Հնդիկ գիտնականները մշակել են մրսածությունը կանխարգելող պաղպաղակի բաղադրատոմս
Այլ
Հնդկական Pacific Dental College ինստիտուտի գիտնականները մշակել են պաղպաղակի բաղադրատոմս, որը կարող է կանխել և բուժել մրսածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, շոկոլադե քաղցրեղենը պարունակում է բոֆիդոբակտերիաներ, որոնք ոչնչացնում են ստրեպտոկոկ կոչվող բակտերիաները, ինչն էլ համարվում է կոկորդի բորբոքման հիմնական պատճառը: Անկացվել են հետազոտություններ, որոնց մասնակցել է 30 կամավոր, ովքեր ամեն օր կերել են բուժիչ պաղպաղակը, իսկ ևս 30 կամավորներ կերել են սովորական պաղպաղակ: 18 օր անց գիտնականները չափել են ստրեպտեկոկների չափը և հայտնաբերել, որ մասնակիցների առաջին խումբն ունի նորմալ միկրոֆլորա վնասակար բակտերիաների քիչ քանակությամբ, ինչը նշանակում է, որ մրսելու հավանականությունը շատ ցածր է:
Բուժիչ պաղպաղակի զանգվածային արտադրության մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը