«Ազգ». ԵԺԿ-ի ընդունած բանաձևը կարող է նախադեպ դառնալ
Հայկական Մամուլ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տեղի ունեցած վերջին կարեւոր իրադարձությունը' մարտի 3-ին եվրոպական ամենամեծ քաղաքական կառույցի' Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդունած բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին իսկապես աննախադեպ փաստաթուղթ է, որը կարելի է հայ քաղաքական ուժերի հաջողությունն անվանել (ՀՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն» կուսակցությունների միասնական ջանքերի արդյունք-նախագիծ): Գրում է «Ազգ»-ը:
Քաղաքական թոհուբոհի մեջ այն մի տեսակ լավ չարժեւորվեց, մինչդեռ այն կարող է հետագա ընթացքի կողմնորոշիչ լինել: Բանաձեւում կոչ է արվում Թուրքիային եւ միջազգային կառույցներին' դատապարտելու Հայոց ցեղասպանությունը: Սա կարող է դուռ բացել, որ եվրոպական, ինչպես նաեւ տարբեր երկրների քաղաքական կառույցներ եւ կուսակցություններ եւս ընդունեն համանման բանաձեւեր: Այնպես որ մեր Ազգային ժողովի բոլոր կուսակցությունները պետք է իրենց կապերը գործի դնեն' Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ առարկայական արդյունք ունենալու համար:
Շարունակությունը` այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ