ԱՄՆ-ում 67 տարի միասին ապրած ամուսինները մահացել են նույն օրը
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում նույն օրը մահացել են 67 տարի միասին ապրած ամուսինները: Ֆլոյդ և Վայլեթ Հարթվիգները, որոնք համապատասխանաբար 90 և 89 տարեկան էին, փետրվարի 11-ին իրենց տանը մահացել են հինգ ժամվա տարբերությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Հարթվիգ ամուսինների երեխաները պատմում են, որ երբ իրենց ծնողներն արդեն շատ մոտ էին մահվանը, նրանք ծնողներին տեղափոխել են կողք-կողքի դրված մահճակալների վրա: Վախճանից առաջ մարդ ու կին իրար ձեռք են բռնել:
«Նրանք ցանկանում էին միասին հեռանալ: Դա այդպես էլ պետք է լիներ»,-ասել է Հարթվիգների դուստրը՝ Դոննա Սքարթոնը:-Նրանք ստեղծված էին միմյանց համար»:
Ամուսինները ծանոթ են եղել մանկությունից: Երկուսն էլ մեծացել են Կալիֆոռնիայի կենտրոնական մասում գտնվող գյուղական համայնքում: Նրանց միջև սիրավեպն սկսվել է պարահրապարակում, ուր զինվորական նավաստի Ֆլոյդը եկել էր ծառայությունից ազատ ժամանակ: Զույգն ամուսնացել է 1947 թվականի օգոստոսի 16-ին: Նրանք երեք երեխա են ունեցել: Ֆլոյդը և Վայլետը փոքրիկ ֆերմա ունեին, որտեղ բամբակ էին աճեցնում և հնդկահավեր բուծում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)