Ֆյոդոր Շչերբաչենկոն՝ «Ուլիսի» գլխավոր մարզիչ
Սպորտ
Այսօր «Ուլիսը» պայմանագիր ստորագրեց ռուս մարզիչ Ֆյոդոր Շչերբաչենկոյի հետ, ով գլխավորելու է մեր թիմը մինչև մրցաշրջանի ավարտը՝ հետագայում իր աշխատանքը թիմում երկարաձգելու հնարավորությամբ:
Ֆյոդոր Շչերբաչենկոն Ռուսաստանում հայտնի մարզիչ է: Մարզչական կարիերան սկսել է 2000 թվականին՝ աշխատանքի անցնելով Կրասնոդարի «Կուբանում»: Հետագայում, որպես մարզիչ, աշխատել է «Տոմ», «Մոսկվա», «Կրասնոդար-2000», «Բալթիկա» թիմերում:
2009 թվականից Շչերբաչենկոն գլխավորել է «Մորդովիա» թիմը, ու հենց այս մասնագետի օրոք էլ թիմը Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր է նվաճել: «Մորդովիայում» աշխատելով երեք տարի՝ Շչերբաչենկոն 2013 թվականին գլխավորել է Վոլգոգրադի «Ռոտորը»:
Անթալիայում «Ուլիսի» անցկացրած ուսումնամարզական հավաքի ընթացքում 52-ամյա մասնագետը ղեկավարում էր մեր թիմի մարզումային գործընթացը, և ահա հիմա էլ ակումբի ղեկավարության հետ համաձայնության գալով՝ Ֆյոդոր Շչերբարչենկոն ստանձնեց գլխավոր մարզչի պարտականությունները. տեղեկացնում է հայկական ակումբի մամլո քարտուղարությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ