Օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Մարտի 3-ին, ժամը 23.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները Վ. Չ.-ին (ծնվ.1929թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մարտի 3-ին, ժամը 15.55-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի քաղաքապետարանում քաղաքացին աստիճաններից ընկել է և վնասվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Ա. Թ.-ին (ծնվ. 1975թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում հոսպիտալացրել են Աշտարակի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
***
Մարտի 3-ին, ժամը 12.49-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղու թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները Լ. Ա.-ին (ծնվ. 1940թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: Լ.Ա.-ը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ