Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի Արևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ) Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան «Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ) Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ) ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ) Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան 

Ինձ համար հեշտ չէ ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնը. ԲՀԿ նորընտիր նախագահի ելույթը

Քաղաքական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարգելի գործընկերներ,

Լինեմ անկեղծ՝ ինձ համար դժվար է լինելու տալ բոլոր հարցերի պատասխանները, որ այսօր ունի մեր հանրությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, և ունեք նաև դուք՝ որպես ԲՀԿ անդամներ, կուսակցության նվիրյալներ: Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչ ծանր պատասխանատվություն է Գագիկ Ծառուկյանից հետո ղեկավարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սակայն, քաղաքականությունից հեռանալը եղել է Գագիկ Ծառուկյանի անձնական որոշումը և ինչքան էլ մեզանից շատերը համաձայն չեն եղել այդ որոշման հետ, սակայն յուրաքանչյուր մարդ ունի իրավունք իր համար կայացնելու անձնական որոշում, և մենք պարտավոր ենք հարգել մեր գործընկերոջ կայացրած որոշումը:

Այո, քաղաքականությունից հեռանալու և ԲՀԿ նախագահի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հրաժարվելուց հետո, լինեմ անկեղծ, կուսակցությունում եղել են բազմաթիվ քննարկումներ՝ թե՛ քաղաքական թիմում, թե՛ տարածքային կառույցներում՝ կուսակցության հետագա ճակատագրի հետ կապված: Ես հիմա չեմ ցանկանում կրկին անգամ անդրադառնալ այդ քննարկումներին, որովհետև, նաև Գագիկ Ծառուկյանի հորդորով, կարծում եմ, մենք միասին կայացրեցինք ճիշտ որոշում՝ շարունակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությունը, որովհետև մենք առաջին հերթին ունենք պատասխանատվություն մեր ընտրողների, մեր քաղաքացիների առաջ: Եվ մեր խորին շնորհակալությունը Գագիկ Ծառուկյանին՝ իր ազնիվ ու նվիրյալ գործունեության համար:

Հարգելի գործընկերներ, վերջին իրադարձություններից հետո հիասթափվե՞ց հանրության մի հատված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ես անկեղծ չեմ լինի, եթե ասեմ՝ ոչ: Եվ դրա համար երևի ուներ իրավունք: Ես մեր բոլորի անունից ներողություն եմ խնդրում մեր այն հայրենակիցներից, ում հույսերը մենք չկարողացանք արդարացնել: Այսօր ես չեմ ցանկանում խոսել տեղի ունեցածի պատճառների, մեր ու այլոց սխալների մասին: Տեղի ունեցածը վերլուծելու համար ժամանակ է պետք, բայց դա անպայմանորեն պիտի արվի, հետագա մեր քայլերի ու գործողությունների ճիշտ հետևությունների համար: Այո, այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար հեշտ ժամանակներ չեն, սակայն ամուր և կենսունակ է այն կուսակցութունը, որը կարողանում է դիմակայել դժվարություններին և շարունակում է իր ճանապարհը, որովհետև վստահ է, որ անելիք ունի մեր երկրի առջև ծառացած լրջագույն համակարգային խնդիրները լուծելու հարցում: Այդ խնդիրները չեն վերացել և դրանք լուծելու գործում մենք շարունակելու ենք լինել սկզբունքային ու վճռական: Ես կրկին պնդում եմ, որ այդ խնդիրները մենք կարողանալու ենք լուծել միայն լայն համախմբմամբ՝ միմյանց օգնելով, լինելով իրական, այլ ոչ թե իմիտացիոն համախոհներ ու գործընկերներ: Սա է ճանապարհը. այլ ճանապարհ չկա: Մենք շարունակելու ենք պաշտպանել սոցիալական բոլոր խավերի շահերը, ինչպես որ արել ենք միշտ՝ թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, ու նաև մեր հետևողական պայքարի արդյունքում էր, որ փոքր և միջին ձեռներեցության բազմահազար ներկայացուցիչների հետ միասին հասանք կոնկրետ արդյունքի՝ ընդունվեց կողմերի համար փոխընդունելի տարբերակ: Ես հիմա չեմ ցանկանում թվարկել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են եղել քաղաքացու հոգսը թեթևացնելուն և տվել են արդյունք:

Հարգելի գործընկերներ, հիմա հապճեպ քայլեր անելու ժամանակը չէ. հիմա տեղի ունեցածը սթափ, առանց ավելորդ էմոցիաների քննարկելու, վերլուծելու և հետևություններ անելու ժամանակն է: Մենք պետք է հաշվետվություն տանք հանրությանը, թե ինչու իրադարձությունները զարգացան այս կերպ և ի՞նչ քայլերով այսուհետ պիտի հասնել երկրի առջև ծառացած իրապես լրջագույն խնդիրների լուծմանը:

Մենք պետք է հասկանանք, որ պետության և ժողովրդի խնդիրները այս ներքաղաքական ճգնաժամից հետո չեն լուծվել, անգամ չեն մեղմվել: Եվ եթե մեր խնդիրը իրապես ժողովրդի կողքին լինելն ու ժողովրդի իրավունքների համար պայքարելն է, ուրեմն մենք պետք է շատ լուրջ աշխատենք այդ ուղղությամբ: Մեր պայքարը երբեք աթոռների ու պաշտոնների համար չի եղել ու, կարծում եմ, հանրությունը դա հրաշալի գիտի։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հավատացեք, լուրջ անելիք ունի և մենք, այստեղ հավաքվածներս, մեզանից յուրաքանչյուրս, որ կուսակցության ստեղծման առաջին օրվանից միասին կառուցել ենք մեր կուսակցությունն ու կարողացել վաստակել ժողովրդի վստահությունը, ուղղակի բարոյական իրավունք չունենք շրջվելու և հեռանալու:

Հարգելի կուսակից ընկերներ, կան բարդ իրավիճակներ, սակայն անհաղթահարելի ու անլուծելի իրավիճակներ չկան, եթե քո նպատակն ու ցանկությունը ազնիվ է: Ես վստահ եմ, որ մեր բոլորի նպատակը ուժեղ պետություն, արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացի ունենալն է, և ահա հանուն այդ նպատակի մենք շարունակելու ենք աշխատել թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս: Մեզանից որևէ մեկի համար հեշտ չի լինելու, բայց մենք մեկ անգամ չէ, որ միասին կարողացել ենք հաղթահարել բարդ իրավիճակներ:
Ես անկեղծորեն խոստովանում եմ՝ ստեղծված նոր իրավիճակում մենք մտածելու, վերլուծելու, հետևություններ անելու, կուսակցության ներսում լուրջ գործ ունենք, ուստի ես պիտի ներողություն խնդրեմ նաև լրատվամիջոցներից, որոնց բոլորի հարցերին չէ, որ ես ու իմ գործընկերներն այսօր ունենք և պատրաստ ենք տալ պատասխաններ:

Հավատացեք, ինձ համար հեշտ չէ ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնը: Ես հասկանում և սթափ գնահատում եմ բոլոր հնարավոր դժվարություններն ու խնդիրները: Բայց դրանք բոլորը կլինեն հաղթահարելի միայն մեկ դեպքում, եթե մենք լինենք միասնական ու միմյանց օգնելով շարժվենք առաջ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք բոլոր որոշումները կայացնելու ենք մասին՝ միմյանց հետ խորհրդակցելով, քննարկելով, որովհետև դա է կուսակցական ժողովրդավարության ամենաարդյունավետ գործիքը: Ես ձեզանից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեմ ու վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք վերգտնել ժողովրդի հետ ինչ-որ չափով խաթարված երկխոսությունն ու շարունակել աշխատել պետության առջև ծառացած լրջագույն խնդիրները լուծելու համար:

Հարգելի գործընկերներ, խորհրդակցելով ձեր բոլորի հետ, ես այսօր «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում եմ ընդդիմություն:
Նույնը ես կհայտարարեմ ԱԺ առաջիկա քառօրյայում՝ օրենքի համաձայն: Մեզ, բնականաբար, ժամանակ է պետք մեր մարտավարությունն ու հետագա քայլերը ծրագրելու համար:

Մեզ հիմա լրջագույն քննարկումների և վերլուծությունների փուլ է սպասվում՝ ընդդիմության հստակ և ընկալելի մարտավարություն մշակելու համար: Մենք դա անելու ենք միասին, որովհետև մենք պատասխանատվություն ունենք ժողովրդի առջև: Այլ ճանապարհ չկա:

Վերջում՝ երկու բառ իմ մասին: Ես պատրաստ եմ աշխատելու: Ես կողմ եմ թիմային աշխատանքի, կողմ եմ ներկուսակցական քննարկումների և բանավեճերի: Սակայն, ուզում եմ լինել ձեզ հետ բացարձակապես անկեղծ. եթե գա մի պահ, որ ես տեսնեմ, որ իմ աշխատանքը արդյունք չի տալիս, իմ և իմ գործընկերների պատկերացումները անելիքների ու ապագայի հանդեպ չեն համընկնում, ես արժանապատիվ վայր կդնեմ ԲՀԿ նախագահի իմ լիազորությունները: Եվ երբեք չեմ անի քայլ, որը պատիվ չի բերի կուսակցությանն ու կհիասթափեցնի ժողովրդին։ Դրանում կարող եք վստահ լինել։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Ճապոնիան սկսում է բնակչության նվազման դեմ նոր պետական ծրագիրՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Ռուսաստանը հայտարարում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունների մասինԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցների փաթեթովԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են բարձր մակարդակի ռազմավարական երկխոսությունըՄԱԿ-ը կոչ է անում հրատապ քայլերի՝ գլոբալ հումանիտար ճգնաժամի խորացման ֆոնինՊակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանըՄենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը. ԷրդողանՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան (տեսանյութ)Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀայաստանն ու Էստոնիան քննարկել են արդարադատության բարեփոխումներն ու թվայնացման համագործակցությունըՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՄեծ Բրիտանիան մինչև 2029 թվականը կավելացնի իր ռազմական բյուջեն․ ՍթարմերՄեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներըԹեհրանն ու Դոհան կարող են հուլիսի 1-ին սկսել Իրանի ակտիվների ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար Ֆիլիպ Կիրկորովի առանձնատան մակերեսը ԱՄՆ-ում «նվազել» է վերագնահատումից հետո«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱնջելինա Ջոլին խոսել է անձնական կյանքի մասին՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետոԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըՎիկտորյա Բոնյան հրաժարվել է հագուստների մի մասից՝ այն անվանելով «թույն»Ուելսի արքայադուստրը 24 ժամում բարձրացել է Մեծ Բրիտանիայի 3 ամենաբարձր գագաթները՝ քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներովՉեչնիայից ՄՄԱ մարտիկի մահվան մասին հայտնել են ՍՎՕ-ի ընթացքումՍևաստոպոլում բենզինի վաճառքի սահմանափակումները կշարունակվեն՝ հայտնել է քաղաքապետը Գիտնականները նշել են բորբոքումից օրգանիզմը պաշտպանող մրգերըՄեծ Բրիտանիան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը մինչև 2029 թվականըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն ԱյվազյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW X6»-ն և «ԶԻԼ» բեռնատարը Հոգեբանը զգուշացրել է «նիթինգի» վտանգների մասին«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ)Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ)Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԱրտակարգ դեպք Երևանում․ 3 քաղաքացի հոսանքահարվել է նկուղային հարկում աշխատանքների ժամանակԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենաԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասինԸնտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ)Զգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասինՌյուտտեն հերքել է ենթադրությունները ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հեռանալու մասինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Ամենադիտված