Արմեն Երիցյանն ընդունել է Բելառուսի ԱԻՆ պատվիրակության անդամներին
Հայաստան
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր` հոյեմբերի 3-ին, ընդունել է Բելառուսի Հանրապետության ԱԻ նախարարի առաջին տեղակալ Վասիլիյ Ստեպանենկոյի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստանում է նոյեմբերի 4-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի նիստի ծրագրի շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են կայանալիք նիստի օրակարգային հարցերը: Նախարար Երիցյանը ներկայացրել է հյուրերին ԱԻՆ ծառայություններն ու նրանց գործունեության լայն սպեկտրը, մասնավորապես, պատվիրակության անդամներին հետաքրքրել է «911» ծառայության աշխատանքը: Նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ այսօր «911» ծառայությունը վայելում է ժողովրդի վստահությունը, և բնակչության զանգերի 60%-ն ուղղված է վերոնշյալ ծառայությանը:
Հանդիպման ավարտին հյուրերը ճանաչողական շրջայց են կատարել ԱԻՆ-ում, մասնավորապես, ծանոթացել են Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու ընթացիկ աշխատանքներին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից