Սամվել Բարսեղյանը՝ արծաթե, Արթուր Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Սպորտ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց բռնցքամարտի «Ստրանջայի» 66-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 34 երկրի 240 բռնցքամարտիկներ:
Այս հեղինակավոր մրցաշարում Հայաստանը նվաճեց 2 մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց գյումրեցի երիտասարդ բռնցքամարտիկ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով մեծահասակների տարիքային խմբի իր առաջին միջազգային մրցելույթից վերադարձավ մեդալով: Սոֆիայում մեդալ նվաճեց նաև Գեղարքունիքի մարզը ներկայացնող Սամվել Բարսեղյանը, ով հաղթելով իր բոլոր մրցակիցներին դուրս եկավ եզրափակիչ և միայն եզրափակչում պարտվեց Էլվին Իսաևին և արժանացավ արծաթե մեդալի:
Հայ բռնցքամարտիկների հաջորդ մրցելույթը արդեն Հայաստանի առաջնությունում է , որը կմեկնարկի մարտի 17-ին. տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ