Nike-ը արգելել է Ռոնալդուին արտադրել սեփական բրենդի խաղակոշիկներ (լուսանկար)
Սպորտ
Nike ընկերությունը արգելել է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին արտադրել սեփական խաղակոշիկների հավաքածուն՝ սպառնալով դադարեցնել ֆուտբոլիստի հետ համագործակցությունը. տեղեկացնում է Daily Mail-ը:
Նախկինում պորտուգալացին Portugal Footwear-ի աջակցությամբ արտադրել էր սեփական բրենդի՝ CR7 խաղակոշիկների հավաքածուն՝ առանց խորհրդակցելու իր գլխավոր հովանավորի հետ:
Արդյունքում՝ Ռոնալդուն ստիպված է եղել շրջանառությունից դուրս հանել խաղակոշիկները և սահմանափակվել միայն կոշիկների և հագուստի արտադրությամբ:
Այժմ ֆուտբոլիստը արտադրում է CR7 բրենդի տղամարդկանց տաբատներ և շապիկներ:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ