Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ) 1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան 

Քշիշտոֆ Պենդերեցկու՝ ցեղասպանության տարելիցին նվիրված գործն առաջին անգամ կհնչի Քարնեգի հոլում

Գիտություն և Մշակույթ

«Քեզ համար, Հայաստան». հենց այս խորագիրն ունեցող և աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի հայտնի ստեղծագործության անունը կրող նախաձեռնության շրջանակներում համաշխարհային հռչակ վայելող անվանի արտիստներն աշխարհի տարբեր երկրների բեմերից կբարձրաձայնեն Հայոց ցեղասպանության մասին: Ութ համերգային երեկո ներառող համերգաշարը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախաձեռնությունն է:

«Մենք շատ ջանք, եռանդ և միջոցներ ներդրեցինք, որ բազմաթիվ հայտնի մարդիկ գան Հայաստան և ելույթ ունենան այստեղ: Այսօր մենք ստանում ենք պատասխանը, երբ բոլորը միաբերան իրենց մտահղացումով ցանկություն են հայտնել համերգներ նվիրել ցեղասպանության տարելիցին և հարգանքի տուրք մատուցել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: «Քեզ համար, Հայաստան» նախագծի շրջանակներում մի շարք անվանի արտիստներ հանդես կգան Իսրայելի, Տալինի, Բրյուսելի, Սանկտ Պետերբուրգի, Լոնդոնի, Նյու Յորքի, Հռոմի և Վիեննայի հեղինակավոր բեմերում: Ծրագրին մասնակցում են Բելգիայի ազգային և Լա Սկալա ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի արքայական ֆիլհարմոնիկ և Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերը, դիրիժորներ Վալերի Գերգիևը, Պինկաս Ցուկերմանը, Ջորջ Փեհլիվանյանը և Ջոն Աքսելորդը, մենակատարներ Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, Ջուլիան Ռաչլին և Սերգեյ Նակարյակովը և այլք:

«Ծրագրի շրջանակում մայիսի 26-ին հեղինակավոր Քարնեգի հոլ (Carnegie Hall) համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը: Ի դեպ,Կիսինը Քարնեգի հոլի համերգի գաղափարի հեղինակն է: Նա ուզում էր աշխարհի ամենահայտնի դահլիճում 100-ամյակին նվիրված համերգ կազմակերպել և նվագել: Հայաստանի մեկ այլ բարեկամ՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին ցանկություն հայտնեց գրել ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստեղծագործություն, և այդ երկու մեծանուն երաժիշտներն այդ օրը ներկայացնելու են իրենց հարգանքի տուրքը: Պենդերեցկու նորաստեղծ գործի պրեմիերան կկատարի «Հովեր» երգչախումբը»,- տեղեկացրեց Սոնա Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ համերգաշարը կամփոփվի Վիեննայում՝ հեղինակավոր ֆիլհարմոնիայի դահլիճում, որտեղ համերգ կազմակերպելն արդեն իսկ երազանք էր:

«Ծրագրին հայեր գրեթե չեն մասնակցում: Իմաստն այն է, որ օտարերկրյա երաժիշտներն են իրենց խոնարհումը բերում ողբերգական իրադարձությանը: Այս տարիների մեր ձեռք բերած հեղինակությունն ու կապերն են մեզ թույլ տալիս նման բան կազմակերպել: Հեշտ բան չէ նման համերգասրահների հետ պայմանագրեր կնքել: Այդ երաժիշտների ամեն մի խոսքը հազարավոր մարդին են լսում, և նրանց կարծիքը շատ մեծ ազդեցություն է թողնում մարդկանց վրա»,- հավելեց փառատոնի տնօրենը:

«Քեզ համար, Հայաստան» նախաձեռնության մեկնարկը կտրվի մարտի 5-ին: Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, էստոնացի հայտնի ջութակահար, դիրիժոր Անդրես Մուսթոնենի ղեկավարությամբ կներկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երաժշտական ծրագրով:

Ռոզա Գրիգորյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Լիբանանը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են ՄԱԿ-ի կողմից հովանավորվող խաղաղապահներՄասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Կատյա Լելը քննադատել է ամուսնալուծությունից հետո երեխաներից հրաժարվող տղամարդկանցՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Մերցը «դրամատիկ պարտություն» է անվանել ՔԴՄ-ի ընտրությունների արդյունքըՌուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնինՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՂրղզստանը 2027 թվականից կսկսի թվային սոմի փորձարկումըՈւկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը Ռուսական նոր «Բանդերոլ» թևավոր հրթիռը նկատել են Մի-28ՆՄ ուղղաթիռի վրաՎեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ 70-ականների ոճի գունավոր տաբատները դարձել են աշնան գլխավոր թրենդներից մեկըՎճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Աշխարհում սննդամթերքի գները հասել են 2022 թվականից հետո ամենաբարձր մակարդակինՊեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ինԵվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաջողությունը հարված է դարձել Մերցի համար և նախազգուշացում՝ ԵվրոպայինՏանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէ
Ամենադիտված