Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Մեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին 

Հերմինե Նաղդալյանը խախտում է Սահմանադրությունը, որի համար պետք է զրկվի պատգամավորական մանդատից

Հայկական Մամուլ

Թեպետ Սահամանադրական փոփոխությունների մեկնարկը պաշտոնապես չազդարարվեց, սակայն դրանք դարձան ներքաղաքական վերջին լարվածության հիմնական առանցքը: Ելնելով բազում հնարավոր պատճառներից մեկից՝ իշխանության նմանօրինակ բիրտ գործողությունները միտված են հենց սահամանադրական փոփոխությունների ընթացքը հաջողությամբ ապահովելուն ու ցանկալի արդյունքներին հասնելուն: Այս համատեքստում ուշագրավ է նրանց իսկ հրապարակած փաստաթղթի՝ «Հայեցակարգի» այն պնդումը, որ Հայաստանի քաղաքական ասպարեզը պետք է սահմանադրականացնել: Այս շարքում հիշարժան է նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների սահմանադրական զարգացումների փորձը հաշվի առնելու նկատառումը: Գրում է «Ժողովուրդ»-ը:

Այսպես՝ «Հայեցակարգի» սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հիմնավորումների երկար շարքը ավարտվում է հետեւյալ պնդմամբ. «Իրավական պետությունում պետք է բացառվի քաղաքական, տնտեսական եւ վարչական ներուժի սերտաճումը, երաշխավորված ու ապահովված պետք է լինի քաղաքական ուժերի նպատակների ու գործունեության սահմանադրականությունը»: Թեեւ այս դրույթը գործում է ցանկացած ժողովրդավարական երկրի Սահմանադրության մեջ, դրա կիրառությունը գտնվում է միայն ու միայն քաղաքական վերնախավի կամքի առկայության շրջանակներում:

Ի վերջո, Հայաստանի ներկայիս Սահմանադրության 65-րդ հոդվածը հռչակում է, որ ԱԺ-ի պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Անհերքելի է, որ լրագրողների հետաքննություններով եւ անգամ օտարերկրյա մամուլի միջոցով հանրությունը տեղեկանում է կոնկրետ պատգամավորների բիզնես «հաջողությունների» մասին: Ավելին՝ ՀՀԿ-ն անգամ չի ժխտում, որ իր խմբակցության պատգամավորների մեծ մասը օլիգարխներ ու գործարարներ են: Հատկանշական է, որ փետրվարի 12-ին տեղի ունեցած ՀՀԿ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ ինքն ունի ընդամենը մեկ բիզնես, որը հարկային մարմինների հետ խնդիրներ չունի: Ըստ էության, Նաղդալյանը խախտում է Սահմանադրության 65-րդ հոդվածը, որի համար նա պետք է զրկվի պատգամավորական մանդատից:

Արդ, ականատեսն ենք լինում ոչ միայն գործող Սահմանադրության կոպտագույնս խախտմանը, այլեւ նման նախադեպով կասկածի տակ է դրվում սույն փոփոխությունների իրական ու բարի նպատակները: «Հայեցակարգում» հռչակելով տնտեսական ու քաղաքական ներուժի սերտաճման անթույլատրելիությունը՝ իշխանությունը, այսօր դեռ փոփոխություն արած չլինելով, արդեն իսկ ապացուցում է, որ թղթի վրա գրվածը չի համապատասխանում իրերի իրական դրությանը: Այս համատեքստում, մեղմ ասած, տարօրինակ է, որ քաղաքական ուժերի ու դերակատարների գործունեության սահմանադրականացման անհրաժեշտության մասին պնդումը հռչակվում է գերագույն նպատակ, միեւնույն պահին՝ գործնականում արհամարհվում:

Դիցուք, այսօր Սերժ Սարգսյանը մեկ ելույթով ու հրահանգով միանգամից կարող է լուծել բիզնեսի ու քաղաքականության սերտաճման հարցը, ինչը կարող է անկեղծ շահագրգռվածության առհավատչյան դառնալ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար)Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)
Ամենադիտված