքական ուժերի և իշխանությունների հետ: Ես հակված եմ ենթադրելու, որ մեծ հավանականությամբ Քեսաբի վրա հարձակումը թուրքական իշխանության միակողմանի որոշման արդյունքը չէր և, հավանաբար, Թուրքիայի զինակիցները տեղեկացված էին այդ մասին: Հայկական Քեսաբի լինելիությունն ապահովելու գլխավոր միջոցներից մեկը Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջամտությունն է, որպեսզի Թուրքիայից ներմուծված ուժերը դուրս հանվեն Քեսաբից: Իշխանությունների հետ լուրջ երկխոսությունը անհրաժեշտ է մեր հիմնախնդիրները լուծելու համար, և հայ համայնքի հետ պետք է գործեն նաև Հայաստանի իշխանությունները:

-Հայկական կառույցները ինչպիսի՞ քայլեր են կատարում Եվրոպայում և, մասնավորապես, Ֆրանսիայում քեսաբահայության հարցը բարձրացնելու և դրան հնարավոր լուծում տալու համար:

-Քեսաբի հայերի հետ կատարվածը նախ ընկերական ցանցերի միջոցով արձագանք գտավ, որին հաջորդեցին մամուլի հոդվածները ֆրանսիական կարևոր օրաթերթերում: Որոշ չափով հանրությունը տեղյակ է տեղի ունեցածի մասին' չնայած վերջին օրերի քաղաքական իրադարձություններին' տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող կուսակցության պարտության, կառավարության փոփոխությանը և այլն:

ՀՅԴ երիտասարդական «Նոր Սերունդ» կազմակերպությունը ցույց է կազմակերպել թուրքական դեսպանատան դիմաց, որին հաջորդեցին Լիոնում և Մարսելում ցույցերը: Հայկական կառույցները Հայոց ցեղասպանության ժխտումը պատժող օրենքի շուրջ երկխոսության մեջ են իշխանությունների հետ: Երկխոսությունը այդ սահմանափակումից դուրս պետք է բերել և կենսական հարցերը, ինչպիսին են Հայաստանի և հայության անվտանգության խնդիրները, պետք է ընդգրկել երկխոսության թեմաների մեջ: Մինչ այսօր Քեսաբի հարցով Ֆրանսիայի կառավարությունը հայկական կառույցների ուղարկած դիմումներն անպատասխան է թողել:

-Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին' 100-րդ տարելիցի առիթով Ֆրանսիայում ի՞նչ ծրագրեր կան:

-Ֆրանսիայում գիտաժողովների, թատերական և մշակութային նախաձեռնությունների և հիշատակումների երկար ցանկ է ստեղծվել: Կարևոր հանգրվան է Փարիզի մոտակա Սևր (այս քաղաքի անունը կարևոր նշանակություն ունի հայերի համար) քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի կառուցումը: Համալիրի շինության համար մրցանակ շնորհվեց երկու ֆրանսիացի ուսանողների, ովքեր այժմ աշխատում են ճարտարապետական գրասենյակի հետ ծրագրի իրագործման համար: 2015 թվականի ապրիլի 24-ին հուշահամալիրի պաշտոնական բացմանը ներկա կլինեն ֆրանսիական իշխանությունների և միջազգային կառույցների բարձր ներկայացուցիչներ: Հետագայում համալիրում պետք է գործի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության և հայկական մշակութային ժառանգության եվրոպական կենտրոնը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված