ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները օրենսդրորեն բարելավելու կարիք կա

Հայաստան

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գործունակությունը վերականգնելու, անգործունակության ժամկետները սահմանելու և վերանայելու, ինչպես նաև անգործունակների դատարան դիմելու իրավունքը կարգավորելու համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա. վստահեցնում են հասարակական կազմակեպությունների և կառավարության ներկայացուցիչները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն 2014-2015 թթ-ին կատարել է հետազոտություն հոգեկան առողջության առանձնահատկությունների և դրանից բխող անձի գործունեության սահմանափակումների վերաբերյալ:

Հետազոտությունը վեր է հանել 4 հիմնական խնդիր, որոնք կապված են օրենսդրական բացերի հետ և խնդրահարույց են դառնում անգործունակ ճանաչված անձանց իրավունքների և ազատությունների իրականացման համար:

Քննարկմանը ներկա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ասում է, որ առաջին խնդիրը կայանում է նրանում, որ ըստ ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» կարգավորումների՝ գործունակության սահմանափակումը տեղի է ունենում լրիվ չափով:

«Լրիվ անգործունակության ճանաչման ինստիտուտն օրենսդրական դաշտում պետք է փոփոխվի, քանի որ յուրաքանչյուր հոգեկան խանգարման դեպքում չէ, որ անձը պետք է իր գործունակությունն ամբողջությամբ կորցնի: Ի տարբերություն մեզ՝ եվրոպական մի շարք երկրներ պարտավորված են ներպետական օրենսդրության մեջ այնպիսի մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտան անձի գործունակությունը որոշ չափով սահմանափակելու, այլ ոչ թե լրիվ»,-նշում է Հարությունյանը:

Նա հավելում է, որ իրենց կազմակերպություն դիմած քաղաքացիների բողոքների մեծ մասը վերաբերում է նրան, որ դատարանում իրենց անգործունակության վերաբերյալ որոշում կայացնելիս, նրանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել դատական նիստին մասնակցելու:

«Արդար դատաքննության երաշխիքներից մեկն այն է, որ տվյալ անձը, ում վերաբերվում է այդ անգործունակության ճանաչումը, ֆիզիկապես ներկա գտնվի դատական նիստին: Հաջորդ ամենակարևոր խնդիրն այն է, որ Հայաստանում բացակայում է գործունակության վերականգման մեխանիզմը: Ներկայիս օրենսդրական կարգավորումն այնպիսին է, որ եթե անձը ճանաչվեց անգործունակ, ինքը հնարավորություն չունի դիմելու դատարան և պահանջելու իր գործունակության վերանայումը: Ուստի, կարող է ցմահ անգործունակ ճանաչվել: Այս օրենսդրական բացերի հետևանքով է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձիք իրավունքի սուբյեկտ չեն ճանաչվում»,-հավելեց Հարությունյանը:

Ներկայումս ըստ օրենքի' հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի գործունակությունը կարող է վերականգնվել միայն հոգեբուժական հաստատության, խնամակալի, կամ ընտանիքի անդամի դիմումի հիման վրա:

Սա, ըստ ոլորտի մասնագետների, ռիսկային է և հաճախ հետապնդում է անգործունակ ճանաչվածի սեփականությանը, գույքին տիրանալու նպատակ:
Քննարկման մասնակից ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը նույնպես կողմ է «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելուն:

«Քանի որ մենք ունենք նոր սերնդի դեղամիջոցներ, որոնք հնարավորություն են տալիս խրոնիկ հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց հետ բերել այդ վիճակից, պետք է ենթաօրենսդրական ակտերով կարգավորվի դա, որպեսզի վերանայվեն անգործունակության հետ կապված հարցերը: Պետք է նաև ժամկետներ սահմանվեն գործունակության վերանայման համար, և մեր հիվանդները պետք է հնարավորություն ունենան դիմելու դատարան»,-ասաց Թորոսյանը:

Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Նավոյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ լինում են դեպքեր, երբ անգործունակ ճանաչվող անձը մասնակցում է դատական նիստերին:

«Ես անձամբ ներկա եմ գտնվել դատական նիստերի, որտեղ ներկայացել է նաև անգործունակ ճանաչվածը: Սովորաբար ընտանիքի անդամները համոզելով են նրանց բերում նիստերի, և անգործունակ ճանաչվածը, տեսնելով անծանոթ դեմքեր, իրեն ավելի անհավասարակշիռ է պահում: Բայց լինում են դեպքեր, որ դատավորները կասկածներ են ունենում և պահանջում են, որպեսզի անգործունակը պարտադիր ներկա գտնվի դատական նիստին»,-նշեց Նավոյանը:

Իր խոսքի վերջում նա հավելեց, որ Կենտրոն վարչական շրջանի Խնամակալության և հոգաբարձության մարմնի պրակտիկայում չեն եղել դեպքեր, որ խնամակալ ճանաչվելու համար իրենց դիմեն անգործունակ ճանաչվածի գույքը օտարելու մտադրությամբ:

Քննարկման մասնակից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանն էլ, անդրադառնալով հոգեկան առոջղության խնդիրներ ունեցող անձանց հիմնախնդիրներին, նշեց, որ նախարարությունը մշակել է նրանց այլընտրանքային խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների մատուցման հայեցակարգ:

«Կատարել ենք ներառված հաստատություններում գտնվող հիվանդների կարիքների գնահատում, որը մինչ այդ Հայաստանում չէր իրականացվել: Ոչ բոլորն են ծանր հիվանդներ, կան նաև թեթև: Այսօր Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 450 հոգուց 26 հոգին կարող է ապրել ընտանիքում, հաճախել ցերեկային կենտրոն, կամ ապրել խնամքի բնակարանում: Այս տարվա կեսերին փորձնական ծրագիր է արվելու, և ութ հոգանոց խնամքի բնակարան ենք տրամադրելու, որտեղ այդ անգործունակ ճանաչված մարդիկ կարող են ապրել, և մենք կտեսնենք, թե ինչպես են նրանք կարողանում իրենց ինքնուրույն կենսակերպը վարել»,-նշեց Գևորգյանը:

Նա ընդգծեց, որ ծրագիրը շարունակական է լինելու. նախատեսված է ցերեկային կենտրոն բացել և ևս մեկ խնամքի տուն՝ 16 անձի համար:

«Այլընտրանքային ծառայությունները չկային Հայաստանում, այս տարի փորձել ենք ներդնել և ամեն տարի ավելացնել, զարգացնել»,-հավելեց Գևորգյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված