Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները 

Սպարապետի 56-ամյակին ընդառաջ. Մանվել Գրիգորյանը՝ Վազգեն Սարգսյան մեծության մասին և ավելին. shamshyan.com

Հասարակություն

Վազգենի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ չափազանց դժվար։ Դժվար է, որովհետև բառերն անզոր են նրա ողջ մեծությունը նկարագրելու համար։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն ընդառաջ ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորև.

-Հարգարժան գեներալ, նախ կխնդրեմ բնորոշել Վազգեն Սարգսյանին՝ ո՞վ էր Վազգեն Սարգսյանը, ո՞րն է նրա մեծագույն գործը։

-Չեք պատկերացնում, թե ինչ բարդ հարց եք տալիս։ Վազգենի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ չափազանց դժվար։ Դժվար է, որովհետև բառերն անզոր են նրա ողջ մեծությունը նկարագրելու համար։ Վազգեն Սարգսյանը հայոց ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր, ամենանշանակալի դեմքերից է։ Սպարապետն այն մարդն է, որ հարյուրամյակների պարտություններից և կորուստներից հետո հայ ազգին հաղթանակներ բերեց։ Ժողովրդի պահանջով Սպարապետը կարողացավ միավորել երկրապահ ջոկատները, կարողացավ Արցախյան ինքնապաշտպանական պատերազմն այնպես հմտորեն կազմակերպել, որ ոչ միայն հաղթեցինք, ոչ միայն հրադադար պարտադրեցինք մեզ պատերազմ պարտադրած թուրքին, այլև հայրենի տարածքներ ազատագրեցինք երևի Տիգրան Մեծից հետո առաջին անգամ։ Սպարապետը ստեղծել է Երկրապահ կամավորականների միությունն ու հայոց բանակը։ Ուշադրություն դարձրեք՝ մեր պետության մեջ սրանք ամենակայացած կառույցներն են։ Սպարապետը հզոր ազգային, պետական, քաղաքական գործիչ էր։ Նա հրաշալի մարդ էր, հրաշալի ընկեր և բարեկամ, հայ ավանդապաշտ ընտանիքի հրաշալի զավակ։ Սպարապետը մեծ հայ է, բոլոր ժամանակների մեծերից մեկը։

-Պարո՛ն Գրիգորյան, Երկրապահն այս անգամ ինչպե՞ս է նշելու Սպարապետի ծննդյան օրը։

-Ունենք ձևավորած ավանդույթ, որ չենք խախտելու։ Վաղ առավոտյան ծաղկեպսակներ կտեղադրենք և կխոնարհվենք ԵԿՄ վարչության շենքում գտնվող Սպարապետի կիսանդրիին։ Այնուհետև երկրապահական երեք սերունդներով կմեկնենք Արարատ՝ Սպարապետի հայրենի օջախում նշելու իր ծննդյան օրը։ Մարտի 5-ին Գրետա մայրիկին շնորհավորելը մեր սրբազան պարտականությունն է։ Գրետա մայրիկը բոլոր երկրապահների մեծ մայրն է, սրբություն է հայ ազգի համար, քանի որ նա է լույս աշխարհ բերել հայոց նորագույն հաղթանակները երաշխավորած Սպարապետին։ Արարատից կվերադառնանք Երևան, կայցելենք Եռաբլուր՝ շնորհավորելու Սպարապետին և մնացյալ մեր քաջերին։ Արդեն յոթերորդ անգամ հենց Սպարապետի ծննդյան օրն ենք անցկացնելու պատանի երկրապահների երդման արարողությունը։ Սակայն այս տարի հաշվի առնելով, որ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցն ենք նշում, որոշակի շտկում ենք մտցրել. պատանիների երդման արարողությունը տեղի կունենա Ծիծեռնակաբերդում՝ ցեղասպանության միլիոն ու կես անմեղ զոհերի հուշարձանի հարևանությամբ։ Սա իր խորհուրդն ունի։ Մեր պատանիները, երդվելով դառնալ պետության օրինակելի քաղաքացի, երդվում են լինել նաև պահանջատեր, ինչպես Վազգեն Սարգսյանն էր, երդվում են ամեն ինչ անել, որպեսզի մոտեցնեն ամբողջական հայրենիքին վերատիրանալու օրը։ 10 000-ից ավելի պատանի երկրապահ՝ հայրենասեր տղաներ և աղջիկներ ամբողջ Հանրապետությունից, երդվելու են Ծիծեռնակաբերդում։ Զուգահեռաբար երդման արարողություններ են կազմակերպվելու բոլոր տարածքներում։ Պատանի սերնդի հայեցի դաստիարակման մեր ծրագրերն արժանանում են ՀՀ նախագահ, մեր մարտական ընկեր, երկրապահ Սերժ Սարգսյանի լիարժեք աջակցությանն, ու նրա մեծ ներդրումը կա, որ այսօր մեր այս պատանիները պետական ճանաչում ունեն։ Պատանիների ուսուցման դասընթացներին աջակցում, մասնակցում են այն կառույցների լավագույն մասնագետները, որոնց հետ Երկրապահը գործակցության հուշագրեր է ստորագրել՝ պաշտպանության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմիների։ Մեր պատանիների հետ նվիրվածությամբ աշխատում են հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորները։

Ի դեպ, այս տարին բացառիկ է նաև այն առումով, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից մարտի 5-ը հռչակվել է Պատանի երկրապահների օրհնության օր։ Էջմիածնի Մայր տաճարում և բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում անցկացվելու է պատանի երկրապահների օրհնության կարգ։ Այնպես որ՝ Սպարապետի ծննդյան օրը ԵԿՄ տոնացույցի կարևորագույն օրերից է, և մեր Սպարապետի 56-ամյակն էլ մեծ շուքով նշելու ենք։ Հիմնական միջոցառումներից զատ՝ մեր պատվիրակությունները լինելու են բոլոր այն վայրերում, ուր կան Սպարապետի հուշարձաններ։ 

Շարունակությունն` այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետո
Ամենադիտված