Երևանում հին հենասյուները փոխարինվում են նորերով
Հայաստան
Մայրաքաղաքի բնակչության անխափան էներգամատակարարումն ապահովելու նպատակով ընթանում են հին հենասյուների ապամոնտաժման և նորերով փոխարինման աշխատանքներ: Այս գործընթացը Երևանի վարչական շրջաններում իրականացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:
Ինչպեստեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2015 թվականի ծրագրի շրջանակում նախատեսված է տեղադրել շուրջ 1000 նոր հենասյուն: Ծրագիրը կյանքի է կոչվում նախապես կատարված գույքագրման և ըստ այդմ կազմված ցանկի հիման վրա: Հիմնականում փոխարինվում են պիտանելիության ժամկետները սպառած, վնասված կամ վթարային հենասյուները: Միայն նախորդ շաբաթվա ընթացքում տեղադրվել է 21 նոր հենասյուն:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից