«Ժողովուրդ». «Հրազդան»–ից հեռացած առևտրականներին Ծառուկյանին պատկանող տարածքում արդեն տաղավարներ են տրամադրել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հրազդան» տոնավաճառից հեռացած առևտրականներին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքում արդեն տաղավարներ են տրամադրել: Ըստ թերթին հասած լուրերի՝ նախօրեին տեղի է ունեցել վիճակահանություն, որից հետո էլ նրանց հատկացվել են իրենց բաժին հասած տաղավարները:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «կապիտուլացիայից» հետո տեղեկություններ տարածվեցին, որ նա հրաժարվել է «Հրազդան» տոնավաճառի առևտրականների համար տարածք հատկացնելուց, սակայն հետագայում այդ լուրերը հերքվեցին: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառից առևտրականները հեռացան այն բանից հետո, երբ նա հունվարին հերթական անգամ տարածքի վարձավճարները բարձրացրեց: Իսկ Գագիկ Ծառուկյանն էլ առևտրականներին խոստացավ անվճար տարածք տրամադրել Աբովյանում՝ իրեն պատկանող շինությունում:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ