Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի և պատանի երկրապահների երդման արարողության միջոցառումների Ժամանակացույց
Հասարակություն
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի, հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի և պատանի երկրապահների երդման արարողության մարտի 5-ի միջոցառումների Ժամանակացույց.
9:00 Ծաղկադրում Սպարապետի կիսանդրու մոտ ԵԿՄ վարչության շենքում (ԵԿՄ վարչության անդամներ, տարածքային բաժանմունքների, մարզային խորհուրդների ներկայացուցիչներ),
9:05 –ին Եռասերունդ երկրապահի պատվիրակության այցելություն Արարատ.
Սպարապետի օջախում շնորհավորանք Մեծ մայր Գրետա մայրիկին, ծաղկադրում Սպարապետի կիսանդրու մոտ, շրջայց Սպարապետի տուն-թանգարանում,
11:00–ին Եռաբլուր պանթեոնում ծաղկադրում Սպարապետի շիրիմին,
12:00–ին Միջոցառում Ծիծեռնակաբերդում, Մարզահամերգային համալիրի դիմացի հրապարակում.
«Պատանի երկրապահ» կառույցի 10 000 սաների երդման արարողություն,
Ելույթներ, շնորհավորանքի խոսքեր
Պատանի երկրապահների ցուցադրական ելույթներ,
13:40-ին շարային քայլքով երթ դեպի Մեծ եղեռնի հուշահամալիր,
14:00–ին «Ծնունդդ շնորհավոր Սպարապետ»- միջոցառում ԵԿՄ վարչության շենքում (Արշակունյաց 22)
Մարտի 5-ին ԵԿՄ վարչության ներկայացուցիչները, տեղական կառույցների հետ, կլինեն նաեւ Հայաստանում եւ Արցախում կանգնեցված Սպարապետ Վազգեն Սարգսյանի բոլոր հուշարձանների մոտ։ Նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն նաեւ Սփյուռքում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից