«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը 

Եվս մեկ քայլ ժխտողականության դեմ. Արտակ Զաքարյանի ելույթը ԵԺԿ-ում

Քաղաքական

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել ԵԺԿ քաղաքական ասամբլեայի նիստում, որը ներկայացնում ենք ստորև.

«Ցանկանում եմ երախտիքս հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նմանօրինակ բանաձևի հնարավորության համար:

Մենք բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում բոլոր պետությունների և միջազգային կառույցների, կուսակցությունների և կրոնական ու հասարակական կազմակերպությունների քաղաքական խիզախությունն ու կայուն կամքի դրսևորումը:

Այս բանաձևը ևս մի քայլ կարող է լինել' ուղղված ցեղասպանական հանցագործության ժխտողականության դեմ, պատվար' նոր ոճրագործ մտահղացումների չեզոքացման համար:

2015 թվականին ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության համար ուղենիշ է սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նոր փուլի մեկնարկը: Այսպիսի քաղաքականությունը ինքնանպատակ չէ' ուղղված միմիայն սեփական ցավի ամոքմանը:

Մենք գիտակցում ենք, որ ցեղասպանություն վերապրած ժողովուրդը, ով վերջին հարյուրամյակի ընթացքում դրսևորել է վերածնվելու ու ազգային գիտակցությունը վերարժեվորելու աննկարագրելի ջանքեր, ունի նաև իր անելիքը նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում: Ոճիրի ճանաչմանն ու դատապարտմանն հասնելու միջոցով մենք պարտական ենք վերհիշել ու հիշեցնել, դատապարտել ու քննադատել: Մեր խորհրդարանի օրակարգում են արդեն ցեղասպանության ճանաչման մի շարք նախագծեր: Յուրաքանչյուր ցեղասպանապանական հանցագործություն մարդկային դաժանության դրսևորում է' ծնված անպատժելիության զգացումի ուժով:

Մենք դիտարկում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարևոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարում և «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շարունակելու ենք այս գործընթացը:

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի սկիզբը նախանշվել է դեռևս 1915 թվականին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի համատեղ հռչակագրով, ուր պատմության մեջ առաջին անգամ կիրառվել է «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթը:

Դրանից հետո մինչ օրս բազմաբնույթ փաստաթղթեր են ընդունվել տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Դատապարտող ցանկացած բանաձև, քննադատական յուրաքանչյուր խոսք ու խորհրդարանական որոշում յուրահատուկ վերաբերմունք են եղել թուրքական մերժողականության դեմ, ապացույց, որ պատմական արդարության վերականգնումն անխուսափելի է:

Սակայն, որքան էլ ցավալի է, Ցեղասպանության 100-ամյակի նախօրերին մենք դեռ պայքարում ենք թուրքական մերժողականության դեմ: Շուրջ 100 տարի է, ինչ մի ամբողջ ժողովրդի պատմական հիշողություն ոտնահարված է: Միջազգային հարթակներում թուրքական պաշտոնական լոբբին ջանքեր չի խնայում խեղաթյուրելու պատմական արդարությունը: Թուրքիան չի գիտակցում, որ Հայոց ցեղասպանության մերժումը և պատմական ճշմարտության կոծկումը առաջին հերթին սպառնում է հենց իրեն' Թուրքիային' ժողովրդավար դառնալու իր ուղին ավելի դյուրին դարձնելու գործում:

Մենք, ամենաբարձր մակարդակով, կոչ ենք արել Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմությանն ու հիշողությանը:

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:

Այս համոզմունքից ելնելով' մենք մշակելու ենք մեր հետագա անելիքները:
Մեզ համար առաջնախնդիր է ցեղասպանության ճանաչումը վեր հանել որպես կարևոր քայլ' մարդասիրական նկատառումներից ելնելով:

Մեկ անգամ ևս ցանկանում եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի հարգարժան բարեկամներին երախտիքս հայտնել Համաշխարհային քաղաքականության բազմազբաղ օրակարգում Հայոց ցեղասպանության եղելությունը լսելի դարձնելու, մեր ժողովրդի ցավը կիսելու համար:

Մեր մասով, մենք միշտ հրատապ ենք պահելու «Ճանաչի´ր և դատապարտի´ր, որ չկրկնես» բանաձևը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրո
Ամենադիտված