Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի Արևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ) Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան «Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ) Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ) ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ) Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան 

Վահրամ Բաղդասարյանը Տեր-Պետրոսյանի «կոդերը» մեկնաբանեց «կոդերով»

Քաղաքական

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում կոդեր եղել են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում ՀԱԿ առաջնորդի ունեցած «կոդավորված» ելույթին, ցավով նշեց, որ նա այդպես կոդերով խոսում է իր գաղափարակից ընկերների մասին, ում հետ երկար ճանապարհ է անցել: «Մեր խնդիրը հենց դրանում է, որ նույնիսկ միմյանց հետ երկար ճանապարհ անցած գաղափարակից ընկերները նման հակասությունների մեջ են մտնում: Իսկ այն մարդիկ, ովքեր երբեք մեկը մյուսի հետ գաղափարական ուղղություն չեն ունեցել, միավորվում են և փորձում են ինչ-որ հարցեր լուծել: Ես կարող եմ բերել եռյակի օրինակը: Եթե դուք հիշում եք, ամիսների առաջ ես արդեն ասել եմ, որ եռյակը երկար կյանք չի կարող ունենալ և դատապարտված է ձախողման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ևս հակասության մեջ մտավ իր գաղափարական ընկերոջ՝ ԲՀԿ-ի հետ, Բաղդասարյանն ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստանը» եղել է կոալիցիայի կազմում, ինչպես եղել են ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: «Եվ կոալիցիայից դուրս գալու ճանապարհը մենք չենք ցույց տվել նրանց: Մենք նրանց ցույց ենք տվել մուտքի ճանապարհը: Այսինքն՝ մարդիկ չեն բավարարվում և նրանց թվում է, որ եթե դուրս եկան կոալիցիայից, հաջորդ անգամ կարող են գալ իշխանության: Սակայն այդպես իշխանության չեն գալիս»,- նշեց Բաղդասարյանը:

Հարցին, թե ովքե՞ր են Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարակից ընկերները, ում իր «կոդավորված» ելույթում ակնարկել է ՀԱԿ առաջնորդը, Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց իրեն էլ կոդերով խոսելու իրավունք տալ:

Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց նաև, որ երբ մարդիկ ենթարկվում են ձախողման, սկսում են մեղավորներ փնտրել, իսկ նման դեպքերում ամենահեշտն իշխանություններին մեղադրելն է: «Սա նոր դեպք չէ, և ցանկացած ձախողման դեպքում՝ լինի դա քաղաքացիական ակցիա, օրենքի նախագիծ, թե մեկ այլ բան, միշտ մեղավոր են իշխանությունները: Իսկ եթե դուք հիշեք, տարիներ առաջ, երբ Հայաստանում ցանկանում էին հանրահավաք անել, դա իշխանությունների համար ողբերգություն էր: Իսկ հիմա իշխանությունն ասում է՝ մենք չենք արգելում, ասում է ազատ արեք ձեր հավաքները, ազատ ասեք ձեր խոսքը: Ինչո՞ւ այս առաջընթացը չեք նկատում: Մամուլում մի ժամանակ ո՞վ է տեսել, որ ընդդիմադիր գործիչ լուսաբանվի, իսկ այսօր ամբողջ մամուլում միայն ընդդիմադիր գործիչներն են»,- հայտարարեց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե իշխանությունը չի ճնշում այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմությունը չի անցել սահմանված ռուբիկոնը, Բաղդասարյանը հավաստիացրեց, որ իշխանությունը ճնշումներ չի գործադրում, իսկ ընդդիմությունը նրա համար է, որպեսզի ճնշումների չենթարկվի: Հարցին, թե ԲՀԿ-ն ճնշումների չի՞ ենթարկվել, Բաղդասարյանն այսպես պատասխանեց. ««Բարգավաճ Հայաստանը» ճնշումների չի ենթարկվել: Պարզապես նրանք ճիշտ ժամանակին հասկացան, որ այն ուղին, որ որդեգրել էին, ճիշտ ճանապարհը չէր և արեցին այդ հայտարարությունը: ԲՀԿ-ի առումով ես խորհուրդ կտայի չշտապել, քանի որ նրանք առաջիկայում իրենց համագումարը կանեն, որից հետո կտեսնենք նրանց կողմնորոշումը և նոր միայն մենք կկարողանանք անել մեր ենթադրությունները»,- շեշտեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանն այդպես էլ Իվանիշվիլի չդարձավ, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի երազանքը, իսկ իշխանությունների կողմից երբեք նման համեմատություն չի հնչել: «Ամեն դեպքում, ես գնահատում եմ Ծառուկյանի այն քայլը, որ նա, առաջնորդվելով «լավ է ուշ, քան երբեք» կարգախոսով, ժամանակին կարողացավ սառը դատել և անել այն հայտարարությունը, որը պետք էր հենց իրեն և իր կուսակցությանը»,- եզրափակեց պատգամավորը:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթի ընթացքում խոսեց նոր միասնական ընդդիմության մասին, որը Հայաստանում ցանկանում է իրականացնել ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն: Նա հարկ համարեց նաև «գաղտնազերծել» վերը նշված նոր միասնական ընդդիմության «կոդավորված ռազմավարական պլանը»: «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26 … կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի»,- ընդդիմադիր այլ առաջնորդներին «բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարներ» որակելով՝ եզրափակեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՓեզեշքիանն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցելԿոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Ճապոնիան սկսում է բնակչության նվազման դեմ նոր պետական ծրագիրՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Ռուսաստանը հայտարարում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունների մասինԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցների փաթեթովԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են բարձր մակարդակի ռազմավարական երկխոսությունըՄԱԿ-ը կոչ է անում հրատապ քայլերի՝ գլոբալ հումանիտար ճգնաժամի խորացման ֆոնինՊակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանըՄենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը. ԷրդողանՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան (տեսանյութ)Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀայաստանն ու Էստոնիան քննարկել են արդարադատության բարեփոխումներն ու թվայնացման համագործակցությունըՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՄեծ Բրիտանիան մինչև 2029 թվականը կավելացնի իր ռազմական բյուջեն․ ՍթարմերՄեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներըԹեհրանն ու Դոհան կարող են հուլիսի 1-ին սկսել Իրանի ակտիվների ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար Ֆիլիպ Կիրկորովի առանձնատան մակերեսը ԱՄՆ-ում «նվազել» է վերագնահատումից հետո«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱնջելինա Ջոլին խոսել է անձնական կյանքի մասին՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետոԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըՎիկտորյա Բոնյան հրաժարվել է հագուստների մի մասից՝ այն անվանելով «թույն»Ուելսի արքայադուստրը 24 ժամում բարձրացել է Մեծ Բրիտանիայի 3 ամենաբարձր գագաթները՝ քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներովՉեչնիայից ՄՄԱ մարտիկի մահվան մասին հայտնել են ՍՎՕ-ի ընթացքումՍևաստոպոլում բենզինի վաճառքի սահմանափակումները կշարունակվեն՝ հայտնել է քաղաքապետը Գիտնականները նշել են բորբոքումից օրգանիզմը պաշտպանող մրգերըՄեծ Բրիտանիան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը մինչև 2029 թվականըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն ԱյվազյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW X6»-ն և «ԶԻԼ» բեռնատարը Հոգեբանը զգուշացրել է «նիթինգի» վտանգների մասին«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ)Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ)Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԱրտակարգ դեպք Երևանում․ 3 քաղաքացի հոսանքահարվել է նկուղային հարկում աշխատանքների ժամանակԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենաԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասինԸնտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ)Զգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին
Ամենադիտված