Մերցը Ուկրաինայի` ԵՄ-ին արագ անդամակցության հնարավորություն չի տեսնում
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի տեսնում Ուկրաինայի արագ անդամակցության հնարավորություն Եվրամիությանը, հաղորդում է գերմանական Die Zeit թերթը։
«2027 թվականի հունվարի 1-ին անդամակցության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Դա պարզապես անհնար է», - ասել է Մերցը։
Կանցլերը նշել է, որ Ուկրաինայի համար կարևոր է ունենալ հեռանկար, որը կհարթի ճանապարհը ԵՄ անդամակցության համար։
Նա հավելել է, որ Ուկրաինան կարող է աստիճանաբար մոտենալ Եվրամիությանը, ինչը «միշտ հնարավոր է, բայց նման արագ անդամակցությունը պարզապես անիրատեսական է»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից