ԱՄՆ-ի մաքսատունը հայտնաբերել է Պիկասոյի՝ 2001 թվականին Փարիզում կորած կտավը
Գիտություն և Մշակույթ
Ամերիկացի մաքսավորները հայտնաբերել են Պաբլո Պիկասոյի նկարը, որը 2001 թվականին կորել էր Ֆրանսիայի թանգարանից. անհայտ անձինք այն ԱՄՆ էին ուղարկել Ծննդյան տոների նվերի տեսքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 27-ին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Նյու Յորքի դատախազությունը:
«Վարսավիրուհին» (1911) կուբիստական կտավը պատկանում էր Ֆրանսիայի կառավարությանը և պահվում էր Փարիզի Պոմպիդուի կենտրոնում: Դեկտեմբերի կեսերին նկարը՝ 30 եվրո հայտարարագրված արժեքով, ԱՄՆ են ուղարկել Բելգիայից. դրա ուղարկողը ոմն Ռոբեր է, իսկ նշանակման վայրը՝ վերահսկվող կլիմայական պայմանների պահեստը:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, նկարը Պոմպիդուի կենտրոնից անհետացել է չպարզված հանգամանքներում: Հիմնարկության աշխատակիցներն այն չեն գտել պահման տեղում:
Սպասվում է, որ սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումից հետո Պիկասոյի գործը կվերադառնա Ֆրանսիա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)