Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ 

Մինչև սեքս սկանդալի գործով ոստիկանություն դիմելը Թոքմաջյանը հանձնարարել է ջնջել իր համակարգչում եղած ողջ տեղեկատվությունը

Հասարակություն

Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պրն. Թոքմաջյանը և նորանշանակ աշխատակազմի ղեկավար Սամսոն Զատիկյանը կանխամտածված քայլեր են անում, որոնցով փորձում են լավագույն դեպքում շեղել, ապակողմնորոշել ռեկտորի շուրջ տեղի ունեցած վիրտուալ սկանդալի նախաքննության գործընթացը:

Այսպես, աշխատանքի անցնելուց մոտ տասը օր հետո պարոն Զատիկյանը գիշերվա ժամը երկուսին մուտք է գործել ՏՀՏ վարչության աշխատասենյակները՝ իբր էներգակիրների օգտագործումը վերահսկելու նպատակով, առանց վարչության որևէ աշխատակցի: Այս մասին մենք համապատասխան հայտարարություն ենք ներկայացրել իրավապահ մարմիններին, որի հիման վրա հարուցվել է վարույթ, որով ներկայումս զբաղվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Կ. Բատիկյանը: Մեր կարծիքով պարոն Զատիկյանի գործողություններն իրավաչափ չեն եղել, հնարավոր է՝ նաև նպատակ են հետապնդել իմ աշխատասենյակում տեղադրել գործի պոտենցիալ իրեղեն ապացույցներ /օրինակ՝ որևէ էլեկտրոնային կրիչ կամ կոշտ սկավառակ՝ ռեկտորի ֆեյսբուքյան էջը կոտրելու քրեական գործի հետ կապված նյութերով/:

Հատկանշական է, որ այս փաստի առթիվ մեր դատախազություն դիմելու հենց հաջորդ օրը ռեկտորն անձամբ, առաջին ամգամ ի նշանակումից հետո, այցելել է ՏՀՏ վարչություն և հայտարարել, որ վարչության պետի և նրա տեղակալի աշխատասենյակները տրամադրվելու են այլ ստորաբաժանումների: Այդ օրը բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ իմ՝ վարչության ընդհանուր աշխատասենյակ տեղափոխվելու փոխարեն վարչության աշխատակիցները տեղափոխվեն իմ աշխատասենյակ, սակայն այդ պայմանավորվածությունը հաջորդ օրը չեղյալ հայտարարվեց աշխատակազմի ղեկավարի կողմից, ով պահանջեց հենց նույն պահին ազատել իմ աշխատասենյակը: Կարծում եմ՝ սա առնվազն անուղղակիորեն հաստատում է այն վարկածը, որ այդ սենյակում տեղի են ունեցել անիրավաչափ գործողություններ, և անհրաժեշտություն կար սենյակն ազատելուց հետո այդ գործողությունների հետքերը «մաքրելու»:

Հակասական և կասկածի տեղիք տվող են նաև ռեկտորի և աշխատակազմի ղեկավարի արձագանքները ՏՀՏ վարչության ամենօրյա գործունեությանը: Այսպես, վարչության համակարգիչների մեկի կոշտ սկավառակի՝ աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված ֆորմատավորումը, չգիտես ինչու, դառնում է իրավապահ մարմիններին ռեկտորի կողմից ներկայացված հայտարարության առարկա՝ քննվող հանցագործության հետ կապ ունենալու հիմնավորմամբ: Նույն անտրամաբանական մոտեցումն է ցուցաբերվում Պոլիտեխնիկի Ֆիզիկայի ամբիոնի վարիչի համակարգչից տեղեկատվության փոխանցման ժամանակ, երբ Ա. Խաչատրյանից պահանջվեց մեկ ժամվա ընթացքում ազատել ինը տարի շարունակ զբաղեցված աշխատասենյակը, իսկ նրա աշխատանքային և անձնական ֆայլերի տեղափոխումը ներկայացվում է իբր որպես հնարավոր «հետքերի» քողարկման փորձ:

Պոլիտեխնիկի ղեկավար պաշտոնյաների կողմից իրականացվող այս քայլերը և հայտարարությունները ոչ միայն անտրամաբանական են և չհիմնավորված, այլև կարող են ապակողմնորոշել քրեական գործի նախաքննության գործընթացը: Իմ կարծիքով, գործի քննության վրա նման անուղղակի ազդեցության փորձերը պարզապես անթույլատրելի են: Հենց այդ պատճառով, ինչպես նաև ի հաշիվ իմ այն համոզման, որ գործի քննությանը ներգրավված են բարձրակարգ պրոֆեսիոնալներ, ես ինքս մինչ այժմ զերծ եմ մնում իմ սեփական մտահոգություններն ու հարցադրումները բարձրաձայնելուց, սակայն դա չի նշանակում, թե այդպիսիք չունեմ:

Բերեմ ընդամենը մեկ օրինակ. ինչպես բացատրել այն, որ ռեկտորի ֆեյսբուքյան էջի վրա կատարված հարձակումից բառացիորեն մեկ ժամ հետո, երբ դեռ նույնիսկ իրավապահ մարմիններին համապատասխան հայտարարություն չէր ներկայացվել, ռեկտորը հանձնարարում է ՏՀՏ վարչության բաժնի պետերից մեկին՝ Մարիա Մկրտչյանին, իր անձնական համակարգչից անհապաղ ջնջել ողջ տեղեկատվությունը: Ի դեպ, տիկին Մկրտչյանին այդ հանձնարարությունը տրվել է Պոլիտեխնիկի պաշտոնական ստորակարգության խախտմամբ՝ ՏՀՏ վարչության պետի և վարչության պետի տեղակալի անձերը շրջանցելով, ինչը համալսարանի նորմալ գործառնման համար արտասովոր է: Պարոն Թոքմաջյանը նման հրահանգ տվել է, վստահ եմ, քաջ գիտակցելով, որ հանցագործության հետ կապված արժեքավոր տեղեկություններ կարող էին գտնվել հենց իր համակարգչից: Հարց է առաջանում՝ ինչ էր ցանկանում թաքցնել պարոն Թոքմաջյանը նախաքննությունից:

ՀՊՃՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները
Ամենադիտված