Սա կամուրջ է, որը մենք չենք անցել. Ռուբիոն՝ Դոնբասի հարցի մասին
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Դոնբասի շուրջ տարածքային հարցը մնում է չլուծված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, գրում է CNN-ը։
Նա նշել է, որ դիվանագետները փորձում են ընդհանուր լեզու գտնել Մոսկվայի և Կիևի դիրքորոշումների միջև, սակայն առաջընթացը մնում է սահմանափակ։ Ակտիվ աշխատանք է տարվում՝ պարզելու, թե «արդյոք հնարավոր է համաձայնեցնել երկու կողմերի տեսակետները այս հարցում, բայց դա դեռևս կամուրջ է, որը մենք չենք հատել»։
«Դա դեռևս տարաձայնություն է, բայց առնվազն մենք այն նեղացրել ենք մեկ կենտրոնական հարցի շուրջ, և դա, հավանաբար, շատ բարդ խնդիր կլինի, բայց մենք, այնուամենայնիվ, աշխատում ենք դրա վրա», - ասել է Ռուբիոն։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից