Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ֆրանսիան չի մոռանում Միսաք Մանուշյանի զոհողությունը. Ֆրանսուա Օլանդ (լուսանկարներ)

Հարցազրույցներ

Ֆրանսիայում ազատության կապույտ երկինք փնտրող և իր կյանքն այդ երկրի ազատության համար զոհած Միսաք Մանուշյանի պատվին անվանվեց Երևանի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող պուրակը: Հանդիսավոր արարողությանը մասնակցող Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը ողջունեցին պուրակում հավաքվածներին, ովքեր եկել էին հայ-ֆրանսիական բար եկամության մասին վկայող գրությամբ պաստառներով: «Շնորհակալ եմ բոլորիդ, որ այս անձրևոտ օրը այստեղ եք Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ, դիմադրության շարժման ակտիվ մասնակից Միսաք Մանուշյանի հիշատակը հարգելու համար»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, դիմելով ներկաներին, ասաց. «Մեր բարեկամությունն այնքան մեծ է, որ մեր աղոթքները տեղ հասան ու կրկին արևը վերադարձավ»: Ֆրանսուա Օլանդի խոսքով' Միսաք Մանուշյանը, մազապուրծ լինելով սարսափելի ջարդերից, Ֆրանսիայում ազատության կապույտ երկինքը գտնելու գնաց: «Բայց մի քանի տարի հետո բարբարոսությունը վերադարձավ նույնիսկ Ֆրանսիա, նա զենք վերցրեց իրեն օթևան տված երկրի ազատության համար: Մանուշյանը Ֆրանսիայում օտարերկրացի էր, բայց ազատագրեց Ֆրանսիան: Մենք չենք մոռանում նրա զոհողությունը»,- ասաց նախագահ Օլանդը:

Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի պատվին անվանակոչված պուրակում նախագահները բացեցին պուրակի անվանակոչության հուշատախտակը:

Միսաք Մանուշյանին նվիրված' Լուի Արագոնի բանաստեղծության հիման վրա Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած երգը կատարեց Հայաստանի կամերային երգչախումբը: Այդ ընթացքում նախագահները շրջեցին պուրակում, բարևեցին հավաքված ժողովրդին:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը նշեց, որ Միսաք Մանուշյանի հանդեպ պետք է ցուցաբերեինք մեր վերաբերմունքը, ով խոշորագույն հետք է թողել համաշխարհային պատմության մեջ: «Միսաք Մանուշյանի հերոսապատումին է անդրադարձել Լուի Արագոնը, և ես որոշեցի այն երաժշտության վերածել: Ես հետո իմացա, որ Լեո Ֆերեն ևս երաժշտություն ունի հեղինակած այդ բանաստեղծության հիման վրա: Գիտեմ, որ համացանցում էլ տեղադրված է, բայց վախեցա լսեմ, որ նա իմ վրա ազդեցություն չթողնի, քանի որ իմ բոլոր կրքերն ինքնուրույն կրքեր են, որևէ մեկից վարակ չունեն»,- ասաց Ռոբերտ Ամիրխանյանը:

Ֆրանսահայ պրոդյուսեր և դերասան Ալեն Թերզյանի հավաստամամբ էլ Միսաք Մանուշյանը Ֆրանսիայում խորհրդանիշ է, ում հիշում են ու գնահատում են: «Մեկ ամիս առաջ նախագահ Օլանդը Ֆրանսիայում հիշատակեց, թե երկրի համար Միսաք Մանուշյանն ինչ կարևորություն ունի և նշեց, որ պետք է հիշել հայերին»,- ասաց Ալեն Թերզյան:

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թ. Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում։ Հայրը զոհվել է 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին: Միսաքը եղբոր հետ հայտնվել է Սիրիայում. 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են եղել: 1925 թ. տեղափոխվել են Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա՝ Փարիզ։ 1930 թվականից Ա. Սեմայի հետ հրատարակել է «Ջանք» գրական ամսագիրը: Աշխատել է Սիթրոեն գործարանում, 1937 թվականից՝ թողարկել «Զանգու» շաբաթաթերթը, գրել բանաստեղծություններ: 1935 թվականից ՀՕԿ, իսկ 1937-ից կենտրոնական վարչության անդամ։ Կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործել գերմանական օկուպանտների վրա: 1943 թ. նոյեմբերին, Մանուշյանը ձերբակալվել և տանջանքների է ենթարկվել և երեք ամիս անց, 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում: Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։

Փարիզում Միսաք Մանուշյանի անվամբ փողոց կա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված