ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բախվել են «Nissan Teana»-ն և «Volkswagen»-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Գազ չի լինի Ի՞նչ իրավիճակ է Լարսում Երբ տեղումները կդադարեն Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է «Ուժեղ Հայաստան»-ի պաստառներն` Ավան վարչական շրջանում (Լուսանկարներ) Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների․ ԱՄՆ դեսպանատուն 

«Մանվել Գրիգորյանն Արցախ մեկնեց, որպեսզի հայրենիքը պաշտպանի, ոչ թե միֆ ստեղծի». արձագանքում են երկրապահները

Հասարակություն

Ինտերնետային լրատվամիջոցներից մեկում հրապարակում կար այն մասին, թե իբր ԵԿՄ-ն ժամանակին հիմնադրվել է կեղծ միֆեր ստեղծելու նպատակով: Հրապարակման մեջ փորձ էր արվում արհեստականորեն հակասություններ առաջացնել պատերազմի հերոսների միջև: Թեմային արձագանքել են ԵԿՄ հարյուրավոր պատասխանատուներ և անդամներ, ովքեր միասնաբար հրապարակումը համարում են հայ ազգի թշնամիների պատվեր: Ստորև ներկայացնում ենք վրդովված երկրապահներից մի քանիսի դիրքորոշումը:

Խաչիկ Մկրտչյան՝ ԵԿՄ վարչության փոխնախագահ

Սա մի հրեշավոր ծրագիր է, որ ըստ երևույթին ֆինանսավորվում է հայ ազգի թշնամիների կողմից: Երկրապահը շահագրգռված է պարզել, թե ովքեր են պատվիրատուները, ովքեր են այն ներքին թուրքերը, որ պախարակել, վարկաբեկել են ձգտում Արցախյան ազատամարտի քաջարի հերոսներին, Երկրապահին: Իհարկե, ոչ ոք չի կարող վարկաբեկել ԵԿՄ-ն, ոչ ոք չի կարող նսեմացնել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի վաստակը, հայ ազգին մատուցած ծառայությունները: Դեռ պատերազմի դաշտում թուրքը գիտեր, թե ով է Մանվել Գրիգորյանը, թուրքը մեզանից առաջ Մանվել Գրիգորյանին գեներալ կոչումն էր շնորհել և սարսափահար փախչում էր բոլոր այն ճակատներից, որտեղ իր դեմ հանդիման գեներալ Մանվելին էր հանդիպում: Զորավարի տաղանդ և մտածողություն ուներ Մանվել Գրիգորյանը, և ժողովուրդը նրան մեծարեց Զորավար կոչումով: Կամ ով կարող է մոռանալ, որ այսօր էլ Մանվել Գրիգորյանն է, որ տեր է կանգնում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, զբաղվում նրանց խնդիրներով, Մանվել Գրիգորյանն է, որ հեղինակեց և ԱԺ-ում անցկացրեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Մանվել Գրիգորյանն է, որ կայացրեց եռասերունդ երկրապահական ընտանիքը, որ պատանի սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը հասցրեց պետական մակարդակի: Շնորհավորում եմ բոլորիս «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների դաստիարակության ծրագիր-ուղեցույցի հրատարակման կապակցությամբ:

Օհան Գևորգյան՝ 5-րդ բրիգադի մարտիկ

Մանվել Գրիգորյանն իր կյանքում առաջին անգամ 1989-ին է մեկնել Արցախ: Նա Արցախ մեկնեց, որպեսզի հայրենիքը պաշտպանի ոչ թե միֆ ստեղծի: Այ համբալ, որ մեծ-մեծ խոսում ես զոհերի մասին, դու գոնե գիտես, թե ինչ բան է պատերազմը: Այո, ամեն ինչ ունի իր գինը, և հայ տղամարդըմիշտ էլ պատրաստ է եղել հայրենիքը, ընտանիքը, մորը, քրոջը պաշտպանելու համար վճարել իր կյանքով, ոչ թե քեզ նման սրան-նրան ծախվելով: Եթե քեզ կամ քո տերերին թվում է, թե ծովն էլ է ձերը, միջի կենդանական աշխարհն էլ, ուրեմն զգուշացնում ենք հազարավոր երկրապահներով՝ ձեր կոկորդին է կանգնելու: 40 միլիոն թուրքերի կոկորդին մնացել է, 40 միլիոնով չեն կարողացել Երկրապահի վրա, դուք էլ, այ թափթփուկներ, չեք կարողանա:

Ղուկաս Ուլիխանյան, ԵԿՄ վարչության փոխնախագահ

Իհարկե ես չէ , որ պետք է գնահատական տամ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գործունեությանը, իրական գնահատողը դա ժողովուրդն է և պատմությունը, որոնք ի դեպ արդեն տվել են իրենց գնահատականն ամրագրելով Արցախի հերոս և Զորավար եզրույթներով: Ինչ վերաբերում է ԵԿՄ-ն կամ նրա առաջնորդ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին վարկաբեկել փորձող հրապարակմանը, ապա տարօրինակ է, որ հեղինակի ազգանունը յան-ով է ավարտվում: Սա ավելի ալիևյան, ազերիական քարոզչության է նմանվում: Հոդվածի հեղինակին կասեմ՝ այ տղա, դու ինչ բարոյական իրավունք ունես արտասանելու Մանվել Գրիգորյան, Սամվել Բաբայան կամ ԵԿՄ բառերը: Եթե այս կեղտոտ հրապարակման հեղինակը կամ իր խազեինները վախենում են ՀՀ նախագահի և Երկրապահի համագործակցությունից, ուրեմն թուրք են, քանզի Սերժ Սարգսյանի և Երկրապահի գործակցությունը միշտ ուղղված է եղել հայոց պետականության ամրապնդմանը, իսկ այդ գործակցությունից սարսափել են թուրքերն ու թրքատիպ երևույթները:

Արթուր Մկրտչյան, 5-րդ բրիգադի սպա

Ես այդ հրապարակման հեղինակին շիտակ հարց եմ ուզում տալ: Այ անառակ, այ թուրքի լամուկ, դու մինչև հիմա չես հասկացել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրապահ է, նա մեզանից մեկն է, և բնականաբար, սատարում է մեր բոլոր հայրենասիրական նախաձեռնություններին: Այո, ՀՀ նախագահը, Զորավար Մանվելը, ողջ երկրապահը, տասնայկ հազարավոր կռված տղաները մի ամբողջություն են և միասնաբար են պայքարել և պայքարում թուրքի դեմ: Այ լածիրակ, դու ով ես, որ փորձում ես վարկաբեկել մեզ ազգային ընտրանուն՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Մանվել Գրիգորյանին, Սամվել Բաբայանին: Քեզ ով է իրավունք տվել արտաբերելու այդ անունները:

Աղվան Գրիգորյան, ԵԿՄ վարչության անդամ, ազատամարտիկ

Ես չգիտեմ, թե այդ հայանուն թուրքը որտեղից է սովորել միֆ բառը, բայց իրեն բացատրեմ, որ ինքը փչած բաներ է օգտագործում ու ինքն էլ օգտագործվում է փչած բաների կողմից: Ով կարող է վարկաբեկել Երկրապահին: Ռազմի դաշտում բոլորս էլ հավասար էինք, եղբայրներ էինք, ամենքս մեր հասանելիքն արել ենք՝ իրար հետ կիսելով հացն ու փամփուշտները: Իսկ երկրապահ ողջ հայ ազգն է՝ սկսած Հայկ Նահապետից: Ով իրեն եռասերունդ երկրապահական ընտանիքից դուրս է համարում, նա հայ չէ:

Դու և քո տերերը գոնե գիտեք, որ մենք երկրապահ ենք: իսկ դուք ով եք, որտեղից եք դուրս եկել: Չմոռանաս մորդ հարցնել, թե պապադ ով է, ինչ ազգի ներկայացուցիչ է: Ամեն դեպում զգուշացնեմ՝ քո և քո խազեինների մուրազը փորներումդ է մնալու: Երկրապահը շարունակելու է հզորանալ, շարունակելու է ՀՀ նախագահի հետ համագործակցելով՝ ազգային իղձեր իրագործել, հայոց դարավոր երազանքներն իրականացնել:

Մխիթար Հարությունյան, ԵԿՄ վարչության փոխնախագահ

Նախ ուզում եմ շնորհավորել հանրակրթական դպրոցներում «Պատանի երկարապահ» ակումբների ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույցի շնորհանդեսի կապակցությամբ ողջ հայ ժողովրդին, երկարապհական ընտանիքին՝ Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, Սպարապետ Վազգեն Սարգսյանին: Ապագան դպրոցական ուսուցչի ձեռքերում է, և մեր սերունդներին ճիշտ և հայրենասեր դաստիարակելու համար բնական է որպեսզի երկրապահական միտքը և ոգին ներդրվի սերունդների մեջ: Վերջիվերջո հայ-թուրքական պատերազմը չի ավարտվել 10, 20, 50, բայց ոչ ավելի, քան 100 տարի հետո մենք ստիպված կամ անհրաժեշտաբար մղելու ենք մեր հաջորդ ճակատամարտը: Եվ շատ կարևոր է, որ մենք յուրաքանչյուր ապրած օր յուրաքանչյուր գործողությամբ կամ գործառույթով նպաստենք հայրենասիրական ոգու ամրապնդմանն ու պետության հզորացմանը: Ինչ վերաբերում է Երկրապահին, պարտադիր է, որ յուրաքանչյուր հայ մարդ հասկանալով հարգի երկրապահին, ջոկատներին և Երկրապահ կամավորականների միությանը: Իրականությունն այն էմ որ բոլոր կռված տղաները իրականում երկարապահներ են: ԵԿՄ դերակատարությունը պատերազմի ժամանակ հնարավորն չէ ոչ գերագնահատել, ոչ թերագնահատել: Փառք Աստծո, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանը կարողացավ միավորել երկարապհ ջոկատները: Իհարկե, միությունը դերակատարություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում պատերազմից հետո՝ լինելով ամենաակտիվ, ամենահայրենասեր և ամենահեղինակավոր մարդկանց համախմբող կառույց:

Դա չի կարող դուր գալ բոլորին, չի կարող ձեռնտոււ լինել հատկապես նրանց, ովքեր հեռու են իրական հայրենասիրությունից, բայց ունեն հնարավորություն՝ ճարպկություն, օգտվելու հայրենիքի բարիքներից: Փորձելով հանրությանը թյուրիմացության մեջ գցելով՝ իրագործել սև ծրագրեր: Հիմարություն է չհասկանալը, որ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ հենց այս տիրույթում և նապատակ ուներ ոչնչացնել հայ մարդու՝ երկրապահ մարդու կամքը, ձգտումները, նվիրվածությունը հայրենասիրական գաղափարներին և համախմբվածությունը:

Փառք Աստծո, որ Զորավար Մանվել Գրիգորյանը կարողացավ պահպանել ԵԿՄ-ն և իրագործել Սպարապետի ծրագրերը նույնիսկ մեզ հայտնի բոլոր իրադարձություններից հետո: Կան նաև թերացումներ, կան բացարձակ ձեռքբերումներ, հատկապես՝ ԵԿՄ-ի և պետական կառույցների հետ համագործակցության առումով, որը բացարձակ հնարավորություն է ստեղծում բոլոր կռված տղաների համար, որով կարելի է միայն հպարտանալ և շնորհակալ լինել ՀՀ նախագահին երկրապահական կեցվածք դրսևորելու համար: Երկրապահը, իր առաջնորդ Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, իրավունք չունի չսատարելու պետությանը, հայոց պետականությանը և հայոց պետության նախագահին: Կարելի է հասկանալ որոշ գործիչների, ովքեր փորձում են հասարակական կեղծ կարծիք ձևավորել: Զգուշացնում ենք հազարավոր երկարպահներով, որ ձեր սև ձեռնարկումները Երկրապահի և Զորավարի հանդեպ, ձախողման են դատապարտված:

Սարգիս Գրիգորյան, ԵԿՄ Դավթաշենի տարածքային բաժանմունքի նախագահ

ԵԿՄ-ն միակ կառույցն է, որ եռասերունդ է, որ համախմբում է ողջ հայ ազգը, բոլոր հայրենասեր մարդկանց: Եթե այդ դու, այ թրքատւպ երևույթ, և քո տերերը սովոր եք անդամատոմս ծախել, ապա մեզ ձեր հետ մի համեմատեք: Տեսել ենք քո պապաների հիմնած կեղծ կառույցների՝ պատառոտված անդամատոմսերը: Երկրապահը կոչում է, պատասխանատվություն: Երկրապահն այն մարդն է, որ հաղթել է արցախյան ազատամարտում և մեզ պատերազմ պարտադրած թուրքին խաղաղություն պարտադրել: Լսիր, այ դավաճան, քո քաղաքական ծնողներին էլ հասկացրու՝ եթե հայ ազգի դեմ, հայոց պետականության դեմ քայլեր անեք, եթե փորձեք մեր ժողովրդին ցնցումների տանել, սպառնալ մեր անկախությանն ու ազգային ինքնությանը, ապա մեկին հազար ստանալու եք: Պատժելու ենք ձեզ, ինչպես թուրքին ենք պատժել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԲախվել են «Nissan Teana»-ն և «Volkswagen»-ը․ կա 1 զոհ, 3 վիրավորԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Գազ չի լինիԻ՞նչ իրավիճակ է ԼարսումԵրբ տեղումները կդադարենԵրևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներՄայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ Սրտիկը՝ ձեռքերին, մաղձը՝ խոսքի մեջ. իշխանությունը, որ խոսում է խաղաղությունից, թող նախ ինքը խաղաղվի. Հայր Հովհաննես ՃՏՊ Շաղափ բնակավայրի սկզբնամասում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին Եղեք համարձակ պահապանը հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների. Վեհափառ Հայրապետի պատգամը՝ նորաօծ եպիսկոպոսներին Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը «Այդ ու տեւական ժամանակ ԶՈՒ ստորաբաժանումների տարբեր առիթներով կատարվող երգացանկում «Պատերազմ եք գնում», «Գետաշեն» ու մնացյալ ազգային-հեղափոխական երգերը կա՞ն»..»․ Մանուկյանը արձագանքել է ՊապիկյանինՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում․ նույն շղթայի օղակնե՞ր. ՍուրենյանցԱրթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է չբացահայտել Մարտի 1-ի գործը․ Արթուր Խաչատրյան Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ներկայացնել ԵՄ-ն Ռուսաստանի հետ բանակցություններում Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է «Ուժեղ Հայաստան»-ի պաստառներն` Ավան վարչական շրջանում (Լուսանկարներ)Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների․ ԱՄՆ դեսպանատուն «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին ԱՄՆ-ն և Իրանը կստորագրեն 60-օրյա փոխըմբռնման հուշագիր. Axios Կիևի վրա գիշերային հարձակման հետևանքով կա մեկ զոհ. օգտագործվել է նաև «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը Բայց համերգը մնում է օրակարգում. Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Թանկյանի հերքմանը Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբԼարսը բաց է Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա» Երևանի Դավիթ Մալյան փողոցում ավտոմեքենա է այրվել Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. ՓաշինյանԱֆրիկային Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար անհրաժեշտ է գրեթե 319 միլիոն դոլար Ռուբիոն հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասինՌուսաստանը պատրաստվում է հարված հասցնել Ուկրաինային «Օրեշնիկ» հրթիռով. ԶելենսկիԹրամփը նշել է` երբ կարող է որոշում կայացնել Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսման վերաբերյալԳետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմՈւկրաինան նշել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետներըԹրամփը «Միացյալ Նահանգների նկատմամբ իր սիրո» պատճառով` չի կարողանա մասնակցել որդու հարսանիքինՎաշինգտոնը ՄԱԿ-ում մեկնաբանել է Ստարոբիլսկի վրա հարձակումըԵրևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեցԹրամփը լուսանկար է հրապարակել՝ «Ողջույն, Գրենլանդիա» գրությամբ ԱՄՆ իշխանությունները տասնյակ տեսանյութեր են հրապարակել այլմոլորակայինների մասնակցությամբ
Ամենադիտված