Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի Արևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ) Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան «Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ) Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ) ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ) Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան 

Մարկ Լելևր. «Ուզում ենք զարգացնել հայկական խաղաոճը»

Սպորտ

Փետրվարի 25-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստից հետո կայացած բրիֆինգի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ Գործադիր կոմիտեն անդրադարձել է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն, բելգիացի մասնագետ Մարկ Լելևրի կողմից առաջարկված մանկապատանեկան ֆուտբոլի նոր ծրագրին, որը մի շարք հետաքրքրական փոփոխություններ է նախատեսում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հարցազրույցում Մարկ Լելևրը ներկայացրեց նոր ծրագրի հետ կապված մանրամասներ:

- Պրն. Լելևր, քանի որ Դուք եք նոր ծրագիրը ներկայացրել ՀՖՖ Գործադիր կոմիտեին, կխնդրեինք անդրադառնալ ծրագրի հետ կապված որոշ մանրամասների:

- Այն նորություն չէ համաշխարհային մանկապատանեկան ֆուտբոլում: Նմանատիպ պրակտիկա լայնորեն կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում՝ Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում:

- Որո՞նք են ծրագրի հիմնական նպատակները:

- Ծրագիրն ունի երկու հիմնական նպատակ՝ խաղալու հնարավորություն տալ մանկապատանեկան թիմերի բոլոր ֆուտբոլիստներին և որպես գերակա նպատակ սահմանել ոչ թե արդյունքը, այլ պատանի ֆուտբոլիստների անհատական որակների բարելավումը: Մինչ այժմ գործող համակարգում նախապատվությունը մշտապես տրվում էր արդյունքին: Խաղում էին թիմի լավագույն 11-15 ֆուտբոլիստները, որոնք կարող էին ապահովել այդ արդյունքը: Այժմ նոր ծրագրով յուրաքանչյուր տարիքային խմբի համար կսահմանվի փոխարինումների պարտադիր քանակ, կոնկրետ րոպեների մարզիչները կկատարեն պարտադիր փոխարինումներ, որը հնարավորություն կտա բոլորին ստանալ բավարար խաղաժամանակ: Բացի դրանից, 9-ից 13 տարեկանների պարագայում մենք վերացնում ենք առաջնութուն հասկացությունը՝ այն փոխարինելով առանց միավորներով մրցաշարի:

- Չե՞ք կարծում, որ վերացնելով միավորների հաշվարկը՝ երեխաների մեջ կվերացնեք մրցակցային ոգին և հաղթելու ձգտումը:

- Եթե մենք Հայաստանում այսօր չունենայինք մանկապատանեկան թիմեր, որոնք խաղին հայտավորում են 20 ֆուտբոլիստ և միշտ խաղացնում են 11-15 ֆուտբոլիստի՝ արդյունքի հասնելու համար, մենք այս քայլին կարող է և չգնայինք, սակայն ներկա իրավիճակում մենք պետք է մրցակցությունը մղենք երկրորդ պլան և որպես մեր առաջնային նպատակ սահմանենք հնարավորինս շատ ֆուտբոլիստների խաղաժամանակ տրամադրելը:

- Երբվանի՞ց է կիրառվելու նոր ծրագիրը:

- Մենք ունենք 4-5 ամիս մեր նախատեսած փոփոխությունները սահուն ձևով իրականացնելու համար: Նոր ծրագիրը կսկսի կիրառվել 2015/2016 թթ. մրցաշրջանից սկսած:

- Նոր ծրագրի կիրառումը որոշակի փոփոխություններ կմտցնի՞ մարզումային մոդելներում:

- Մենք պետք է հասնենք նրան, որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնը՝ ֆուտբոլի ակադեմիան մանկապատանեկան ֆուտբոլի համար աճեցնի առնվազն նույն քանակի ֆուտբոլիստներ, ինչ որ «Բանանցը», «Փյունիկը», «Միկան»: Մենք ակադեմիայի մանկապատանեկան թիմերում ընդգրկված ֆուտբոլիստներին կբաժանենք 2 մասի՝ լավագույնների դպրոց (elite part) և սոցիալական հատված: Ընտրված լավագույն 306 պատանի ֆուտբոլիստները կստանան խիստ մասնագիտական, խորացված կրթություն: Միաժամանակ մյուսներին չենք զրկի ֆուտբոլով զբաղվելու հաճույքից, ուղղակի նրանց մարզումները կլինեն ոչ խորացված և այդ թիմերը չեն մասնակցի տարբեր տարիքային մրցաշարերին: Ֆուտբոլիստները կգտնվեն մեր մարզիչների շարունակական վերահսկողության տակ և աչքի ընկնելու դեպքում կհրավիրվեն էլիտ մաս: Մարզիչների քանակը կավելանա մեկով՝ 11-ից հասնելով 12-ի:

- Օրերս Դուք նշանակվել եք ՀՖՖ տեխնիկական տնօրեն: Մի փոքր մանրամասնեք, թե ինչ է մտնելու Ձեր պարտականությունների մեջ:

- Մինչև տեխնիկական տնօրենի պաշտոնը ստանձնելը ես արդեն որոշակիորեն ծանոթ էի հայկական ֆուտբոլի խնդիրներին: Եթե փորձեմ կարճ ձևակերպել, մենք ունենք շատ լավ, զարգացած ենթակառուցվածքներ, ժամանակակից խաղադաշտեր, մարզադաշտեր, ժամանակակից ֆուտբոլային գույք, բայց պետք է ավելի արդյունավետ օգտագործենք այդ ամենը: Հենց այդ խնդիրն է լինելու գերակա իմ աշխատանքի մեջ: Տեխնիկական տնօրենի գործառույթների մեջ է մտնում նաև Մ-14 ից սկսած մինչև Մ-19 հավաքականների մարզիչների թեկնածությունների առաջադրումը ՀՖՖ նախագահին և նրանց հետագա աշխատանքի համակարգումը:

- Իսկ ինչո՞ւ է Ձեր աշխատանքը սահմանափակվում մինչև 19 տարեկանների հավաքականով և չի տարածվում մինչև 21 տարեկանների կամ ազգային հավաքականի վրա:

- Ազգային հավաքականի մարզչի պաշտոնը հավերժ չէ: Մարզիչը կարող է փոխվել 2 տարին մեկ: Կգա նոր մարզիչ և կպահանջի, որ պատանեկան հավաքականները խաղան իր նախընտրած փիլիսոփայությամբ: Հենց այդ պատճառով մենք ուզում ենք զարգացնել հայկական խաղաոճը՝ այսինքն ներդնել մեր փիլիսոփայությունը, բայց օգտագործել այն հատկանիշները, որոնք առավել բնորոշ են հայկական ֆուտբոլին: Մենք ուզում ենք ազգային հավաքականին մատակարարել ֆուտբոլային գերազանց ունակություններով օժտված խաղացողներ, որոնք հետագայում կտեղավորվեն ազգային հավաքականի մարզչի մտահղացումներում: Հակառակ դեպքում մեկ մարզիչ կարող է պահանջել խաղալ, օրինակ, 4-2-3-1 դասավորությամբ, այդ համակարգը ներդրվի ֆուտբոլում, 2 տարի հետո գա այլ մարզիչ և պահանջի խաղալ, օրինակ 3 պաշտպանով: Նման պարագայում մենք հաջողություն ունենալ չենք կարող, իսկ եթե այն լինի, կլինի ժամանակավոր: Եթե մենք ունենանք կայացած համակարգ, մանկապատանեկան ֆուտբոլը կախված չի լինի ազգային հավաքականի մարզչի թեկնածությունից: Տարբեր տարիքային ազգային հավաքականներից և մանկապատանեկան ֆուտբոլից բացի ես կհամակարգեմ նաև մասսայական ֆուտբոլը և մարզչական կրթության գործընթացը Հայաստանում: Ընդհանուր առմամբ, տեխնիկական տնօրենը պետք է ապահովի ֆուտբոլի համընդհանուր զարգացումը տվյալ երկրում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՓեզեշքիանն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցելԿոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Ճապոնիան սկսում է բնակչության նվազման դեմ նոր պետական ծրագիրՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Ռուսաստանը հայտարարում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունների մասինԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցների փաթեթովԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են բարձր մակարդակի ռազմավարական երկխոսությունըՄԱԿ-ը կոչ է անում հրատապ քայլերի՝ գլոբալ հումանիտար ճգնաժամի խորացման ֆոնինՊակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանըՄենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը. ԷրդողանՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան (տեսանյութ)Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀայաստանն ու Էստոնիան քննարկել են արդարադատության բարեփոխումներն ու թվայնացման համագործակցությունըՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՄեծ Բրիտանիան մինչև 2029 թվականը կավելացնի իր ռազմական բյուջեն․ ՍթարմերՄեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներըԹեհրանն ու Դոհան կարող են հուլիսի 1-ին սկսել Իրանի ակտիվների ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար Ֆիլիպ Կիրկորովի առանձնատան մակերեսը ԱՄՆ-ում «նվազել» է վերագնահատումից հետո«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱնջելինա Ջոլին խոսել է անձնական կյանքի մասին՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետոԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըՎիկտորյա Բոնյան հրաժարվել է հագուստների մի մասից՝ այն անվանելով «թույն»Ուելսի արքայադուստրը 24 ժամում բարձրացել է Մեծ Բրիտանիայի 3 ամենաբարձր գագաթները՝ քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներովՉեչնիայից ՄՄԱ մարտիկի մահվան մասին հայտնել են ՍՎՕ-ի ընթացքումՍևաստոպոլում բենզինի վաճառքի սահմանափակումները կշարունակվեն՝ հայտնել է քաղաքապետը Գիտնականները նշել են բորբոքումից օրգանիզմը պաշտպանող մրգերըՄեծ Բրիտանիան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը մինչև 2029 թվականըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն ԱյվազյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW X6»-ն և «ԶԻԼ» բեռնատարը Հոգեբանը զգուշացրել է «նիթինգի» վտանգների մասին«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ)Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ)Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԱրտակարգ դեպք Երևանում․ 3 քաղաքացի հոսանքահարվել է նկուղային հարկում աշխատանքների ժամանակԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենաԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասինԸնտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ)Զգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին
Ամենադիտված