ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նախորդ տարեվերջին ցանկալի է համարվել հայաստանաբնակների կողմից
Հասարակություն
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը սոցիոլոգիական հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ցանկալի է համարել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
«2014 թվականի հոկտեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, արդյո՞ք կարծում եք, որ Հայաստանի ընդգրկումն այդ միությանը ցանկալի էր» հարցին' հարցվածների 11 տոկոսը պատասխանել է «Միանշանակ այո», 53 տոկոսը' «Ավելի շուտ այո», ստացվում է, որ 64 տոկոսը դրական է վերաբերվում ԵՏՄ-ին անդամակցությանը:
Արամ Նավասարդյանի խոսքով' հետազոտության արդյունքներն այս մասով համընկնում են իրենց նախկին հետազոտությունների տվյալների հետ:
Արևմուտքի կողմից ռուսական պատժամիջոցների և նավթի գների անկման պատճառով վերջին երեք շաբաթների ընթացքում ռուսական ռուբլին արժեզրկվել է, ինչպե՞ս այն կանդրադառնա ձեր ընտանիքի և Հայաստանի տնտեսական վիճակի վրա» հարցին էլ' հարցվածների մեծամասնությունը մատնանշել է բասացական ազդեցության հավանականությունը: Մասնավորապես, 45 տոկոսը նշել է, որ «Շատ վատ կանդրադառնա», 21 տոկոսը' «Ավելի շուտ վատ կանդրադառնա», այսինքն' 66 տոկոսը վատ փոփոխություններ է ակնկալել: ՀՀ տնտեսության վրա ազդեցությունը հարցվողներն ավելի շատ են կանխատեսել' 88 տոկոսը նշել է, որ վատ կանդրադառնա ռուբլու արժեզրկումը ՀՀ տնտեսության վրա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ