Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Մեղրիում
Հայաստան
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 2-ին' տեղական ժամանակով ժամը 23.09 րոպեին, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից 60 կմ դեպի հարավ գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ (Իրանի Իսլամական Հանրապետություն), որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.400 և արևելյան երկայնության 46.470: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում' 2-3 բալ ուժգնությամբ: Զոհեր և ավերածություններ չկան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ