Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքում
Աշխարհ
Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային և ռազմաօդային ուժերը պարեկություն են իրականացրել Հարավչինական ծովում գտնվող Հուանյան կղզու՝ Սկարբորո խութի շրջակայքում, որի պատկանելության շուրջ Պեկինն ու Մանիլան տարաձայնություններ ունեն։
Չինաստանի ռազմական հրամանատարության հաղորդմամբ՝ նոյեմբերի սկզբից ուժեղացվել է տարածքի ջրային և օդային սահմանների վերահսկողությունը։ Պեկինը հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար