Չի կարելի պարտվել «Շալկեին». Ռոյս
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Մարկո Ռոյսն անդրադարձել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Շալկեի» հետ հանդիպմանը և նշել.
«Շատ ակումբների կարելի է պարտվել, նման բաներ պատահում են, ինչը և ցույց է տալիս մրցաշրջանը: Մենք նոր են դուրս եկել ճիշտ ճանապարհին, և երկրպագուները կրկին հավատում են մեզ: Սա դերբի է և չի կարելի պարտվել: Մեր ողջ ուժերը կներդնենք և չենք զիջի: Մեզ համար նույնիսկ այնքան էլ կարևոր չէ լավ խաղ ցուցադրելը: Լավ ֆուտբոլ ցուցադրեցինք մրցաշրջանի առաջին հատվածում և հայտնվեցինք առաջնության վերջին տեղում: Կարևորը միավոր վաստակելն է և մրցաշարային աղյուսակում բարձրանալը»,- Ռոյսի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ