Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Հայաստան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին` ժամը 13:00-ի դրությամբ, Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ճանապարհաշինարարների կողմից կատարված աշխատանքների շնորհիվ Արագածի և Սևանի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում մերկասառույցը վերացվել է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ