Օբաման հրավիրվել է մասնակցելու Վաշինգտոնում Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին
ԱՄՆ
ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հրավիրվել է մասնակցելու Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, միջոցառումները նախատեսված են մայիսի 7-9-ը: Բոլոր հայ-ամերիկյան եկեղեցիները, հայրենակցական և բարեգործական, ինչպես նաև քաղաքական միությունները միավորվելու են և դառնալու մեկ հզոր ձայն՝ ուղղված ԱՄՆ ժողովրդին և աշխարհին:
Եկեղեցիների ազգային խորհուրդն ու ԱՄՆ Կաթոլիկ եպիսկոպոսների խորհուրդը պաշտոնապես հրավեր են ուղարկել նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ մասնակցելու Վաշինգտոնի մայր տաճարում մատուցվելիք տիեզերական պատարագին: ԱՄՆ մայրաքաղաքում նախատեսվող արարողություններն անցկացվելու են Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հովանու նորքո: Նախատեսված է, որ նրանք ևս ներկա են լինելու պատարագին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)