Նոր Հաճնի և Բյուրեղավանի քաղաքապետերը լքեցին ԲՀԿ-ն
Քաղաքական
ԲՀԿ-ից հեռանալու դիմում են ներկայացրել Նոր Հաճնի և Բյուրեղավանի քաղաքապետերը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով ԲՀԿ վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը և կուսակցության վերակազմավորումը՝ ԲՀԿ Նոր Հաճնի տարածքային կառույցի նախագահ Գագիկ Մաթևոսյանը /Նոր Հաճնի քաղաքապետ/ և Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը դադարեցնում են կուսակցական գործունեությունը: Վերջիններս կշարունակեն կատարել քաղաքապետի իրենց պարտականությունները»:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, տեղի է ունեցել ԲՀԿ արտահերթ համագումարը, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Նա հրաժարվել է կուսակցության ղեկավարի պաշտոնից, հայտարարել է նաև ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ