Համազգային պետական թատրոնն առաջին ներկայացումներով է հանդես եկել Մոնրեալում
Գիտություն և Մշակույթ
Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Մոնրեալում փետրվարի 21-22-ին կայացել են Համազգային պետական թատրոնի առաջին ներկայացումները: Բեմադրվել են Նիկոլա Ծատուրյանի «Փրկության կղզի» և Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումները: Ներկայացումներին ներկա գտնվող Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով' անդրադառնալով հայկական թատերարվեստի դարավոր պատմությանը, ավանդույթներին և ներկա զարգացումներին:
Այցի շրջանակներում թատերախումբը' տնօրեն Վարդան Մկրտչյանի ղեկավարությամբ, հանդիպում է ունեցել նաև Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Համազգային թատրոնի ներկայացումները կբեմադրվեն նաև Տորոնտոյում փետրվարի 27-ից մարտի 1-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)