«Հրապարակ». Հասարակ, էժանագին, փողոցային գողություն էր. Էներգետիկայի փոխնախարարը՝ Ջրվեժի իր առանձնատունը թալանելու մասին
Հայկական Մամուլ
Հասարակ, էժանագին, փողոցային գողություն էր, ուրիշ ոչինչ՝ մեզ հետ զրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ անդրադառնալով Ջրվեժում գտնվող իր առանձնատունը թալանելու դեպքին: Նա նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ այդ հարցին, քանի որ անձնական թեմա է «Հրապարակ»-ը:
Նշեց, որ մեծ կորուստներ չի ունեցել, ընդամենը տարել են օգտագործված հեռուստացույց, մանր-մունր կենցաղային իրեր:
Նախկինում նման դեպքեր չեն եղել, Հարությունյանն էլ ոչ մեկին չի կասկածում: «Սիգնալիզացիան չի աշխատել, խնդիր է եղել սիգնալիզացիայի հետ, պատուհանից էին մտել, կոտրել էին, մտել: Անվտանգության անսարք սարքերն արդեն սարքել են»,-ասաց նա:
Նշենք, որ գողության դեպքը եղել է դեկտեմբերի 29-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ