Ինձ կաթի փոշու գողության մեջ մեղադրում էին, որպեսզի ներքաշեն ՀՀՇ. Հովհաննես Մարգարյան (տեսանյութ)
Քաղաքական
Ինձ երբեք կաթի փոշու հետ կապված մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Քանի որ առիթ եղավ, ես մեկ անգամ ուզում եմ սա ասել բարձրաձայն: Հովհաննես Մարգարյանը Գյումրիում ճանաչված մարդ է, ամբողջ գյումրեցիներն իմ թիկունքին են և այն ինչ ուզում էին քաղաքական նկատառումներով, իմ գլխին սարքել, էդ ամեն ինչը հօդս ցնդեց, երբ ես դիմեցի Հայաստանի գլխավոր դատախազին և պահանջեցի տալ ինձ իմ կենսագրությունը. երբևէ, որևէ գործով, այդ թվում նաև ձեր հիշատակած գործով, որն արհեստականորեն ուզում էին փաթաթեին, որ ես այն ժամանակ դառնայի ՀՀՇ անդամ, բայց ես չդարձա: Ես այն այն ժամանակ անկուսակցական էի: Եղել եմ ամենաերիտասարդ տնօրենը, և իմ ղեկավարած կառույղը գործ չի ունեցել այդ կաթի փոշու հետ:
Որևէ անգամ ինձ որևէ գործով մեղադրանք չի առաջադրվել»,-ասաց Մարգարյանը:
Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ