Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը հոդված է հրապարակել ֆրանսիական «l’Express» պարբերականում

Գիտություն և Մշակույթ

Ֆրանսիական հեղիանակավոր «l’Express» պարբերականում փետրվարի 27-ին տպագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող՝ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամների «Բաքուն շարունակում է ղարաբաղյան հակամարտությունը՝ Ադրբեջանում ընդդիմադիր ուժերին ճնշման տակ պահելու նպատակով» վերնագրով հոդվածը, որն «Արմենպրես»-ը ներկայացնում է ստորև:

«Մոտ 21 տարի է (ճշգրիտ լինելու համար` 1994թ. մայիսի 12-ին), ինչ ստորագրվել է ղարաբաղյան քառամյա զինված հակամարտությանը վերջ դրած զինադադարի մասին համաձայնագիրը: Դրանից ի վեր, վերջնական խաղաղության որևէ պայմանագիր չի կնքվել հակամարտող կողմերի՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, որին աջակցում է Հայաստանը, միջև: Հետևաբար, դեռևս խարխուլ խաղաղություն է շարունակում տևակայել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Իսկ եթե որոշ լավատեսություն առկա էր հրադադարին հաջորդած տարիների ընթացքում, ապա այժմ այն լիովին ի չիք է դարձել՝ չնայած հա կամարտությանը քաղաքական լուծում գտնելու հարցում կողմերին աջակցություն ցուցաբերելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Տարեցտարի, շաբաթ առ շաբաթ լարվածությունն աճում է շփման գծում և բազմաթիվ են դարձել հարձակման փորձերն ու դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց սպանությունները: Վերջերս 60-ամյա մի գյուղացի սառնաստորեն սպանվեց ադրբեջանցի զինվորների կողմից հայկական Տավուշի շրջանին հարակից մի գոտում, այսինքն` Հայաստանում, և այնպիսի մի տարածքում, որը սկզբունքորեն վիճարկման առարկա չէ: Այս զոհը կարող էր լինել մեզանից՝ ֆրանսիացի քաղաքական գործիչներիցս յուրաքանչյուրը, որ հաճախ այցելում ենք տարածաշրջան՝ խաղաղությանն ի նպաստ մեր համեստ լուման ներդնելու նպատակով:

Նույն հարթության վրա այլևս չդնել ագրեսորին և զոհին

Երկար ժամանակ Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս և ամերիկացի համանախագահները ձեռնպահ են մնացել հստակորեն մատնանշել ստեղծված իրավիճակի պատասխանատուներին: Երկար ժամանակ նրանք նույն վերաբերմունքն են ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամաբ, նրանք անտեսել են, առնվազն պաշտոնական հայտարարություններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վերջին տվյալները վկայում են, որ վերջիններս սկսում են հետ քաշվել այս քաղաքականությունից:

Եթե իրոք դա այդպես է, նրանք իրավացի են, քանի որ, ինչպես բարոյապես անարդար ցանկացած ռազմավարություն, գործնականում լինելով անարդյունավետ, այդ քաղաքականությունը ոչ մի դրական արդյունքի չի հասցրել: Ինչպես այլուր, այս հակամարտությունը ևս ոչ թե վերացական է և իրար է հակադրում նույնանման ամբողջությունների, այլ իրարից խիստ տարբերվող վարչակազմերի և քաղաքական հայեցակարգերի ընդդիմություն է:

Արդեն 24 տարի է, չնայած արտաքին աջակցության բացակայությանը, Լեռնային Ղարաբաղի Հանապետությունը փորձում է խորհրդարանական ժողովրդավարություն ամրապնդել: 24 տարի է, ինչ այն կազմակերպում է տեղական ինքնակառավարման մարմինների, շրջանային և համընդհանուր ընտրություններ, ինչ նրա քաղաքական կյանքում ընդգրկված են երկրի բոլոր քաղաքացիները, որտեղ կանանց մեծ տեղ է հատկացվում և որտեղ ընդդիմությունը խաղում է ամբողջական դեր: 24 տարի է, ինչ այն պաշտպանում է սեփական ժողովրդին գերզինված և նավթադոլլարներով հարստացած Ադրբեջանի ռազմական ագրեսիայից՝ գործի դնելով միջոցներ, որոնք բոլորի կողմից էլ համարվում են չափավոր, աստիճանակարգված և պատասխանատու: Կարճ ասած, ահա՛, 24 տարի է, ինչ այս Հանրապետությունը բնականոն ձևով կարողացել է կառուցել իրավական Պետություն, որ մենք փորձում ենք, հաճախ ապարդյուն, ներկայացնել ողջ աշխարհին:

Պատերազմ և քարոզչություն՝ ալիևյան դիկտատուրայի հենակետերը

Բայց եթե պատերազմական այս վիճակն աղետալի է Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի բնակչության համար, այն անհրաժեշտություն է Բաքվի վարչակազմի համար: Պետք է կրկնել. Ադրբեջանն արյունալի մի բռնապետություն է, ուր բանտարկում են անընդմեջ: Ընդդիմության առաջնորդներ Իլքար Մամադովը և Թոֆիկ Յաքուբլուն, հարգված մտավորական Ինթիգամ Ալիևը, Մարդու իրավունքների ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովը, Արիֆ և Լեյլա Յունուսը (վերջինս Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրվել նախագահ Օլանդի կողմից), հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովան, անհաշիվ այլ այլախոհներ Բաքվի բանտեր են նետված, և նրանց անունների երկար ցուցակը հրատարակվել է «Ազատություն» ռադիոկայանի կողմից, ռադիոկայան, որի գրասենյակը փակվել է 2014թ. վերջին Բաքվի ռեժիմի կողմից, քանզի ազատ տեղեկատվությունը ոճրագործ վարչակազմի համար սպառնալիք է: Ադրբեջանի ազատ ԶԼՄ-ներն անհետանում են մեկը մյուսի հետևից և ցանկացած քննադատական վերլուծություն, մասնավորապես հակամարտության սկսման և դրա հարատևման վերաբերյալ, անմիջապես խեղդվում է: Հատկապես ամեն տարվա փետրվարին վարչակազմը քարոզչական հսկայական ջանքեր է գործի դնում՝ կոծկելու համար Սումգայի թի հայերի ջարդերի զոհերի հիշատակը, որի իրականացման (1988թ. փետրվարի 26-28-ը) պատասխանատուն հանդիսանում է հենց վերջինս:

Նախագահ Ալիևի համար պատերազմը և քարոզչությունն այսպիսով անհրաժեշտություն են, որը թույլ է տալիս կապանքների մեջ պահել ադրբեջանական հասարակությանը՝ ի դեմ երևակայական թշնամու՝ հայի: Նախագահ Ալիևը, որն իր Twitter-ի էջում ատելություն սերմանող և ռազմատենչ բացահայտ հաղորդագրություններ է հրապարակում, ով չի երկմտում հայտարարել, որ նրա «հիմնական թշնամիներն են ամբողջ աշխարհի հայերը», գիտի, որ կարիք ունի հայատյաց նման հռետորաբանության, որպեսզի շեղի սեփական ժողովրդի ուշադրությունն իր դիրքի չարաշահման իրողությունից և որպեսզի կարողանա պահպանել իր իշխանությունը: Դա էր իրողությունը նախկինում, երբ նավթի եկամուտները ռեժիմին հնարավորություն էին տալիս նպաստներ և հատուցումներ բաշխել կաշառակերությամբ և կլեանտելիզմով գանգրենացված պետական ապարատի ներկայացուցիչներին, ինչպես նաև շռայլորեն վճարել միջազգային հարթակներում ռեժիմը գովաբանող լոբբիստներին: Դա է իրողությունն առավել ևս ներկայումս, երբ սև ոսկու գների անկումն այլևս թույլ չի տալիս «Կասպիցի Կորլեոնեին» նույն դյուրությամբ գնել և՛ երկրի ներսում սոցիալական խաղաղությունը, և՛ Բրյուսելի, Փարիզ ի կամ Վաշինգտոնի որակյալ քարոզիչների ծառայությունները:

Հարավային Կովկասի ժողովրդավար ուժերին նեցուկ լինելը պարտականություն է և անհրաժեշտություն

Այս պատճառով է, որ մենք պետք է, առավել քան երբևէ, աջակցենք փոքրիկ ղարաբաղյան ժողովրդավարությանը, և դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք վերջինիս միջազգային ճանաչումը: Իհարկե՛, ոչ այն պատճառով, որ մենք կողմնակից ենք մի ազգի՝ ընդդեմ մյուսի, այլ պարզապես մեր գործողությունները մեր խոսքերին համապատասխանեցնելուց դրդված: Որպեսզի ցույց տանք, որ մենք ճանաչում ենք այն երկրներին, որոնք արժանի են դրան, քանզի հարգանքով և ուշադրությամբ են մոտենում իրենց ժողովուրդներին, և, ընդհակառակը, մենք դատապարտում ենք այն ռեժիմները, որոնք արժ անավայել չեն իրենց ստանձնած պատասխատավության և ժողովրդի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղը ճանաչելը նաև նշանակում է դիկտատոր Ալիևին հասկացնել, որ Արևմուտքը գիտակցում է հակամարտություն լուծումը ձգձգելու իր խաղը, և որ այդ հակամարտությունը չի կարող շարունակել նպաստել՝ իր քաղաքացիներին գերության մեջ պահելուն: Կովկասում, ինչպես այլուր, բոլոր ժողովուրդներն արժանի են խաղաղության, անվտանգության և բարգավաճման: Բայց Կովկասում, ինչպես այլուր, ժողովրդավարությունը միակ ուղին է, որ թույլ է տալու հասնել դրան»:

Միշել Ամիել (սենատոր՝ ձախակողմյան կուսակցություն)

Սոֆի Ժուասեն (սենատոր՝ կենտրոնական կուսակցություն)

Մարլեն Մուրիե (Բուրգ լէ Վալանսի քաղաքապետ՝ աջակողմյան կուսակցություն)

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված