Որոշ ավտոճանապարհներին ձյուն է ու մերկասառույց
Հայաստան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ինՙ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Դիլիջանում,Քաշաթաղում ձյուն է տեղում:
Արագածի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում ձյուն է ու երկկողմանի մերկասառույց. ձյան շերտը տեղ-տեղ մինչև 25 սմ է։
Անվտանգ երթևեկությունն ապահվելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից