Մեկնարկել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը
Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարությունում դեկտեմբերի 5-ին մեկնարկել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման առաջին խմբի ստուգումը, որին մասնակցում է 28 դիմորդ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը բոլորին հաջողություն և մաղթել և նշել, որ եթե յուրաքանչյուրը ճիշտ կատարի տրված առաջադրանքն ու հաղթահարի անցողիկ շեմը, ապա վստահ կլինենք, որ ունենք որակյալ թարգմանիչներ: «Ձեր միակ հույսը ձեր գիտելիքն է»,- ասել է Արսեն Մկրտչյանը:
Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով թարգմանության համար նրանց տրվել է հայերեն և համապատասխան օտար լեզուներով տասը առաջադրանք: Հայերենից օտար լեզու և օտար լեզվից հայերեն կատարվող թարգմանությունների տեքստերը ներառում են իրավական փաստաթղթերից հատվածներ, նոտարիատի բնագավառի տեքստեր և այլն: Ստուգման արդյունքները գնահատվելու են 20 միավոր համակարգով: Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվելու է 2 միավոր: Դրական են համարվելու 17 և բարձր միավորները: Յուրաքանչյուր խմբի համար ստուգման տևողությունը 3 ժամ է, անցկացման ձևը՝ գրավոր:
Երկրորդ խմբի ստուգումը կմեկնարկի նույնպես այսօր' դեկտեմբերի 5-ին' ժամը 14:00-ին, իսկ երրորդ խմբինը՝ դեկտեմբերի 6-ին' ժամը 11:00-ին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից